Արմինե Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմինե Սարգսյան (այլ կիրառումներ)
Արմինե Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1959(1959-12-16) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1982)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (2002)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀայաստանի ազգագրության թանգարան և Երևանի պատմության թանգարան
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Արմինե Խորենի Սարգսյան (դեկտեմբերի 16, 1959(1959-12-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երևանի պատմության թանգարանի տնօրեն, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում։ 1977 թ. ավարտել է Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցը։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1982 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ազգագրության թանգարանում։ 1989 թվականին տեղափոխվել է Երևանի պատմության թանգարան` սկզբում որպես գիտաշխատող, ապա` գիտական գծով փոխտնօրեն, 2002 թվականից տնօրեն։ 2002 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ։ Հեղինակ է բազմաթիվ գիտահանրամատչելի աշխատանքների։ Բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի (2005 թ.), Երևանի քաղաքապետի (2006 թ., 2007 թ.), մշակույթի նախարարի (2007 թ.) պատվոգրերով։ Անդամակցում է «Կամուրջ», «Թանգարանների բարեկամների ասոցացիա», «Պատմաբան շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպություններին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի նշանավոր ընտանիքները, մաս 1, Երևան, 2009, 240 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]