Կլիմենտ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիմենտ Հարությունյան
Ծնվել էմայիսի 1, 1940(1940-05-01)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան

Կլիմենտ Ամասիայի Հարությունյան (մայիսի 1, 1940(1940-05-01)[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի մայիսի 1-ին Ղափան (այժմ՝ Կապան) քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Ղափանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի պատմության բաժինը։ 1966-1968 թթ. որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի նորագույն պատմության պետական կենտրոնական արխիվում։ 1968-1971 թթ. ուսանել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1971 թվականից առ այսօր աշխատում է նույն ինստիտուտում։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1994 թվականից ղեկավարել է «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային և Հայրենական Մեծ պատերազմներին» թեմատիկ խումբը։ Նույն թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Հեղինակել է գլխավորապես Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ մենագրությունների։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]