ELBO

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ELBO
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող և commercial vehicle manufacturer?
Հիմնադրված է1972
ՎայրSindos
Երկիր Հունաստան
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Կայքelvo.gr
 ELBO vehicles Վիքիպահեստում

ELBO կամ Hellenic Vehicle Industry (հունարեն՝ Ελληνική Βιομηχανία Οχημάτων Α.Β.Ε.; ΕΛΒΟ), հունական բազմապրոֆիլ ավտոարտադրող ընկերություն, թողարկում է ավտոմեքենաներ, ավտոբուսներ ինչպես իր արտադրության, այնպես էր արևմտաեվրոպական տարբեր ընկերությունների արտոնագրով, թողարկում է նաև ռազմական մեքենաներ և տանկեր։ Հիմնադրվել է 1972 թվականին Սալոնիկ քաղաքում։

Ավտոբուսների արտադրության նպատակաուղղվածությունը Հունաստանում տրանսպորտային միջոցների խնդիրները լուծելն է, հիմնականում դրանք համեմատաբար պարզ մեքենաներ են նախատեսված ինչպես մարդաշատ կամ մեծ քաղաքներում, այպես էլ փոքր քաղաքներում շահագործման համար։

Ընկերության արտադրանքները մտնում են Հունաստանի բանակի կազմի մեջ։ Ընկերության արտադրանքներից է Կենտավրոս հետևակի մարտական մեքենան։

2019 թվականին Հունաստանի կառավարությունը հայտարարեց միջազգային մրցույթ՝ Hellenic Vehicle Industry-ի բաժնեմասը վաճառելու համար[1]։ 2020 թվականին ընկերությունը վաճառվեց իսրայելական համատեղ կոնցեռն ընկերությանը, որը ներառում է Plasan Sasa Ltd-ն, Naska Industries – SK Group-ը և նաև հույն գործարար Արիստիդիս Գլինիսը։ Աղբյուրների համաձայն, հայտարարվել է, որ իսրայելական կոնցեռնը համարվում է ամենաբարձր գնորդը ELBO-ի ակտիվների վաճառքի հրապարակային մրցույթում[2], և իսրայելական ընկերությունը պարտավորվել է 95-ից մինչև 135 միլիոն եվրո ներդնել ELBO-ում առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Գնման գործընթացը ավարտվել է 2021 թվականի փետրվարի 14-ին[3], իսրայելական կոնցեռնը ստանձնել է ELBO մեքենաների արտադրության վերահսկողությունը։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Greece launches new tender to sell Hellenic Vehicle Industry». Athens-Macedonian News Agency. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. «Greek Army to acquire 10,000 new Greek-made armoured vehicles». Thema Newsroom. 2020 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Boguslavsky, Eyal (2021 թ․ հուլիսի 5). «Entire purchase of Greece's ELVO military vehicle company was conducted through Zoom, SK executives say». Israel Defense. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]