Ամբակում
Արտաքին տեսք
| Ամբակում | |
|---|---|
| Ծնվել է | մ. թ. ա. 626 |
| Մահացել է | մ.թ.ա. 6-րդ դար |
| Մահվան վայր | Հուդեա, Իսրայել |
| Գերեզման | միգուցե Habakkuk Mausoleum (Tuyserkan) և միգուցե Habakkuk Tomb (Kadarim) |
| Երկեր | Ամբակում մարգարեի գիրք |
| Մասնագիտություն | մարգարե |
Ամբակում[1] (եբրայերեն חֲבַקּוּק, հունարեն Αμβακουμ, լատիներեն՝ Abacuc), Հին Կտակարանի մարգարե։ Ապրել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Ամբակում մարգարեի գրքի հեղինակը։ Ամբակումը միակ մարգարեն է, որն անթաքույց կասկածի տակ է դնում Աստծո իմաստությունը (1։ 3ա, 1։ 13բ)։
Հանդիսանում է 12 փոքր մարգարեներից ութերորդը, իր անունով գրքի հեղինակն է։ Նրա կյանքի ժամանակն ու գործունեության վայրը ճշգրիտ հայտնի չէ, բայց ըստ իր երկերի (Ամբ. 1:6), ենթադրվում է, որ նա ապրել է Հուդայի թագավոր Հովակիմի օրոք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբակում» հոդվածին։ |
| ||||||||||||