Jump to content

Գյոլայսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյոլայսոր (նաև՝ Գյոլ Այսոր, Գյոլասոր, Այսորի, Գելայսոր, Կելասուր, Կելասուրի, Քեղ, Քեղա, Քեղ Այսորի), նախկինում գյուղ Երևանի նահանգի Երևանի գավառում, իսկ սովետական տարիներին Արտաշատի շրջանում, Խոսրովի անտառում՝ Ազատ գետի վերին հոսանքում[1]։ Գյուղը կազմավորվել է 1833 թվականին՝ Օսմանյան Կայսրության Մամդսան բնակավայրից տեղափոխված ասորի ընտանիքներով[2][3]։ 1805 թվականից 20 ասորի ընտանիք Օսմանյան Կայսրության Մամդսան բնակավայրից տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատել Արտաշատի շրջանի Գյոլայսօր բնակավայրում[4]։ Գյուղը քանդվել է 1949 թվականի մայիսի 3-ին[2]։ 1960 թվականների վերջերից գյուղը պաշտոնապես լուծարված է[1]։ Բնակիչների մեծ մասը հաստատվել է Վերին Դվինում[2] Համաձայն Ղափանցյանի, գյուղի անունը ծագել է հին Կելասուրի ձևից[1]։

Գյուղ
Գյոլայսոր
Գյոլայսոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ
ՇրջանԱրտաշատի շրջան
Հիմնադրված է1833 թ.
Պաշտոնական լեզուՀայերեն
Խոսվող լեզուներԱսորերեն
Ազգային կազմԱսորիներ
Կրոնական կազմԱսորական ուղղափառ եկեղեցի

Բնակչությունը

1831 թվականին գյուղում բնակվում էր 62 հոգի՝ բոլորը մուսուլման[5]։ 1959 թվականին գյուղի բնակչությունը 148 էր, կազմված՝ հայ, ասորի և ադրբեջանցի բնակիչներից։ 1967 թվականին գյուղում կար 15 տուն՝ 80 հայ բնակիչներով[1]։ 2014 թվականին տարածքում գոյություն ուներ 10 տնտեսություն, մոտ 50 բնակչով[6]։

Բնակչության շարժը
Թվական 1831 1873 1897 1926 1939 1959 1967
Բնակչություն՝ հոգի 62 240 782 404 702 148 80

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Գյոլայսոր». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանաբնակ ասորիների երեք հիմնախնդիրները». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  3. «Hayzinvor.am». Վերցված է 10.01.2020-ին.
  4. «Արարատի մարզպետարան». ararat.mtad.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  5. Հակոբյան, Թաթուլ. «Վեդի/Արարատի շրջանի գյուղերը 1831 թվականին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  6. Խաչատրյան, Գայանե (01․05․2014). «Բազմաթիվ խախտումներ՝ Խոսրովի անտառում». 168.am. Վերցված է 10․01․2020-ին.