Մաքսիմ Կատվալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Կատվալյան
Ծնվել է1936 թվականի Նոյեմբերի 1,
ԾննդավայրՍարուխան, Գեղարքունիքի մարզ
Մահացել է2007
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքխմբագիր, դասախոս
ԱշխատավայրՀայկական սովետական հանրագիտարանի խմբագրություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական համալսարան

Մաքսիմ Կատվալյան (1936, Սարուխան, Գեղարքունիքի մարզ2007, Երևան), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ 1954 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նոր Բայազետի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը։ 1955 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում։ 1959 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1964 թվականին գործուղվել է Աբովյանի շրջանի Նոր Հաճն ավանի երկօրյա դպրոցներից մեկը՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ 1967 թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունում որպես գիտական խմբագիր, 1970 թվականից՝ ավագ գիտական խմբագիր, իսկ 1981 թվականից որպես հայ ժողովրդի պատմության խմբագրության վարիչ։ 1980 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումները և հայկական ցեղերի համախմբման ընթացքը Մ. թ. ա. IX-VI դարերում» թեմայով։ 1985 թվականից համատեղությամբ Հայոց պատմություն է դասավանդել Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ 1987 թ. աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնում որպես դասախոս։ 1995 թվականին Մաքսիմ Կատվալյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ Մահացել է 2007 թվականի վերջին, Երևանում։ Շուրջ 300 գիտական հոդվածների հեղինակ է, ուսումնական ծրագրերի, ձեռնարկների, դասագրքերի և գիտական աշխատությունների համահեղինակ։ Գիտական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի կազմավորման, հայոց պետականության, հնագույն, հին և միջին դարերի պատմության բազմաթիվ հիմնահարցերի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]