Հետներն առած պատգամ ու թուղթ…
Հետներն առած պատգամ ու թուղթ… | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1905 թվական, ապրիլի 3-ից 15-ը ընկած ժամանակահատվածում |
Վիքիդարան | Հետներն առած պատգամ ու թուղթ… |
«Հետներն առած պատգամ ու թուղթ…», Հովհաննես Թումանայանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1905 թվականի ապրիլի 3-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Թիֆլիսում կատարված «Համազգային ժողովի» առթիվ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 62-րդ համարում։ Այդտեղ է պահվում նաև Թումայանի դուստր Նվարդ Թումայանի արտագրած մի օրինակ։
Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է «Թումանյանի Գեղարվեստական երկեր» ամսագրի 189-րդ էջում, այնուհետև՝ «Երկերի լիակատար ժողովածուի» առաջին հատորի 510-511-րդ էջերում։
Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին տեղի ունենցած համազգային ժողովին մասնակցել են 22 հայկական կենտրոններից ժամանած գրականության, բարեգործական, մամուլի, մշակութային և դպրոցների ընկերությունների ներկայացուցիչ-պատգամավորներ։ Ժողովի նպատակը եղել է հայ ժողովրդի կարիքների համար կազմել խնդրագիր՝ Մինիստրների խորհրդին և Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին ներկայացնելու համար։
Ստեղծագործության 28-րդ տողում հիշատակված «Գլդանը» եղել է Թիֆլիսի հին թաղերից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.