Անահիտ Խոսրոևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Խոսրոևա
Ծնվել էմարտի 18, 1975(1975-03-18) (49 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունասորի
Մայրենի լեզուասորերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԵրկերԱսորիների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում և հարակից թյուրքաբնակ վայրերում (XIX դարի վերջ – XX դարի առաջին քառորդ), Երևան, 2004։
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատանքՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
ԾնողներՌազմիկ Խոսրոև
Պարգևներ և
մրցանակներ
Տարվա մարդ (Թեհրան, Իրան), Տարվա առաջադեմ գիտնական (Չիկագո, ԱՄՆ), Տարվա գիտնական (Չիկագո, ԱՄՆ)
Կայքfacebook.com/anahit.khosroeva/photos_albums

Անահիտ Ռազմիկի Խոսրոևա (մարտի 18, 1975(1975-03-18), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ասորի պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թ. մարտի 18-ին Վանաձոր քաղաքում։ 1992 թ. ոսկե մեդալով ավարտել է Վանաձորի թիվ 14 ռուսական միջնակարգ դպրոցը։ 1994-1998 թթ. սովորել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում և այն ավարտել գերազանցության դիպլոմով։ 1998-2002 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտ։ 2003 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ասորիների կոտորածներն Օսմանյան Թուրքիայում և Իրանի Թյուրքաբնակ վայրերում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին քառորդին» թեմայով։ 2003 թ. հոկտեմբերից աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Բազմաթիվ հայալեզու և օտարալեզու հոդվածների և մեկ մենագրության հեղինակ է։ Զեկուցումներով և դասախոսություններով հանդես է եկել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մի շարք գիտաժողովներում և ԲՈՒՀ-երում։ 2004-2006 թթ. դասավանդել է «Հայբուսակ» համալսարանում։ 2006 թվականից դասավանդում է Չիկագոյի «Նորֆ Փարկ» համալսարանի «Մերձավոր Արևելք»-ի կենտրոնում[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է մի շարք մրցանակների

  • Տարվա մարդ (Թեհրան, Իրան)
  • Գերազանցության մրցանակ (Մելբուրն, Ավստրալիա)
  • Տարվա առաջադեմ գիտնական (Չիկագո, ԱՄՆ)
  • Տարվա գիտնական (Չիկագո, ԱՄՆ)
  • Ասորիների ցեղասպանության ճանաչման աշխատանքների ծառայության համար (Չիկագո, ԱՄՆ)
  • Հայերի, ասորիների, հույների ցեղասպանության ճանաչման գիտական աշխատանքի համար (Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, Սիդնեյ, Ավստրալիա)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անահիտ Խոսրոևա». www.distancelearning.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]