Կենտավրոս (ՀՄՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կենտավրոսից)
Կենտավրոս
ΚΕΝΤΑΥΡΟΣ
Պատկեր:ELBO Kentaurus.jpg
Հիմնական տվյալներ
ԴասակարգՀետևակային մարտական մեքենա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Քաշ, տ.19,8
Անձնակազմ3
Դեսանտ8
Պատմություն
ՆախագծողRheinmetall AG
ԱրտադրողELBO
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ5,98
Երկարությունը թնդանոթով, մմ6,28
Կորպուսի լայնություն, մմ2,55
Բարձրություն, մմ2,45
Զրահապատում
Զրահի տիպպողպատ
Կորպուսի ճակատ, մմ/աստ.25 մմ APDS կճեպերից
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ30-մմ Elliniki Biomihania Oplon
Թնդանոթի տիպավտոմատ
Թնդանոթի մարտական լրակազմ200+198
Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ.+45/-10
Հորիզոնական նշանառման անկյուններ, աստ.360
Նշանոցներցերեկ / գիշեր ջերմային պատկեր
Գնդացիրներ1 × 7,62-մմ MG3
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ420
Արագությունը խճուղով, կմ/ժ75
Запас хода խճուղով, կմ500
Տեսակարար հզորություն, ձիաուժ/տ21,12
Կախոցի տիպանհատական
Հաղթահարվող բարձունք, աստ.30
Հաղթահարվող պատնեշ, մ0,85
Հաղթահարվող խրամ,մ1,15
Հաղթահարվող ծանծաղուտ, մ1,5

«Կենտավրոս», հետևակային մարտական մեքենա, մշակված է հունական ELBO ինժեներական ընկերության կողմից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական ՀՄՄ-ի անունը առաջացել է դիցաբանական էակ՝ Կենտավրոսի (երբեմն Ցենտավրոսների) անունից։ Լեոնիդաս - 2 զրահատեխնիկայի ստեղծման դադարեցումից հետո, մի շարք այլ բարելավումների և եվրոպական ընկերությունների հետ համատեղ ուսումնասիրությունների արդյունքում, ELBO-ն իր նախաձեռնությամբ սկսեց ստեղծել նոր ՀՄՄ Հունաստանի ցամաքային զորքերի տեխնիկական նշանակման համար։

Հունական հետևակային մարտական նոր «Կենտավրոս» մեքենան («ΚΕΝΤΑΥΡΟΣ») պաշտոնապես ներկայացվեց 1998 թվականին Աթենքում անցկացվող «Defendory Arms Exhibition» զենքի միջազգային ցուցահանդեսում։ Այդ ժամանակ «Կենտավրոս»-ը կատարյալ ՀՄՄ-ներից մեկն էր։

Մեքենան ստեղծվել է որպես հետախուզվող զրահապատ մարտական տեխնիկայի ընտանիքի հիմք, որը նախատեսված է խնդիրների լայն շրջանակ լուծելու համար։ 2001 թվականի կեսերին նախապատրաստվել էր ՀՄՄ- ի պաշտոնական թեստային զեկույց, որում նշվում էին մեքենայական աշխատանքների հնարավոր կատարելագործման ոլորտները՝ Հունաստանի Պաշտպանության նախարարության պահանջները բավարարելու համար։ Հաշվի առնելով 2002 թվականին «Լեոպարդ 2» հիմնական տանկի ունակությունները, ցամաքային ուժերը պահանջում էին հետևակային մարտական մեքենաներ՝ բարելավված բնութագրերով։ 2002 թվականի վերջին Հունաստանի պաշտպանության նախարարությունը ELBO-ի հետ կնքեց պայմանագիր՝ հունական բանակի համար «Կենտավրոս»-ի պատրաստումը ավարտելու համար։ Նախատեսված էր հետևակային մարտական տեխնիկայի առաջին խմբաքանակի համար`140-150 մեքենա, բայց 2003 թվականին, բյուջետային սահմանափակումների պատճառով, նախնական պայմանագիրը չեղարկվեց։

Ընդհանուր դասավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՄՄ «Կենտավրոս»-ի հորինվածքը դասական է։ Աջ մասում տեղադրված է МТО-ն, նրանից ձախ՝ վարորդի նստատեղը, հետևում՝ մարտական խցիկը։ Վարորդը դուրս է գալիս կամ ներս է մտնում իր գլխավերևում գտնվող խցիկի միջոցով։ Մեքենայի հրամանատարի տեղը գտնվում է վարորդի անմիջապես հետևում։

ՀՄՄ-ի կորպուսը պատրաստված է պողպատից։ Վերին ճակատային մասի թեքության անկյունը (ուղղահայացից) մոտ 60 աստիճան է։ Աշտարակը մեկ տեղանոց է,E8 տիպի, որը մշակվել է Rheinmetal-ի կողմից, Ground Systems Division (նախկինում KUKA), տեղակայված է մեքենայի երկայնական առանցքի աջ կողմում։

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական սպառազինությունը 30 մմ տրամաչափով «Mauser» թնդանոթն է, 200 փամփուշտով։ Եվս 198 փամփուշտ կա զինապահեստում։ Կրակոցի ռեժիմը՝ մեկական կամ ավտոմատ։ Կրակի գծի բարձրությունը 2.08 մ է։ Հնարավոր է տեղադրել այլ հրետանային համակարգեր, ինչպիսիք են 30 մմ ատրճանակ Bushmaster II-ը։ Հրդեհային կառավարման համակարգը՝ թվային (TOXOTIS)։

Մեքենայի կարևորագույն առանձնահատկությունն է նրա ցածր տեսանելիությունը։ Գոյություն ունի մեքենայի լազերային ճառագայթահարման վերաբերյալ նախազգուշացման համակարգ, որը ցանկության դեպքում ընտրում է ճառագայթող լազերային ուղղության ցուցիչը[1]։

Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ կոնֆիգուրացիայում (19,8 տոննա մարտական քաշով), կորպուսի ճակատային մասն ապահովում է պաշտպանություն APDS տիպի 25 մմ տրամաչափով զրահաբաճկոնային փամփուշտներից`400 մ հեռավորությունից, նաև ապահովում է անվտանգություն և 7,62մմ-անոց HATO տեսակի փամփուշտներից զրոյական հեռավորությունից[2]ՀՄՄ-ի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ եղավ տեղադրել լրացուցիչ սպառազինություն մեքենայի կեռի և պտուտահաստոցի վրա։ Այն նաև ապահովում է պաշտպանություն 155 մմ բեկորների հարվածից։ Ըստ մշակողի՝ ՀՄՄ-ն ունի դիմադրության բարձր մակարդակ՝ ուղղված ոչ ուղղորդող գործողությունների հակահետևակային ականների դեմ։ Հաճախորդի խնդրանքով՝ զրահապատ մասի մասնատման հավանականությունը իջեցնելու համար, դեսանտի կաբինետը հագեցած է հակաբեկորային ծածկույթով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jane’s Armour and Artillery 2003-2004, pp. 311-312
  2. Jane’s Armour and Artillery 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ELBO Kentaurus armoured infantry fighting vehicle (Greece)» (անգլերեն). Jane's Information Group — страница «Кентаврос» на сайте Jane's Information Group. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.