Մասնակից:Գրիգորյան Սիլվա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ցանկը։ 1.Սուրբ Վարվառա 2016-08-12 log · page history · topedits 2. Ռաֆայել հրեշտակապետ 2016-08-03 log · page history · topedits 3. Տասներկու սուրբ մարգարեներ 2016-07-26 log · page history · topedits 4. Քննարկում։Սուրբ Մանե · (Удалено) 2016-07-16 log · page history · topedits 5. Սուրբ Մանե 2016-07-14 log · page history · topedits 6. Սուրբ Սանդուխտ 2016-07-09 log · page history · topedits 7. Եսայի մարգարե 2016-07-07 log · page history · topedits 8. Միքայել Հրեշտակապետ 2016-07-03 log · page history · topedits 9. Նաժուան Դարվիշ 2016-07-01 log · page history · topedits 10. Ժան-Բատիստ Բարոնյան 2016-06-27 log · page history · topedits 11. Թելքային օպտիկա 2016-06-17 log · page history · topedits 12. Անդրանիկ Օզանյանի հուշարձան (Ջրահովիտ) 2016-06-16 log · page history · topedits 13.Ալժիր/բարելվված հոդված/ 14.*Եգիպտոս/բարելվված հոդված 15.Եթովպիա/բարելվված հոդված/

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ.jpg
Ստեղծագործություն(ներ)ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ


Ռուստամ Ռազմիկի Ավետիսյան (ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 17-ին)։

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ

Կիսանդրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ













Ժան-Բատիստա Բարոնյան Ֆրանսիացի հայազգի նշանավոր արձակագիր և գրաքննադատ, Բելգիայի Արքայական Ակադեմիայի պատվավոր անդամ Ժան-Բատիստ Բարոնյանը /ծնվել է 1942թ./ հայ ընթերցողին ծանոթ է որպես արկածային և ոստիկանական վեպերի հեղինակ։


Սուրբ Մանե (հայտնի է նաև որպես Սուրբ Մանե կույս, վախճանվել է 323), սուրբ կույս, տոնելի ճգնավորուհի։ Մանեն Սուրբ Հռիփսիմյանց կույսերից էր։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ հեռանալով Հռոմից ՝ գալիս է Հայաստան (նա Հայաստան հասած 37 կույսերց մեկն էր) փակվելով Սեպուհ լեռան մի քարայրում՝ ճգնում է։ Նրա հետ էր նաև Նունեն: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ Նունեն և Մանեն թողնում են Հռոմը և գալիս են Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ։ Հայաստան հասած 37 կույսերց զատվելով՝ Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում՝ ճգնում է։ Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով է կոչվում «Մանեի այր» ( ըստ վարքագրի)։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (այդ ժամանակաշրջանում) ցանկանում է հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ։ Այդ ներշնչումով Հայոց Հայրապետը գնում է Դարանաղյաց լեռներ և բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն։ Մանեն խնդրում է Հայոց Հայրապետին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ։ Կատարելով սրբի ցանկությունը՝ Հայրապետը վերադառնում է երեք օրից, Սրբուհուն վախճանված գտնելով՝ սաղմոսներ ասելով թաղում է նրան քարայրում (323 թ)։

Կույսերի հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանե և Նունե կույսերի հիշատակը տոնվում է Կաթոլիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարք սրբոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]




Գրիգորյան Սիլվա/Ավազարկղ
Mikharkhangel.jpg
13-րդ դարի սրբանակար Սինայի Սուրբ Կատարինե վանքից
ԵկեղեցիՀայ Առաքելական Եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի, Ուղղափառ եկեղեցիներ

Միքայել Հրեշտակապետ (եբր.՝ מיכאל‎, հին հուն․՝ Αρχάγγελος Μιχαήλ, եբրայերենից թարգմանվում է «Ո՞վ է նման Աստծուն»),

Միքայել (Michael) հրեշտակապետ (եբրայերեն՝ mixåʔel- <<Ով է Աստծուն նման>>… Հին Հունական Αρχάγγελος Μιχαήλ)-հրեշտակ: Հիշատակվում է մի շարք Սուրբ Գրքերում՝ Աստվածաշնչում… Հրեշտակներն արարվել են աշխարհի ստեղծման ամենասկզբում։ Նրանք Աստծո հավատարիմ սպասավորներն են և գտնվում են Նրա մշտնջենական ծառայության մեջ՝ անդադար վայելելով Նրանից ճառագող շնորհն ու երանությունը։ Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազգերի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դևերի հարձակումից, հեռու պահում փորձություններից և պահպանում աղետներից։ Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. Նրանք երկնքում սրբերի հետ անդադար աղոթում և օժանդակում են մեզ։ Ուստի Եկեղեցում հաստատված են նաև հրեշտակներին նվիրված տոներ, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, և հայցվում է նրանց բարեխոսությունը։ Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետեր, ինչպիսիք են Գաբրիելը և Միքայելը: Միքայել հրեշտակապետը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխան, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ։ Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես հին ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ։ Հովհաննես Ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամաբ։ Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր։ Նրա հիշատակը տոնվում է Գաբրիել հրեշտակապետի և բոլոր մյուս հրեշտակների հետ մեկտեղ։

Հիշատակությունն Աստվածաշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կտակարանում Միքայել Հրեշտակապետը հիշատակվում է միայն Դանիելի մարգարեության գրքի հետևյալ հատվածներում.

Aquote1.png Պարսից թագավորության մի իշխան հակառակվում էր ինձ քսանմեկ օր, և ահա Միքայելը՝ ավագ իշխաններից մեկը, եկավ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ պարսից թագավորության իշխանի հետ։
- Դանիել, 11, 13[1]
Aquote2.png
Aquote1.png Բայց ես կհայտնեմ քեզ, թե ինչ է գրված ճշմարիտ գրքերում. և նրանց դեմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայել իշխանից։
- Դանիել, 11, 21[2]
Aquote2.png
Aquote1.png Այն ժամանակ պիտի ելնի Միքայել մեծ իշխանը, որ քո ժողովրդի որդիների գլխավորն է։ Պիտի լինի նեղության ժամանակ, նեղություն, որպիսին չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացավ երկրի վրա։ Եվ այն ժամանակ պիտի փրկվի քո ժողովուրդը, ինչպես որ այս բոլորի մասին գրված է գրքերում։
- Դանիել, 13, 1[3]
Aquote2.png


Նոր Կտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կտակարանում Միքայել Հրեշտակապետը հիշատակվում է երկու անգամ։ Հուդայի ընդհանրական թղթում պատմվում է Միքայել Հրեշտակապետի և Սատանայի վեճը Մովսեսի մարմնի վերաբերյալ.

Aquote1.png Երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տերը քեզ սաստի»։
- Հուդա առաքյալի թուղթը, 1, 9[4]
Aquote2.png

Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում խորհրդաբանորեն ներկայացվում է Վերջին դատաստանի ժամանակ տեղի ունենալիք Միքայել հրեշտակապետի և այլ երկնային ուժերի պայքարն ու հաղթանակը Սատանայի և նրա աջակիցների դեմ.

Aquote1.png Եվ երկնքում պատերազմ եղավ։ Միքայելը և իր հրեշտակները կռվում էին վիշապի դեմ. վիշապը կռվում էր իր զորքերով, բայց նրանք չկարողացան դիմադրել. և երկնքում նրանց համար տեղ չգտնվեց։ Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա և որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։
- Հայտնություն, 12, 7-9[5]
Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brigitte Groneberg: Die Götter des Zweistromlandes. Artemis und Winkler, Düsseldorf und Zürich 2004, ISBN 3-7608-2306-8, S. 118–129.
  • Erich Weidinger: Die Apokryphen. Verborgene Bücher der Bibel. Augsburg, o.A., S. 311.
  • Gerhard Bellinger: Knaurs Lexikon der Mythologie. Genehmigte Lizenzausgabe. Augsburg 2000, S. 11, 38, 157, 197, 207, 327, 346, 420, 465, 485–487.
  • Heinrich Krauss: Kleines Lexikon der Engel. Von Ariel bis Zebaoth. Originalausgabe. München 2001, S. 73f., 119–121.
  • Johann Siegen: Der Erzengel Michael. Christiana Verlag, 1996, ISBN 3-7171-0609-0.
  • Manfred Müller: „St. Michael – der Deutschen Schutzpatron?“ Zur Verehrung des Erzengels in Geschichte und Gegenwart. 2. Auflage. Bernhardus-Verlag, Langwaden 2005, ISBN 3-934551-89-0.
  • Peter Jezler (Hrsg.)։ Himmel Hölle Fegefeuer. Das Jenseits im Mittelalter. Ausstellungskatalog. Zürich 1994.
  • Wilhelm Lueken: Michael. Eine Darstellung und Vergleichung der jüdischen und der morgenländisch-christlichen Tradition vom Erzengel Michael. Göttingen 1898.
  • Culte et pèlerinages à Saint-Michel en occident. Les trois monts dédiés à l'archange. Sous la direction de Pierre Bouet (et al.). = Collection de l'Ecole française de Rome, vol. 316. Rome: Ecole française de Rome, 2003, ISBN 2-7283-0670-2.
  • Michael Mach: Art. Michael. In: K. van der Toorn; B. Becking; Pieter W. van der Horst (Hrsg.)։ Dictionary of Deities and Demons in the Bible. Leiden, Boston, Köln, 21999, 569–572.
  • Michael Wolffsohn: Michael biographisch. Wurzel und Karriere eines Namens. Aufsatz in der Zeitschrift der Akademie zur Debatte, Katholische Akademie in Bayern, 6/2007.
  • Wolfgang Urban|Wolfgang Urban (Konservator)։ Der Erzengel Michael in Glaube und Geschichte. Sadifa-Media, Kehl am Rhein 2010, ISBN 978-3-88786-419-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]



Սուրբ Սանդուխտ (դուստրն է Սանատրուկ թագավորի, որը թագավորել է 38-68թթ.)։ Հայոց եկեղեցու պարծանքը և առաջին հայ մարտիրոսուհին (նախամարտիրոսուհին) է։ Ինչպես Սուրբ Ստեփանոսը քրիստոնեական եկեղեցու համար, այնպես էլ Սուրբ Սանդոուխտը Հայ Եկեղեցու համար։ Աշակերտելով Սուրբ Թադևոս առաքյալին՝ հորից թաքուն քրիստոնեություն է ընդունում։ Սուրբ Սանդուխտ կույսը հայ եկեղեցու առաջին նահատակ կույսն է։

Սանդուխտ կույսի նահատակությունը ըստ Ավանդության[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդուխտը քրիստոնյա է դարձել Թադեոս Առաքյալի քարոզչության արդյունքում։ Հայրը՝ Սանատրուկ թագավորը, իմանալով եղելության մասին, փորձել է տարհամոզել աղջկան։ Սանդուխտը մնաց անդրդվելի իր հավատքի մեջ, հայրը հրամայեց մյուս նորահավատների շարքում բանտարկել նաև նրան։ Թադեոս Առաքյալը գաղտնի բանտ է այցելում, մխիթարում, սրտապնդում և իր աղոթքների շնորհիվ նրանց շղթաները քանդվեցին։ Այս տեսնելով բանտապաները, թվով 33 հոգի, դարձի եկան։ Վերջին փորձն անելու համար թագավորը մարդ է ուղարկում բանտ, որ նա վերստաին իր հայրենի և հեթանոսական կրոնին վերադառնա։ Երբ բանտ գնացող մունետիկը տեսավ բանտարկյալների շղթաները քանդված և իրենք էլ զվարթադեմ Թադեոս Առաքյալի քարոզչությունն են լսում, սքանչանալով ինքն էլ դարձի եկավ։ Այս դեպքից հետո թագավորը հրամայում է սպանել բոլոր նորադարձներին, բացի Թադեոս Առաքյալից և իր աղջկանից։ Հոր հրապուրիչ խոստումները, ահաբեկիչ սպառնալիքները չեն կարողանում տկարացնել իշխանուհուն։ Սանատրուկի կատարած բոլոր աշխատանքները զուր էին։ Իշխանազուն կույսի կորովն ու հավատքը անդրդվելի էին, Սանատրուկը հրամայում է սպանել աղջկան։ Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում է արքայադստեր սիրտը։ Երեք օր Սանդուխտի մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում։ Նրան թաղում են Թադեոս առաքյալը, որից հետո ինքը ևս նահատակվում է։

Սուրբ նշխարների զորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի գերեզմանների տեղը մի քանի դար հայտնի չէր։ 5-րդ դարում, Հովհան Մանդակունի կաթողիկոսի և Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս անունով մի ճգնավոր, ով բնակվում էր Շավարշանին մոտակա մի քարանձավում, տեսիլքով իմանում է նրանց տեղը և մի քահանայի հետ փորելով տեսիլքով մատնանշված տեղերը՝ գտնում է սուրբ նշխարները։ Սրա համբավը տարածվում է հայոց երկրով մեկ, մեծ տոնախմբություն է կատարվում և բազմաթիվ մարդիկ այդ սուրբ նշխարների զորությամբ բժշկվում են բազմատեսակ հիվանդություններից։

Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սանդուխտը թաղված է եղել Նարեկ վանքում, որի բուն անունը հենց Սուրբ Սանդուխտ է։ Սբ. Սնադուխտի հիշատակը հին տոնացույցում առանձիննն է կատարվել, հետո միայն միացել Թադեոս Առաքյալի հետ ( ըստ Օրմանյանի վկայության)։ Մարզվանեցիի Հայսմավուրքը նրան հիշատակում է դեկտեմբերի 23-ին, Փեշտիմալճյանը՝ դեկտեմբերի 15-ին։ Ներկայումս մենք տոնում ենք Սբ. Թադեոս Առաքյալի հետ, Վարդավառի տոնին հաջորդող շաբաթ օրը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշունչ, Հին և Նոր Կտակարաններ <<Աստվածաշնչական Սուրբեր>> Շնորհք արքեպս. Գալուստյան <<Գանձասար>> մատենաշար, Երևան 1997


Եսայի մարգաարե (եբր.՝ יְשַׁעְיָהוּԵշայահու, ) Եսային Ամոս մարգարեի որդին էր։ Առաջինն Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից ( այս մարգարեները այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը)։ Եսային ապրել է Քրիստոսից առաջ 8-րդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում։ Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ ուներ մարգարեուհի կին և զավակներ։ Իր մարգարեական կոչումը հետևյալ կերպով է նկարագրվում իր գրքերի մեջ. «Ոզիա (Երուսաղեմի) թագավորի մահվան տարում, Տիրոջը տեսա մի բարձր և վեհ աթոռի վրա բազմած, և տաճարը լցված էր նրա փառքով: Նրա շուրջը կային սպասարկող սերովբեներ, յուրաքանչյուրը վեց թև ուներ…. և նրանք անդուլ, անդադար իրար ձայն տալով ասում էին.
«Սուրբ, սուրբ, սուրբ է Զորությունների Տերը. Ամբողջ երկինքը Նրա փառքով է լցված»:
Նրանց ձայների վրա բացվեցին Տաճարի դարպասները և տունը Աստծո ներկայությունը խորհրդանշող ծխով լցվեց։ Եսային ասում է.
« Վայ ինձ, թշվառիս, ես կորա, քանզի որ պիղծ շուրթեր ունեցող մի մարդ եմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում. և զորությունների տիրոջը բաց աչքերով տեսա»:
Այդ ժամանակ սերովբեներից մեկն ունելիով վերցնում է Տիրոջ սեղանից մի կրակե կայծ և դիպցնում մարգարեի շուրթերին՝ դրանք մաքրագործելու համար : Սա է պատճառը, որ Եսային նաև կայծակնամաքուր մարգարե։ Եսային լսում է Տիրոջ ձայնը և հրաման ստանում գնալու և ժողովրդին Աստծո պատգամները հաղորդելու։ Եվ Տերն ասաց. «Գնա և այս ժողովրդին ասա.
Լսելով պիտի լսեք, բայց չպիտի հասկանաք,
Տեսնելով պիտի տեսնեք, բայց չպիտի գիտենաք,
Որովհետև այս ժողովրդի սիրտը թմրած է.
Նրանց ականջները ծանրացել են և աչքերը՝ կուրացել.
Այնպես որ իրենց աչքերով չեն կարողանում տեսնել
Եվ իրենց ականջներով չեն կարողանում լսել,
Ոչ էլ կարողանում են հասկանալ իրենց սրտերով,
Որպեսզի շրջվեմ և բժշկեմ նրանց»:
Վերոհիշյալ տեսիլքից Եսային ժառանգել է «կայծակնամաքուր մարգարե» տիտղոսը: Եսային իր օրերի թվով չորս թագավորների` Հովաթամի,Աքազիի, Եզեկիայի և Մանասեի խորհրդատուն և առաջնորդն է եղել, մանավանդ Եզեկիա բարեպաշտ թագավորի։ Նրա օրոք Ասորեստանի Սենեքերիմ թագավորը գրավել էր ամբողջ Հրեաստանի գրեթե կեսը և սպառնում էր տիրանալ Երուսաղեմին։ Տագնապի մատնված Եզեկիան պատգամավորներ է ուղարկում Եսայու մոտ և խորհուրդ է հարցնում։ Եսային ասում է. «Ասորեստանի թագավորը այս քաղաք չպիտի մտնի, նույնիսկ մի նետ չպիտի արձակի նրա վրա, ոչ էլ պատնեշելով պիտի պաշարի այն, այլ իր եկած ճանապարհով պիտի ետ վերադառնա և այս քաղաք չպիտի մտնի»: Եվ արդարև, ժանտախտը բնաջնջում է Սենեքերիմի բանակը և ինքն էլ հազիվ իր երկիր հասնելով իր երկոու զավակների՝ Ադրամելիքի և Սարասարի կողմից սպանվում է, որոնք էլ իրենց հերթին փախնում են «Արարադի երկիր» (Ես.37:33-38)։ Եսային այն մարգարեն է, որն ամենաշատն է մարգարեացել Մեսիայի՝ Քրիստոսի մասին, այն աստիճան, որ կոչվել է « նախաավետարանիչ» կամ Ավետարանիչ մարգարե: Օրինակ՝ նրա գրքում է գրված Կույսի հղիացման և Էմանուել անունով որդի ծնելու մասին, նաև Տիրոջ չարչարանքների և հարության։ Նա էր ասողը. <<«Ահա մի կույսը պիտի հղիանա և որդի ծնի և նրա անունը Էմմանուէլ պիտի լինի»: Քրիստոսի գործունեության աշխարհագրական շրջանին ակնարկելով ասում է. « Զաբուղոնի և Նեփթաղիմի երկրներում և ծովեզերքում բնակվողները, Անդրհորդանանում և Գալիլիայում ապրողները, որոնք խավարի մեջ էին քայլում, մեծ լույս տեսան» (Ես. 9:1)։ Երբ Հիսուսը Նազարեթի Ժողովարանում կարդաց Եսայու 61:1-3 համարները, հաստատեց, որ դրանք Իրենով իրականացել են։ Երբեմն նրա մեջ Քրիստոսի կատարելիք դերը, տնօրինությունը և չարչարանքները բառ առ բառ նկարագրվում են։ Եսային, բառի ամբողջական իմաստով, ազնվական մարգարե է։ Վեհությամբ և հզոր հեղինակությամբ է խոսում և պատգամում, այնպես, ինչպես վայել է բարձրյալի դեսպանին։ Մի մշակված միտք է և Աստվածաշնչի բարձրագույն իմացականություններից մեկը։ Հատկապես լուծում էր տալիս բոլոր խնդիրներին, թե կրոնական և թե քաղաքական։ Հաճախ կոչվել է«դիվանագետ», կամ «քաղաքագետ» մարգարե: Բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և իր տեսակետը, կամ Աստծո կամքն է հայտնել ժամանակակից ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ: Շատ մոտ էր կանգնած արքունական շրջանակներին, և կարելի է ենթադրել,որ Երուսաղեմի արքունական խորհրդի, որը մշակում էր ժամանակակից պետությունների հետ երկրի քաղաքական հարաբերությունները, պատվավոր անդամ է եղել: Եսայու Գրքի 66 գլուխները, պատգամների մի օվկիանոս է՝ բազմաթիվ նյութերի մասին՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և ընկերական մի շարք այլ հարցերի մասին, որոնցից որոշները ամբողջ Հին Կտակարանի երբեմն անգերազանց ոճով և համամարդկային ոգով տրված պատգամներից բարձրագույններն են: Եսայու գիրքը Հին և Նոր Կտակարանների կապող օղակն է: Իր մարգարեական ծառայության տարիների ընթացքում Եսային շարունակ ենթարկվել էր հալածանքների, և միայն բարեպաշտ Եզեկիա թագավորի օրոք էր, որ նա պատիվ էր վայելում և նույնիսկ արքայի մերձավոր խորդականն էր: Սուրբ Եսայի մարգարեի կյանքն ավարտվում է նահատակությամբ: Ըստ եկեղեցական հնագույն ավանդության՝ նահատակվել է Մանասե ամբարիշտ թագավորի հրամանով՝ սղոցվելով:

Եսային տոնվում է առանձին,Վարդավառի հաջորդ հինգշաբթի օրը:

Հիշատակություն Աստվածաշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստվածաշնչական Սուրբեր» Շնորհք արքեպս. Գալուստյան
  • «Գանձասար» մատենաշար, Երևան 1997
  • Արևելահայերենից փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դրխոլյանը
  • Եսայի 6:1-10
  • Եբրայեցիներ 11:32-40
  • Ավ. Ըստ Ղուկասի 4:14-22
Գրիգորյան Սիլվա/Ավազարկղ

Նաժուան Դարվիշ(ծնվել է 1978 թվականին Իսրայելում) << Ալ- Արաբի Ալ- Ջադիդ>> շաբաթաթերթի մշակութային բաժնի գլխավոր խմբագիրն է, զուգահեռաբար Պաղեստինի գրական փառատոնի խորհրդատուն։ Նաժուան Դարվիշն իր սերնդի արաբալեզու ամենահայտնի բանաստեղծներից մեկն է։ <<Hay Festival Beirut 39 >> -ը նրա անունը ներառել է մինչև քառասուն տարեկան ստեղծագործող 30 լավագույն բանաստեղծների շարքում։ Նաժուան Դարվիշի բանաստեղծություններն թարգմանվել են ավելի քան քսան լեզուներով։ 2012 թվականին նրա << Մի օր արթնացրի ինձ>> բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվեց և լույս ընծայվեց Փարիզում, իսկ մեկ տարի անց վերահրատարակվեց; Անգլերեն թարգմանությամբ << Կորցնելու այլևս ոչինչ >> ժողովածուն լույս ընծայվեց Նյու Յորքում 2014 թվականին։ Նաժուան Դարվիշի պոեզիան առերեսվում է գրողի ժամանակների հետ, խաչվում քաղաքական ու սոցիալական ամենատեսակ վայրիվերումներին, պատկերային և զգայական հզոր պոետական տեսլականով արձագանքում Պաղեստինի և համայն վշտատես ժողովուրդների բռնաճնշումներին։ Նաժուան Դարվիշն իր պոեզիայում սեփական ժողովրդի ցավն ու կսկիծը վերածում է համամարդկային տառապանքի, ուրիշի ցավն էլ՝ սեփականացնում, և աշխարհի բոլոր անկյուններում լսելի է դառնում սպանվողի ճիչը։ Մեր ժամանակների արաբալեզու բանաստեղծը սկսում է ստեղծագործել այն դիպվածից հետո, երբ երազ է տեսնում իր համար դեռևս անհայտ Ցեղասպանության մասին՝ կարծես վերապրելով դրվագներ, որոնց մասին մինչ այդ պատկերացում անգամ չի ունեցել։ Նաժուան Դարվիշն խոստովանել է, որ իր կարծիքով նախորդ կյանքում ինքը հայ է եղել և սպանվել է Հայոց Ցեղասպանության ժամանակ (երազներից մեկում իրենց ամբողջ ընտանիքն այրվում է զմռսված շինության ներսում)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմ(I)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմ (II)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնել Գազայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորցնելուց այլևս ոչինչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհը բարի է լինելու[խմբագրել | խմբագրել կոդը]

<<Ով է այսօր հիշում հայերին>>[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում գերմանական զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Ա. Հիտլերի կողմից ասված խոսքը, որը միտված էր ապացուցելու լեհ ազգի համդեպ կատարվելիք ջարդերի անպատժելիությունը։

Այս ծառերի նման[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ վարագույրը բացես[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտում(I)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտում(II) և այլն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան գրականություն N1 2016 թ

Գրիգորյան Սիլվա/Ավազարկղ

Ժան-Բատիստ Բարոնյան(Բարոնյան Ժոզեֆ Լու ծնված 1942 թվականի ապրիլի 29-ին, Անվեր, Բելգիա); Որոշ ստեղծագործություններ ստորագրվել է Ալեքսանդր Լու գրական կեղծանունով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լուվենի կաթոլիկական համալսարանը՝ արժանանալով գիտության պսակավորի և իրավագիտության դոկտորի կոչումներին (1969 )։ Իբրև գիտաֆանտաստիկ գրականության բաժնի տնօրեն և խմբագիր աշխատել է <<Մարաբու>> հրատարակչությունում (1970-1977 թվականներին)։ Պաշտոնավարելով զանազան հաստաատություններում ՝ հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ։ Իբրև գրականագետ և գրական քննադատ աշխատակցել է <<Լը Վիֆ Լ’Էքսպրես » (Բրյուսել) և «Մագազեն լիտերեր» (Ֆարիզ) գրական հանդեսներին: [[Բազմաժանր գրող]] է: Գրել է վեպեր, պատմվածքներ, նովելներ, գրականագիտական և գրաքննադատական աշխատություններ, կենսագրականներ, հեքիաթներ և մանկական ստեղծագործություններ: Հեղինակ է 50-ից ավելի գրքի և բազմաթիվ հոդվածների: Ֆրանսիացի հայազգի նշանավոր արձակագիրը և գրաքննադատը, Բելգիայի Արքայական Ակադեմիայի պատվավոր անդամ է: Ժան-Բատիստ Բարոնյանը հայ ընթերցողներին ծանոթ է որպես արկածային և ոստիկանական վեպերի հեղինակ: Սակայն ֆրանսախոս երկրներում նա հայտնի է նաև որպես Արթյուր Ռեմբոյի((ֆր.՝ , Jean Nicolas Arthur Rimbaud, հոկտեմբերի 20, Շառլվիլլ-Մեզյեր - նոյեմբերի 10, Մարսել), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ) գիտական կենսագրության հանրաճանաչ մասնագետ: «Մի ամառվա դժոխքը» վեպով նա շարունակում է ֆրանսիացի պատանի հանճարի կենսագրության և պոեզիայի պրպտումները, բայց այս անգամ արձակի ժանրում: Գրողը՝ որպես նյութ, վերցրել է Ա. Ռեմբոյի կարճատև, բայց արկածալից կյանքի մի դրվագ, երբ Պոլ Վեռլենը( (((ֆր.՝ , Paul Verlaine, մարտի 30, Մեց - հունվարի 8, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ։) 1873 թվականի հուլիսին Բրյուելում տեղի ունեցած բուռն վիճաբանության ընթացքում ատրճանակով վիրավորում է տասնութամյա բանաստեղծին: Վերքը բարեբախտաբար ծանր չէ, սակայն բելգիական արդարադատությունը գործի է անցել, ուստի Ա. Ռեմբոն ստիպված է տասն օր մնալ այդ քաղաքում: Եվ սկսվում են նոր արկածներ, նոր ծանոթություններ և, վերջապես, ստեղծագործական նոր մտահղացումներ: Հենց այդ տասն օրում է լույս տեսնում բանաստեղծի հռչակավոր ժողովածուն՝ «Մի ամառ դժոխքում», որը, սակայն լույս տեսնելուց հետո մնում է փակի տակ, փաստորեն՝ արգելված, և ընդամենը մի քանի օրինակ է հասնում հեղինակին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաասպանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային քամին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի թիվս այլ ոճիրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Ջոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը շարունակվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսի քամին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ ապոկալիպս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև թիթեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒրվականի քաղաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը մանր, շատ սովորական հանցագործություն և այլն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա լավագույն ստեղծագործություններից են՝` «Մայրասպանը» (1982), «Լորդ Ջոն» (1986), «Կյանքը շարունակվում է » (1990), «Խենթ մարդասպանը» (1995), «Հյուսիսի քամին» (1996), «Սպիտակ ապոկալիպս» (2000), «Սև թիթեռներ» (2006) վեպերը, «ՈՒրվականի քաղաքում» (1996), «Ի թիվս այլ ոճիրների» (1999), «Ինը մանր, շատ սովորական հանցագործություն» (2006) պատմվածքների ժողովածուները, «Բոդլեր» (կենսագրոություն, 2006), «Ֆրանսերեն ֆանհտաստիկ գրականության համայնապատկերը» (1978), «Սիմենոն վիպասանը» (2003), «Սիմենոնը կամ գորշ վեպը» (2003) գրական-վերլուծական աշխատությունները, հեքիաթներ մանուկների համար և այլն։


Ժ.-Բ. Բարոնյանից հայերեն լուս են տեսել «Մայրաասպանը » (1999 թվական), «Հյուսիսային քամին» (2001 թվական) հոգեբանական – արկածային վեպերը և «Ի թիվս այլ ոճիրների» (2004 թվական) պատմվածքների ժողովածուն։ Երեք գրքերն էլ լույս է ընծայել Լուսաբաց հրատարակչությունը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ ֆրանսերենից։ Բելգիայում ֆրանսերենով ստեղծագործող գրողների միության անդամ է։ Ի թիվս բազմաթիվ այլ մրցանակների արժանացել է Բելգիայի ֆրանսիական համայքի խորհրդարանի գրական մրցանակի (2007)։ 2005 թվականի հոկտեմբերին Ժ.– Բ. Բարոնյանը մասնակցեց Երևանում տեղի ունեցած Օտարագիր հայազգի գրողների առաջին խորհրդաժողովին: Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2005)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտասահմանյան գրականություն ».2016 N1




HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Անդրանիկ Օզանյան
ANDRANIK OZANYANI HUSHARDZAN JRAHOVIT.jpg
'
Գտնվում էԱրարատի մարզ
Ջրահովիտ
Կառուցվել է1990 թվական
Շինության ձևըհուշարձան
Ներկա վիճակըկանգուն

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը Արարատի մարզի Ջրահովիտ համայքում։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրին տեղադրված է պատվանդանի վրա. հուշարձանի բարձրությունը 4 մետր է, որից 1,5 մետրը քանդակի բարձրությունն է։ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի աջ և ձախ կողմերում տեղադրված են հուշաքարեր, որոնցից մեկը նվիրված է 1915 թվականի եղեռնի, մյուսը՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ներքևի մասում տեղադրված են գյուղի զոհված ազատամարտիկների հուշաքարերը։ Հուշարձանը տեղադրվել է 1990 թվականի մայիսի 28-ին [1]։

Նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութը՝ բրոնզ, բազալտ

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Հակոբյան, «Արարատի մարզ» հանրագիտարան


Սուրբ Մանե (հայտնի է նաև որպես Սուրբ Մանե կույս, վախճանվել է 323), սուրբ կույս, տոնելի ճգնավորուհի։ Մանեն Սուրբ Հռիփսիմյանց կույսերից էր։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ հեռանալով Հռոմից ՝ գալիս է Հայաստան (նա Հայաստան հասած 37 կույսերց մեկն էր) փակվելով Սեպուհ լեռան մի քարայրում՝ ճգնում է։ Նրա հետ էր նաև Նունեն: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ Նունեն և Մանեն թողնում են Հռոմը և գալիս են Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ։ Հայաստան հասած 37 կույսերց զատվելով՝ Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում՝ ճգնում է։ Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով է կոչվում «Մանեի այր» ( ըստ վարքագրի)։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (այդ ժամանակաշրջանում) ցանկանում է հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ։ Այդ ներշնչումով Հայոց Հայրապետը գնում է Դարանաղյաց լեռներ և բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն։ Մանեն խնդրում է Հայոց Հայրապետին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ։ Կատարելով սրբի ցանկությունը՝ Հայրապետը վերադառնում է երեք օրից, Սրբուհուն վախճանված գտնելով՝ սաղմոսներ ասելով թաղում է նրան քարայրում (323 թ)։

Կույսերի հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանե և Նունե կույսերի հիշատակը տոնվում է Կաթոլիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարք սրբոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]



Տասներկու սուրբ մարգարեներ( նրանց անվանում են նաև փոքր մարգարեներ, ի տարբերություն Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մեծ մարգարեների ) Մարգարեներն Աստծո խոսնակներն երկրի վրա, նրանց միջոցով Աստված խոսում էր և ժողովրդին հայտնում իր կամքը։ Մարգարեները խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների համար՝ հետ պահելով մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից։ Մարգարեներն Իսրայելի ժողովրդին քարոզում էին հավատքն ամուր պահել առ Աստված։ Նրանք հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. <<Աստված ասաց ինձ>>, <<Այդպես է ասում Աստված>> և այլն։ Մարգարեները իրենց հայտնություններն ստանում էին տեսիլքների, առակների, խորհրդանշանների ձևով։ Նրանք կապող օղակ էին Աստված-մարդ հարաբերության մեջ։ Սբ. Մարգարենեերի նպատակն էր բյուրաղեցնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցությունը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան Նրա արքայության նկատմամաբ հավատը։ Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություններն իրականացման Նոր ՈՒխտում՝ Հիսուս Քրիստոսով։ Տարբեր ժամանակներում ապրել և գործել են 12 սուրբ մարգարեներ Ովսե Ամովս Միքիա Հովել Աբդիու Նավում Ամբակում Հովնան Սոփոնիա Անգե Զաքարիա Մաղաքիա

Ովսե մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

(մարգարեացել է 750 թ-ին Ն.Ք.)։ Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո։ Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721թթ։ Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանը գնալով էլ ավելի էր հզորանում։ Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում էր Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի անպատաասխանատվության մասին։ Ովսեի շուրթերով Աստված խոսում է իր սիրո մասին։ Իսկ այդ սերը պահանջում է , որ մեզանից վանենք ամեն մի անօրենություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից։ Ամովս(մարգարեացել է Ք. Ա 8-րդ դարում) ամենահին մարգարեն է, որի գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին։ Եղել է հովիվ՝ բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում։ Գործել է Ը դարի երկրորդ քառորդում։ Իր մարգարեության մեջ խոսում էր Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները։ Խիստ ձայնով դիմում է հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին։

Միքիա մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

(մարգարեացել է Ք. Ա 8-րդ դարում)։ Մորեստ գյուղից է, որին շատերը նույնացնում էին մեր օրերեի Թել-ալ- Ջադիդայի հետ։ Նա բոլորին նախազգուշացնում է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության՝ կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու հնազանդության Աստծո կամքին։

Հովել մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

(մարգարեացել է Ք. Ա 5-րդ դարում, Իսրայելի գերությունից հետո)։ Նրա ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է։ Խոսում է << Տիրոջ օրվա>> մասին՝ հորդորելով ժողովրդին, որ դառնան դեպի Աստված։ Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղեղելու մարդկանց վրա։ Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Սբ. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա։

Աբդիու մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենակարճ մարգարեական գիրքն է, նրա գիրքը բաղկացած է մեկ գլխից, ամենակարճը Հին Կտակարանում։ Հավանաբար գրվել է Ք.Ա. 587 թվականից հետո։ Մարգարեն հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը։ Եսավի հետնորդները՝ հասկացնելով իսրայելցիներին, որ վերջին խոսքն Աստծունն է, որ գալու է դատելու բոլոր ժողովրդներին։

Հովնան մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստծո կամքին չհնազանդվող մարգարե , և անընդհատ ձախորդությունների մեջ հայտնված մագարե, որն ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն։ Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս ձգել Հովնանին։ Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմոությունը։

Նավում մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

(թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող)։ Գիրքը գրված է 663 թվականին, Ն. Ք. Ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և 612 թվական բաբաելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակահատվածում։

Ամբակում մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մարգարեի մասին ստույգ տեղեկություններ չեն հասել։ Նա ապրել է ճգնաժամային ժմանակաշրջանում։ Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը։ Գիրքը գրվել է հավանաբար Է դարի վերջին և Զ դարի սկզբին Ն.Ք.:

Սոփոնիա մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մարգարեն քարոզել է Է դարի վերջին Ն. Ք., նախորդելով Ամբակումի մարգարեությանը։ Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնորինում է պատմությունը։

Անգե մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մարգարեն քարոզոում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման։ Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է։ Փոքր ճառերը գրված են մոտ 520 թվականին Ն.Ք.:

Զաքարիա մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցն է Անգե մարգարեի։ Գիրքը բաղկացած է երկու մասից. Առաջին մասում պարունակում է 520-518 թթ. Վերաբերվող մարգարեություններ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ։

Մաղաքիա մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը գրվել է Ե դարի առաջին կեսին Ն. Ք.: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հաղորդում է ժողովրդին և քահանաներին, որ փոխեն իրենց վարքը։ Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարք Սրբոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://oracuyc.blogspot.am/2013/08/blog-post_1.html


Ռաֆայել հրեշտակապետ
Arcángel San Rafael

Ռաֆայել հրեշտակապետ (եբրայերեն՝ רָפָאֵל,Refael նշանակում է «Տերը բժշկեց »,ինչպես նաև «Աստծո բժշկություն »): Ռաֆայել հրեշտակապետի մասին տեղեկություն կարող ենք ստանալ Տոբիթի գրքից ( Տոբ. 5:5-6): Նա հայտնվում է մարդու կերպարանքով և բժշկում Տոբիթի կուրացած աչքերը ( Տոբ. 6:18-21, 11:13-15): Ռաֆայել հրեշտակապետը աղոթքներն առ Աստված հասցնող հրեշտակ է: Ռաֆայել հրեշտակապետը համարվում է որպես Հայր գիտության, նա Նոյին սովրեցրեց, թե ինչպես նավ (տապան) պատրաստել ջրհեղեղից առաջ: Իսլամում Ռաֆայել հրեշտակապետին պաշտում են որպես մեծ հրեշտակապետ: Իսլամական ավանդույթում Ռաֆայելը հայտնի է որպես Իսրաֆիլ (Israfil):Ըստ Ղուրանի նա ունի իր շունչը՝ սպասելով Ալլահի հրամանով սկսել դատաստանի օրը:


Ռաֆայել և Միքայել հրեշտակապետերը հաճախ աշխատում են միասին: Ըստ ավանդության Ռաֆայելը Սողոմոն թագավորին բերել է մատանի, որի վրա փորագրված էր հզոր վեցանիշը աստղը (шестиконечной звездой):

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետերին և բոլոր հրեշտակներին՝ <<Սուրբ հրեշտակապետեր Գաբրիել և Միքայել ու բոլոր երկնային զորքերի տոնը>>:


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://ststepanos.org/calendars/2015-11-07/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Աստվածաշունչ Հին և Նոր Կտակարաններ

2.Շնորհք արք. Գալուստյան, Հայազգի Սուրբեր, Երևան 1997թ












Սուրբ Վարվառա

Սուրբ Վարվառա(մահացել է 306 թվականին)-քրիստոնյա մեծ նահատակ: Նա համարվում է հանկարծակի և բռնի մահվան պաշտպան, որը քրիստոնեության մեջ համարվում է պատիժ առանց մեղքերի թողության և ապաշխարության: Ըստ ավանդության Սուրբ Վարվառան ապրել է 3-րդ դարում, նրա հայրը հեթաանոս Դիոսկորոսն էր: Նա առանձնանում էր իր յուրահատուկ գեղեցկությամբ և նրան օտար հայացքներից հեռու պահելու համար հայրը մի բարձր աշտարակ էր շինել և դստերն այնտեղ էր պահում: Քրիստոսին նվիրվելու համար Սուրբ Վառվառան կործանում է հոր պալատում եղած կուռքերին, և հակառակ իր հոր կամքի, հրաժարվում է ամուսնանալ հեթանոսի հետ: Դստեր անհնազանդությունը զայրացնում է Դիոսկորոսին այն աստիճան, որ որոշում է սպանել աղջկան : Վարվառան փախչում է և ապաստան գտնում լեռան վրա: Մոլեգնած հայրը մի հովվից իմանում է աղջկա տեղը: Ավանդության համաձայն մատնության պահին հովիվն իր ոչխարների հետ քարանում է: Հայրը հայտնաբերում է դստերը և ներկայացնում դատավորին: Վարվառան ոչ միայն չի ուրանում Քրիստոսին այլ նաև հանդիմանում է մոլորությամ մեջ գտնվող կռապաշտներին: Դատավորի հրամանով նրան դաժան կտտանքների են ենթարկում, կոտրում սրբուհու ոսկորները: Նրան մերկացրած պտտեցնում են քաղաքի հրապարակներում: Աստված մշուշի շղարշով ծածակում է կույսի մերկությունը: Վարվառայի դատավճիռն իրականացնում են Դիալա կոչվող գյուղում, այդ ժամանակ նա աղոթում է և Աստծուց շնորհ խնդրում, երբ Վարվառան ավարտում է աղոթքը՝ հայրը գլխատում է դստերը, երկնքից կրակ է իջնում և այրում կռապաշտ Դիոսկորոսին: Այդ օրը Վարվառայի հետ նաև մահապատժի է ենթարկվում Հուլիանա անունով մի քրիստոնյա կին (ըստ վարքագրի): Մի քրիստոնյա մարդ վերցնում է սրբի մարմինը և թաղում Հելեպոլիս քաղաքում, որտեղից 6-րդ դարում սրբի նշխարները տեղափոխվում են Կոստանդուոպոլիս: Սուրբ Վարվառան Եվրոպայում համարվում է ճարտարապետների, շինարարների, բանտարկյալների, երիտասարդ աղջիկների պահապան սուրբը: Մասունքները պահպանվում են Վենետիկում՝ սուրբ Մարկոսի և Տորչելոյի սուրբ Հովհաննես Ավետարանչի եկեղեցիներում:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վարվառայի հիմնական խորհրդանիշներն են՝ սուրբ երրորդությունը խորհրդանշող երեք պատուհաններով աշտարակը, գավաթը և ջայլամի փետուրը: Գավաթը խորհրդանշում է սուրբ հաղորդությունը, փետուրը՝ անմահությունը: Վարվառայի մասունքները սփռվել են աշխարհով մեկ, դրանց վրա վանքեր և սրբատեղիներ կառուցվել: Հայաստանում Ս. Վարվառայի ամենահայտնի սրբավայրը Արայի լեռան վրա կառուցված Ծաղկեվանքի ուխտատեղին է: ՈՒղղափառ եկեղեցին նրա հիշատակը տոնում է դեկտեմբերի 4-ին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B0%D1%80%D0%B2%D0%B0%D1%80%D0%B0_%D0%98%D0%BB%D0%B8%D0%BE%D0%BF%D0%BE%D0%BB%D1%8C%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F http://ter-hambardzum.net/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%BC%D5%A1-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարք Սրբոց





Սուրբ Թեկղ (Ա դար) ծնունդով Իկոնիայից , կոչվել է նաև <<առաքելահավասար>>: Սուրբ Թեկղը 18 տարեկան հասակում լսելով սուրբ Պողոս առաքյալի քարոզությունը, դարձի է գալիս և որոշում է չմուսնանալ: Նա իր ողջ կյանքը նվիրաբերում է Քրիստոսի խոսքի քարոզությանը: Աղջկա որոշման վրա զայրացած՝ Թեկղի մայրը գանահարում է նրան, իսկ հետո ցանկանում է այրել: Սակայն տեղացած հորդառատ անձրևը թույլ չի տալիս, որ կրակն ավելի բորբոքվի: Թեկղը մեկնում է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվում է վայրի գազանների առաջ, որոնք սակայն ձեռք չեն տալիս նրան: Թեկղն առանձնանաում է Կիլիկյայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մի մենաստանում, ուր նվիրվում է Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկելուն և խնամելուն: Մահանում է 90 տարեկան հասակում ՝ խաղաղ մահվամբ:

Հայ Առաքելական եկեղեցին սուրբ կույսեր Թեկղի, Վարվառայի և Պեղիգեայի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: == Ծանոթագրություններ ==http://ter-hambardzum.net/%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%a9%d5%a5%d5%af%d5%b2%d5%ab-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ կույսերի՝ Թեկղիի, Վառվառայի եւ Պեղագեայի հիշատակության օր


Սուրբ Պեղագեա Տարսոնացի (մահացել է 290 թվականին), քրիստոնյա նահատակ: Ընդանրական եկեղեցու սուրբ:

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Պեղագիա Տարսոնացին մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ է: Սբ. Պեղագիա Տարսոնացին մկրտվել է և իր թանկարժեք զգեստները վաճառելով՝ բաժանել աղքատներին և կարիքավորներին: : Նա Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցն էր, և անընդհատ հալածվում էր որպես քրիստոնյա: Սբ. Պեղագիա Տարսոնացին հրաժարվել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Կայսերական դատարանի հրամանով սբ. Պեղագիա Տարսոնացուն, որպես Քրիստոնյա բազում չարչարանքների են ենթարկել, սակայն հավատը չուրանալու համար սբ. Պեղագիա Տարսոնացուն հրաշեկ հնոցում այրել են: Հայ Առաքելական եկեղեցին սուրբ կույսեր Թեկղի, Վարվառայի և Պեղիգեայի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:


== Ծանոթագրություններ ==http://ter-hambardzum.net/%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%a9%d5%a5%d5%af%d5%b2%d5%ab-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ կույսերի՝ Թեկղիի, Վառվառայի եւ Պեղագեայի հիշատակության օր


Եղիա մարգարե
Եղիա մարգարեի կրակոտ վերելքը երկինք : Նովգորոդում XV-XVI դար
Ագռավը կերակրում է Եղիա մարգարեին: Բրյուսել XVI դար

Եղիա մարգարե (նշանակում է <<Աստծո ամրոց>>, 9-րդ դար ն.Ք): Ծնվել է Գաաղադի Թեզբա քաղաքում, ուստի անվանել են նաև Թեզբաց, նա մարգարե դարձավ Իսրայելի Աքաաբ (874-853թթ.) թագավորի օրոք, որն ամենապիղծ կռապաշտ թագավորն էր: Եղիան Ահարոնի տոհմից էր, դաստիարակվել է քահանանների կողմից և ապրել ճգնակյաց կյանքով:

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սբ. Եպիփան Կիպրացու ավանդության. <<Երբ ծնվեց Եղիան, նրա հայրը տեսիլքում տեսավ, թե ինչպես էին վայելչատես այրերը ողջունում իր նորածին զավակին, բարուրում էին կրակով ու կերակրում հրով>>: Նորածին Եղիան ընտրյալ էր, և մեծ առաքելություն ուներ կատարելու երկրի վրա: Եղիա մարգարեի ապրած ժամանակաշրջանում հրեա ժողովրդի մեծ մասը կռապաշտ էին և հեռացել էին իրական Աստծուց: Ժողովրդի մեջ կռապաշտությունը և չարությունը սերմանում էր Աքաաբ թագավորի կինը՝ փյունիկեցի Հեզաբել թագուհին, որն իր հայրենիքից բազմաթիվ քրմեր և կուռքեր էր բերել Իսրայել՝ կռապաշտությունը տարածելու համար: Այդ ժամանակաշրջանում մարդկային անօրենությունները այնպիսի սարսափելի չափերի էին հասել, որ Աստծո պատիժն անխուսափելի էր: Աստված Եղիա մարգարեին որպես ավելի զորեղ ուժ դուրս բերեց այդ իրավիճակի դեմ:

Եղիա մարգարեն ահեղ թագավորի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիան միայնակ դուրս եկավ ահեղ Աքաաբ թագավորի դեմ, և հայտարարաեց. <<Կենդանի է երկնային զորությունների Տեր Աստվածն, Իսրայելի Աստվածը, որի առջև կանգնում եմ. Եթե այս տարիներին ցող իջնի և անձրև գա, ապա , այդ կլինի միայն իմ խոսքով>> (Գ Թագ. 17:1): Զորությունների Տերը անհավատությունից կուրացած ժողովրդին պատժեց երեք ու կես տարի տևած սարսափելի երաշտով՝ զղջում և ապաշխարում ակնկալելով նրանցից: Եղիա մարգարեն վկայում էր Կենդանի Աստծուն: Մարգարեն կործանված հոգիներին դարձի բերելու համար մեծամեծ հրաշքներ էր գործում ՝ իր հավատքի և աղոթքների զորությամբ մեռելներին հարություն տալիս, ջրով ողողված զոհասեղանի կրակը այրում…

Սբ Եղիայի համաբարձվելը երկինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո նրան հրեղեն կառքով փոխադրեց երկինք՝ մարգարեին տրված շնորհները փոխանցելով Եղսիային:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Եսայի քհն. Արթենյան 2008.05.18 http://www.sacredtradition.am/Library/encyclopedia.php?iM=205&iL=0&iA=146 http://www.surbzoravor.am/post/view/eghia-margare ter-hambardzum.net

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Հովհաննես ավետարանչի Հայտնության գիրք Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

▶ 18:42

https://www.youtube.com/watch?v=3bpcZIv1ULo

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dizionario enciclopedico di spiritualità, Città Nuova Editrice, Roma 1995, vol. 2, pp. 875-877.



Դուբնա
USSR 1976 4503 2692 0.jpg
RIAN archive 110291 Kozulin checking the experiment readiness of the supersensitive analyzer.jpg

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (ՄՀՄԻ), Միջկառավարական գիտական հետազոտական կազմակերպություն, միջազգային մասշտաբի ինստիտուտ: Ինստիտուտը գտնվում է գիտական քաղաք Դուբնայում՝ Մոսկվայի մարզ: ՄՀՄԻ-ի հիմնադիրներն են հանդիսանում 18 անդամ պետությունները: ՄՀՄԻ-ի տեսական և փորձարարական հետազոտությունների հիմնական ուղություններն են հանդիսանում տարրական մասնիկների ֆիզիկան, միջուկային ֆիզիկան, խտացած միջավայրի ֆիզիկան: Դուբնայի գիտնականների շնորհիվ սինթեզվել են նոր գերծանր քիմիական տարրեր՝ 118-րդ տարրը կոչվել է հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին, իսկ Մենդելեևի պարբերական աղյուսակի 105-րդ տարրն կոչվել է Dubnium/Db/՝ ընդհանուր և կիրառական քիմիայի միջազգային որոշմամբ/июпак/

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՀՄԻ-ն ստեղծվել է 1956թ-ի մարտի 26-ին 11 հիմնադիր երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից, ՄԱԿ-ի կողմից գրանցվել է 1957 թ-ին/ փետրվարի 1-ին/: ՄՀՄԻ-ին հատկացրած ներդրումը ԽՍՀՄ՝ 50 տոկոս, ՉԺՀ՝ 20 տոկոս:Ինստիտուտը գտնվում է Դուբնայում՝ Մոսկվայից 120 կմ հյուսիս: Ինստիտուտը համագործակցում է 1954թ-ին Ժնևում ստեղծված միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի՝ ՑԵՌՆ-ի(ֆր.՝ CERN) հետ: ՄՀՄԻ-ի առաջին տնօրեն ընտրվել է Մ. Ի.Բլոխինցեվը, առաջին փոխտնօրենը՝ Մ.Դանիշ/ Լեհաստան/ և Վ.Վատրուբ/Չեխոսլովակիա/:

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

18 անդամ պետություններ Ռուսաստան Հայաստան Ղազախստան ՈԻկրաինա Հյուսիսային Կորեա Բելառուսիա Վրաստան Կուբա Չեխիա Մոլդովիա Բուլղարիա Ադրբեջան Սլովակիա Լեհաստան Վիետնամ Ռումինիա ՈԻզբեկստան Մոնղոլիա Ինստիտուտը համաձայնագրեր է կնքել Հունգարիայի, Գերմանիայի, Իտակիայի, Սերբիայի և Հարավաֆրիկյան հանրապետության հետ: Կառավարման բարձրագույն մարմինը 18 անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված կազմկոմիտեն է: Քաղաքականությունը մշակում է գիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են հայտնի ֆիզիկոսներ Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՑԵՌՆ-ից: ՄՀՄԻ կազմում գործում է 7 լաբորատորիա,որոնցից յուրաքանչյուրը իր իրականացրած հետազոտությունների հանդիսանում է մի մեծ ինստիտուտ:

Դուբնա
USSR 1976 4503 2692 0.jpg
RIAN archive 110291 Kozulin checking the experiment readiness of the supersensitive analyzer.jpg

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (ՄՀՄԻ), Միջկառավարական գիտական հետազոտական կազմակերպություն, միջազգային մասշտաբի ինստիտուտ: Ինստիտուտը գտնվում է գիտական քաղաք Դուբնայում՝ Մոսկվայի մարզ: ՄՀՄԻ-ի հիմնադիրներն են հանդիսանում 18 անդամ պետությունները: ՄՀՄԻ-ի տեսական և փորձարարական հետազոտությունների հիմնական ուղություններն են հանդիսանում տարրական մասնիկների ֆիզիկան, միջուկային ֆիզիկան, խտացած միջավայրի ֆիզիկան: Դուբնայի գիտնականների շնորհիվ սինթեզվել են նոր գերծանր քիմիական տարրեր՝ 118-րդ տարրը կոչվել է հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին, իսկ Մենդելեևի պարբերական աղյուսակի 105-րդ տարրն կոչվել է Dubnium/Db/՝ ընդհանուր և կիրառական քիմիայի միջազգային որոշմամբ/июпак/

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՀՄԻ-ն ստեղծվել է 1956թ-ի մարտի 26-ին 11 հիմնադիր երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից, ՄԱԿ-ի կողմից գրանցվել է 1957 թ-ին/ փետրվարի 1-ին/: ՄՀՄԻ-ին հատկացրած ներդրումը ԽՍՀՄ՝ 50 տոկոս, ՉԺՀ՝ 20 տոկոս:Ինստիտուտը գտնվում է Դուբնայում՝ Մոսկվայից 120 կմ հյուսիս: Ինստիտուտը համագործակցում է 1954թ-ին Ժնևում ստեղծված միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի՝ ՑԵՌՆ-ի(ֆր.՝ CERN) հետ: ՄՀՄԻ-ի առաջին տնօրեն ընտրվել է Մ. Ի.Բլոխինցեվը, առաջին փոխտնօրենը՝ Մ.Դանիշ/ Լեհաստան/ և Վ.Վատրուբ/Չեխոսլովակիա/:

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

18 անդամ պետություններ Ռուսաստան Հայաստան Ղազախստան ՈԻկրաինա Հյուսիսային Կորեա Բելառուսիա Վրաստան Կուբա Չեխիա Մոլդովիա Բուլղարիա Ադրբեջան Սլովակիա Լեհաստան Վիետնամ Ռումինիա ՈԻզբեկստան Մոնղոլիա Ինստիտուտը համաձայնագրեր է կնքել Հունգարիայի, Գերմանիայի, Իտակիայի, Սերբիայի և Հարավաֆրիկյան հանրապետության հետ: Կառավարման բարձրագույն մարմինը 18 անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված կազմկոմիտեն է: Քաղաքականությունը մշակում է գիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են հայտնի ֆիզիկոսներ Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՑԵՌՆ-ից: ՄՀՄԻ կազմում գործում է 7 լաբորատորիա,որոնցից յուրաքանչյուրը իր իրականացրած հետազոտությունների հանդիսանում է մի մեծ ինստիտուտ:

Ինստիտուտի լաբորատորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբորատորիայի անվանումը Ղեկավար
Նեյտրոնային ֆիզիկայի լաբորատորիա (ՆՖԼ) Ի. Մ. Ֆրանկ Վ. Ն. Շվեցով,.
Տեսական ֆիզիկայի լաբորատորիա(ՏՖԼ) Ն. Ն. Բոգալյուբովա Վ. Վ. Վորոնով, .
Բարձր Էներգիայի ֆիզիկայի լաբորատորիա (ԲԷՖԼ) Բ. Ի. Վեսկլեպա և Ա. Մ. Բալդինա Վ. Դ. Կեկելիձե, .
Միջուկային խնդիրների լաբորատորիա(ՄԽԼ) Վ. Պ. Դժելեպովա Վ. Ա. Բեդնյակով,.
Միջոկային ռեակցիաների լաբորատորիա (ՄՌԼ) Գ. Ն. Ֆլյորովա Ս. Ն. Դմիտրև,.
Ինֆորմացիոն տեղնոլոգիաների լաբորատորիա (ԻՏԼ) Վ. Վ. Կորենկով,.
Կենսաբանական Ճառագայթման լաբորատորիա(ԿՃԼ) Ե. Ա. Կրասավին,

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%B1%D1%8A%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BD%D1%91%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B8%D0%BD%D1%81%D1%82%D0%B8%D1%82%D1%83%D1%82_%D1%8F%D0%B4%D0%B5%D1%80%D0%BD%D1%8B%D1%85_%D0%B8%D1%81%D1%81%D0%BB%D0%B5%D0%B4%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.jinr.ru/ http://jinr.info/information/?id=139 https://lenta.ru/articles/2013/09/12/physics http://ufn.ru/ru/articles/2016/3/a/


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%B1%D1%8A%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BD%D1%91%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B8%D0%BD%D1%81%D1%82%D0%B8%D1%82%D1%83%D1%82_%D1%8F%D0%B4%D0%B5%D1%80%D0%BD%D1%8B%D1%85_%D0%B8%D1%81%D1%81%D0%BB%D0%B5%D0%B4%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.jinr.ru/ http://jinr.info/information/?id=139 https://lenta.ru/articցles/2013/09/12/physics http://ufn.ru/ru/articles/2016/3/a/


Ավազարկղ 12

Եղիա Մարգարե /Ք ա 9-րդ-ի առաջին կես- «Տերն է իմ Աստվածը»/ Եղիան երկինք է ,,տեղափոխվել,, առանց մահանալու, / (Ծննդոց 5:18-24): Վարքը Ըստ Աստվածաշնչի Եղիան ծնունդով Թեզբացի է՝ Գաղաադի Թեզբա քաղաքից: Նա ապրել է Ք ա 9-րդ-ի առաջին կեսին. Իսրայելի Աքաաբ (874-853թթ.) և Ոքոզիա (853-852թթ.) թագավորների օրոք: Աքաաբի կինը՝ Փյունիկեցի Հեզաբելը, Իսրայելում կռապաշտությունը տարածելու համար կուռքեր ու հազար քուրմ էր բերել:Աքաաբի և նրա կռապաշտ կնոջ սպառնալիքների պատճառով իսրայելցիները մոռացել էին իրենց ճշմարիտ Աստծուն:Երեք ու կես տարի Իսրայելում երաշտ է լինում, ոչ մի կաթիլ անձրև չի տեղում, քանի որ ել իսրայելցիները հեռացել էին իրական Աստծուց: Իրական Աստծուն ճանաչելու,կռապաշտությունից հեռանալու համար Եղիան առաջարկում է Աքաաբին և նրա կռապաշտ կնոջը՝ Հեզաբելին, զոհ մատուցել առանց կրակ վառելու: Աստվածային հրաշքով Եղիայի խարույկը վառվում է, զոհը՝ մատուցվում: Իսրայելցիները տեսնելով հրաշքը, Եղիայի հրամանով , սպանում են քրմերին՝ իրենց խաբեության մեջ պահելու համար: Եղիայի աղոթքով հորդառատ անձրև է գալիս: Եղիան Քորեբ լեռան վրա տեսել է Աստծուն՝ զեփյուռի տեսքով: Աստված Եղիային, Եղիսեյի աչքի առաջ, հրեղեն կառքով մրրիկով տանում է երկինք՝ առանց բնական մահով մահանլու /մյուսը Ենոքն էր, ով բնական մահով չի մահացել/:

Եղիայի «վերադարձը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի երկրորդ գալստյանը, ըստ Մաղաքիա մարգարեի, Եղիան նորից պիտի գա երկիր,որպես նախակարապետ:

Հիշատակության օրը՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցին նրա հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը: