Մխիթար Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 27, 1972(1972-01-27) (52 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունազգագրագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1997)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (2001) և դոցենտ

Մխիթար Գաբրիելյան (հունվարի 27, 1972(1972-01-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թ. հունվարի 27-ին Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրիում)։ 1989 թվականին ավարտել է Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը։ 1989–1994 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 1994–1997 թթ.` նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1998 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես գիտաշխատող։ 2001 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սոցիոմշակութային գործընթացները ՀՀ արդի գյուղում (ազգագրական ուսումնասիրություն)» թեմայով։ 2001 թվականից աշխատում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնում որպես դասախոս։ 2007 թվականից ավագ գիտաշխատող է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 2005-2009 թվականներին ղեկավարել է «Հայոց սոցիոնորմատիվ մշակույթը 20-րդ դարում» և «Վերաբնակեցման գործընթացների ազգաբանական առումները (19-րդ դարի երկրորդ կես - 20-րդ դարի սկիզբ)» գիտական թեմաները։ 2001 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդում է մի շարք ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացներ։ 2009-2013 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալը։

Գիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2009 թթ. դաշտային ազգագրական հետազոտություններ է իրականացրել Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի շուրջ 300 գյուղական և քաղաքային համայնքներում։ 1994-2009 թթ. ղեկավարել է տարբեր միջազգային ծրագրեր։ Մասնակցել է շուրջ երկու տասնյակ միջազգային և հանրապետական գիտական նստաշրջանների։ Հեղինակ և համահեղինակ է ութ մենագրության և շուրջ 40 գիտական հոդվածների և հրապարակումների։ 2007 թվականից ղեկավարում է «Ազգագրություն» մագիստրոսական ծրագիրը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղքատության հաղթահարման ուղիները գյուղում և քաղաքում, Երևան, 2001, 40 էջ։
  • Հայաստանի Հանրապետության արդի գյուղացիությունը, Երևան, 2001, 82 էջ։
  • Հայկական ընտանիքն անցումային շրջանում, Երևան, 2005, 160 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]