Ռազմիկ Խոսրոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Խոսրոև
Ծնվել էմայիսի 3, 1949(1949-05-03) (74 տարեկան)
ԾննդավայրԳյոլայսոր
ԿրթությունՎՊՀ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունասորի
ՄասնագիտությունԴերասան
Երեխա(ներ)Անահիտ Խոսրոևա
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ

Ռազմիկ Նիկադիմի Խոսրոև (մայիսի 3, 1949(1949-05-03), Գյոլայսոր), ազգությամբ ասորի՝ հայաստանցի դերասան, ռեժիսոր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2008

Պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խոսրոևայի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Վարդան Աճեմյանի դպրոցը։ 1974-1979 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում։ Աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, որտեղ խաղացել է ներկայացումներ հայ, ռուս և համաշխարհային դասականների՝ Շիրվանզադեի, Սունդուկյանի, Մուրացանի, Շանթի, Լերմոնտովի, Չեխովի, Դոստոևսկու, Օստրվսկու, Շեքսպիրի, Բրեխտի, Մետեռլինգի, Ֆիլիպոյի. Յուժինի, Քամյուի գործերից։

Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ մայրաքաղաքներում, Ժնևում, Փարիզում, Ստրասբուրգում, Լիսաբոնում, ԱՄՆ-ում։ Կերտել է բազմաթիվ դերեր՝ Ռիչարդ Երկրորդ, Մարութխանյան, Սաղաթել, Անհայտ, Համտուն, Շմագա, Մարմելադով, Լինյաև, Շերեա, Հայր Դուասո։

Հեղինակել է «Ասորուհին», «Մոռացվածները» պիեսները։ 1997 թվականից Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։ 1966 թվականից Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է։ 1999 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2001 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, դոցենտ է[1]։

Պարգևատրվել է Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալով և թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար ՀԹԳՄ Արտավազդ մրցանակով ։

ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահն է։ Զբաղվում է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթի պահպանման և զարգացման գործով, որի շրջանակներում տպագրել է բազմաթիվ հոդվածներ հայաստանյան մամուլում, ելույթներ է ունեցել հեռուստատեսությամբ և միջազգային համաժողովներում։ ՀՀ Հանրային Խորհրդի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի անդամ է[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սցենարիստ և ռեժիսոր, ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, նկարահանել է «Ասորիները Հայաստանում» վավերագրական ֆիլմը, որը 2011 թվականին մասնակցել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ 2012 թվականին՝ Ղազախստանում կայացած ԱՊՀ երկրների ազգագրական ֆիլմերի առաջին փառատոնին։

Որպես ռեժիսոր, բեմականացրել է`

  • «Ասորուհին»
  • «Բարի գիշեր մամա»
  • «Մեծ անտառի զավակները»
  • «Խաթաբալա»
  • «Երևակայական հիվանդ»
  • «Հատակում»
  • «Հրադադար»

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռազմիկ Խոսրոևի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  2. «Ռազմիկ Խոսրոևի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».