Նահատակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նահատակ
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1888
Հրատարակություն1890
ՎիքիդարանՆահատակ

«Նահատակ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1888 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1888 թվականին։ Նույն թվականին բանաստեղծը այն ցույց է տվել ընկերներին, որի մասին վկայում է Ա․ Առաքելյանը[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահպանվում են ինքնագրի մի քանի հատվածներ։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 55-61), որտեղից և արտատպել է հետագայում:

Այս բանաստեղծությունը պատկանում է Թումանյանի այն բանաստեղծությունների թվին, որոնք հարազատ են եղել առաջադեմ երիտասարդներին։ Մոսկվայի Մ․ Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է․ Ավետիսյանը 1890 թվականի հոկտեմբերին Հովհաննես Թումանյանին գրված նամակում ասում է․

Aquote1.png Ձեր «Բանաստեղծությունները», այո՛, այստեղ հավանում են, բայց չհավանողներ էլ կան։ Քնքուշ մայիսյան վարդը, նույնիսկ, փշեր ունի․․․ Իմ կարծիքով, Ձեզ հաջողվել է փոքր, կարճ բանաստեղծությունները․ ինչպես է՝ «Նա էլ խեղդվեցավ», «Նահատակ», «Մարգարե», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել․․․ Aquote2.png


Նույնը նաև գրել է Բագրատ Թումանյանցը նոյեմբերի 10-ի նամակում՝ ավելացնելով «Գիշերային առաջին աստղի դիմաց», «Երանություն էր խոստացել հույսս ինձ...», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...», «Չարամիտներին» բանաստեղծությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան Հովհաննես (1988)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: Հայկական ՍՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 549 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նահատակ