Սասուն Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սասուն Վարդանյան
Ծնվել էօգոստոսի 3, 1942(1942-08-03) (77 տարեկան)
ԾննդավայրՍոլակ, Կոտայքի մարզ, Հայաստան
Մասնագիտությունգրող և ուսուցիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներ«Արամ աշխարհակալ», «Արքայից արքա»
ԱշխատավայրՄատենադարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Սևանի Վազգենյան դպրանոց և Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան

Սասուն Վարդանյան (օգոստոսի 3, 1942(1942-08-03), Սոլակ, Կոտայքի մարզ, Հայաստան), գրող, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասուն Վարդանյանը ծնվել է 1942 թվականի Օգոստոսի 3-ին Հրազդանի շրջանի Սոլակ գյուղում: Ավարտելով գյուղի 7-ամյա դպրոցը՝ մեկնել է Երևան և այնտեղ ավարտել միջնակարգ դպրոցը: 1964-1969 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1970-ական թվականներին որպես դասախոս աշխատել է Գևորգյան ճեմարանում: Նույն ժամանակահատվածում էլ սկսել է գրական գործունեությունը: 1960-ական թվականների ազգային զարթոնքի օրերին Սասուն Վարդանյանը ևս հայտնվել է ազգային շարժման հորձանուտում, որի համար հետապնդումների է ենթարկվել ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի կողմից: 1974 թվականին որպես գիտաշխատող կարճ ժամանակով աշխատանքի է անցել Մատենադարանում, այնուհետև դասախոսական աշխատանք է կատարել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: 1990-1995 թթ. Սասուն Վարդանյանը որպես տնօրեն պաշտոնավարել է Արարատյան թեմի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1998 թվականի վերջին մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Քաշաթաղի շրջան՝ Ծիծեռնավանք գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդելու: 1999 թվականից աշխատանքի է անցել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան-ընծայարանում տեսուչ-տնօրենի և հայոց լեզվի դասախոսի պաշտոնով: Վերադառնալով Հայաստան՝ շարունակել է աշխատանքն Արցախում:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասուն Վարդանյանի առաջին գիրքը՝ «Մատյան Փրկության»-ը լույս է տեսել 1978 թվականին Իտալիայում: Գիրքը կազմված է պատմական մի դրամայից և չափածո պոեմից, որոնք երկուսն էլ նվիրված են միջնադարյան հայ աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու կյանքին և գործունեությանը: Նրա վաղ շրջանի երկերի («Ակունքներ (1989 թ.)», «Սկիզբ (1991 թ.)», «Կախարդական մանկություն (1993 թ.)») հիմնական ատաղձը հայրենի բնաշխարհն է՝ հարազատ գյուղը, նրա կենցաղը, հոգսերն ու ուրախությունները: Սակայն, Սասուն Վարդանյանին, որպես գրողի ճանաչում և համբավ բերեց «Արամ աշխարհակալ» (1997-1998 թթ.) երկու հսկայածավալ հատորներից բաղկացած պատմավեպը: Վեպում նկարագրված են Ք. Ա. 9-րդ դարում Հայաստանում ծավալված իրադարձությունները՝ Արամ աշխարհակալ թագավորի նվաճումներն ու մղած պատերազմները բարբարոս կիմերների, սկյութերի, Փռյուգիական ծովային միության և Միացյալ թագավորության դեմ, ինչպես նաև մարա-ասորեստանյան արշավանքները: Ընթերցող շրջանակների կողմից ջերմ ընդունելության է արժանացել նաև հեղինակի հաջորդ՝ դարձյալ երկու ստվար հատորներից բաղկացած «Արքայից արքա» (2008 թ.) պատմավեպը, որտեղ ներկայացված է 5000 տարվա վաղեմությամբ իրադարձություններ՝ Հայկ նահապետի անվան և գործունեության հետ կապված ավանդապատում առասպելախառն պատմությունը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատյան փրկության, Իտալիա, 1978, 164 էջ:
  • Սկիզբ, Երևան, 1991, 392 էջ:
  • Կախարդական մանկություն, Երևան, 1993:
  • Հեռու–հեռավոր այն օրերին (պատմվածքներ), Երևան, 1995, 440 էջ:
  • Որոնում, Երևան, 1995, 278 էջ:
  • Անտակ հորը, Երևան, 1996, 356 էջ:
  • Արամ աշխարհակալ, գիրք 1, Երևան, 1997, 712 էջ:
  • Արամ աշխարհակալ, գիրք 2, Երևան, 1998, 788 էջ:
  • Արքայից արքա, հատ. 1, Երևան, 2008, 640 էջ:
  • Արքայից արքա, հատ. 2, Երևան, 2008, 628 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]