Ծնվել է ֆերմերի ընտանիքում։ Մասնակցել է 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին։ 1926-1934 թթ. եղել է Միսսուրի նահանգի օկրուգային դատարանի նախագահ։ 1934-1944 թթ.՝ սենատոր։ 1945 թ. հունվարից՝ ԱՄՆ-ի փոխպրեզիդենտ դեմոկրատական կուսակցությունից, ապրիլից (Ֆրանկլին Ռուզվելտի մահից հետո)՝ պրեզիդենտ։ Նրա հրամանով 1945 թվականի օգոստոսին ՃապոնիայիՀիրոսիմա և Նագասակի քաղաքները ենթարկվել են ատոմային ռմբակոծության։ Թրումենի քաղաքականությունն ուղղված էր սառը պատերազմի հրահրմանը։ Առաջ է քաշել էքսպանսիաների ծրագրեր, նախաձեռնել Հյուսիս-Ատլանտյան պակտ 1949 թ. և այլ ռազմական խմբավորումների ստեղծումը, սանձազերծել Կորեական պատերազմը (1950-1953)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։