Իլյիչ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյիչ Բեգլարյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1937(1937-09-14)
ԾննդավայրԳետահովիտ, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 17, 2019(2019-01-17) (81 տարեկանում)
Մասնագիտությունարձակագիր, առակագիր և հրապարակախոս
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան1991-2018 թվականներ
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն

Իլյիչ Գուրգենի Բեգլարյան (սեպտեմբերի 14, 1937(1937-09-14), Գետահովիտ, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հունվարի 17, 2019(2019-01-17)[1]), հայ արձակագիր, առակագիր, հրապարակախոս, 2007 թվականից՝ Հայաստանի գրողների միության անդամ, հասարակական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 14-ին ՀԽՍՀ Իջևանի շրջանի Թալա գյուղում (այժմ՝ ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ): Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Աշխատել է ՀՀ Պետեկան մատակարարման համակարգում, եղել Պետմատի նախագահի տեղակալ: 2003 թվականին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, ակադեմիկոս: «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի նախագահն է: 2006 թվականից հանդիսանում է Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր-տնօրենը: Ավելի քան երկու տասնյակ գրքերի հեղինակ է:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյիչ Բեգլարյանը հեղինակ է բանաստեղծությունների («Տառապանքի անուրջներ», 1999, «Անկախության վիրակապը», 2003, «Արմատը՝ դառը, պտուղը՝ քաղցր», 2004), պոեմների («Բարեպաշտ թագավորը», 2005, «Նամակ առ Նադիր շահ», 2005), առակների («Առակն ու անառակը», 2004, «Առականի», 2008) ժողովածուների և փաստա-գեղարվեստական պատումների («Հայդուկներ», գիրք 1, 2001, «Այլախոհը», 2005, «Հայդուկներ», գիրք 2, 2005, «Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո», 2007, «Զորավար Անդրանիկ», 2008, «Հաչաքարի բազեները», 2008, «Տիգրան Գևորգյան», 2011): Առավել նշանավոր են Իլյիչ Բեգլարյանի փաստա-գեղարվեստական պատումները, որոնցից «Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո» պատումում հանգամանորեն ներկայացված է հայ ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործիչ, զինատար հայդուկ Սևքարեցի Սաքոյի կյանքն ու գործունեությունը: «Զորավար Անդրանիկ» պատումը գեղարվեստականորեն ներկայացնում է մեծանուն հայդուկապետի և ժողովրդական հերոսի կյանքն ու մղած ազատագրական մարտերը: «Տիգրան Գևորգյան» պատումը պատմում է Հայաստանի առաջին հանրապետության նշանավոր հետախույզ Տիգրան Գևորգյանի արկածալից կյանքն ու գործունեությունը ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի, այնպես էլ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին:

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոհմածառիս արմատները (Արցախ-Խաչենից Իջևան-Թալա), Երևան, 1992, 126 էջ:
  • Սևքարեցի Սաքոն և նրա հող ու ջրի մարդիկ (Իջևանյան պատումներ), Երևան, 1999, 118 էջ:
  • Տառապանքի անուրջներ (բանաստեղծություններ), Երևան, 1999, 168 էջ:
  • Խավարն ու լույսը, Աստվածն էր իմ հույսը (ակնարկ), Երևան, 2000, 832 էջ:
  • Ջահել օրերի քաղցր երազներ (Իջևանյան պատումներ), Երևան, 2000, 153 էջ:
  • Անկախության վիրակապը (բանաստեղծություններ, խոհեր), Երևան, 2001, 160 էջ:
  • Հայդուկներ, գիրք 1, Երևան, 2001, 496 էջ:
  • Անկախության վիրակապը (բանաստեղծություններ, խոհեր), Երևան, 2003, 160 էջ:
  • Խավարն ու լույսը, Աստվածն էր իմ հույսը (ակնարկ), Երևան, 2003, 832 էջ:
  • Առակն ու անառակը (առակներ, քառյակներ, խոհեր), Երևան, 2004, 180 էջ:
  • Արմատը՝ դառը, պտուղը՝ քաղցր (բանաստեղծություններ, քառյակներ, խոհեր), Երևան, 2004, 224 էջ:
  • Այլախոհը, Երևան, 2005, 280 էջ:
  • Բարեպաշտ թագավորը (պոեմ), Երևան, 2005, 48 էջ:
  • Հայդուկներ, գիրք 2, Երևան, 2005, 496 էջ:
  • Նամակ առ Նադիր շահ (պոեմ), Երևան, 2005, 232 էջ:
  • Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո, Երևան, 2007, 304 էջ:
  • Առականի (միտք է տալիս միշտ առակը, որ դաս առնի անառակը), Երևան, 2008, 144 էջ:
  • Զորավար Անդրանիկ (դյուցազնապատում), Երևան, 2008, 532 էջ:
  • Հաչաքարի բազեները, Երևան, 2008, 56 էջ:
  • Քառյակներ, Երևան, 2008, 105 էջ:
  • Տիգրան Գևորգյան, Երևան, 2011, 456 էջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Հայաստանի գրողների միության անդամ Իլյիչ Բեգլարյանը - Լուրեր Հայաստանից - Թերթ.am»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2019-01-18