Հոգեհանգիստ (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեհանգիստ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1915
Հրատարակչություն«Հորիզոն»
Հրատարակվել է1915
ՎիքիդարանՀոգեհանգիստ

«Հոգեհանգիստ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1915 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1915 թվականին։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականին՝ «Հորիզոն» օրաթերթի № 258-ում, այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 185-186)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում լույս տեսած բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 631.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հոգեհանգիստ (բանաստեղծություն)