Գիշերային առաջին աստղի դիմաց
Գիշերային առաջին աստղի դիմաց | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Հրատարակվել է | 1890 |
Վիքիդարան | Գիշերային առաջին աստղի դիմաց |
«Գիշերային առաջին աստղի դիմաց», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություներից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին մայիսի 12-ին։ Ըստ Տ․ Փիրումյանի հուշերի՝ Թումանյանը մի քանի մարդկանց հետ պատշգամբում նստած դիտել է երկինքը և, ներշնչվելով, ներկաներից մեկին թելադրել այս բանաստեղծությունը։
Թումանյանի ընտանիքի արխիվի պատառիկների մեջ են պահվում 1-8-րդ և 20-24-րդ տողերի և մի հավելյալ քառատողի ինքնագրերը[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություների I հատորում (էջ 86-87) թվագրված՝ «1890 թ․ մայիսի 12»։ Այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 39)։
Արտատպվում է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություների I հատորից[1]։