Հայր Գարեգին, մենք երեքով…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հայր Գարագին, մենք երեքով…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1901 թվական, նոյեմբերի 19
ՎիքիդարանՀայր Գարեգին, մենք երեքով…

«Հայր Գարեգին, մենք երեքով…», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1], գրվել է 1901 թվականի նոյեմբերի 19-ին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 92-րդ համարում, թվագրված՝ «19/XI, Թիֆլիս»։

Այն առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի I հատորի 504-505 էջերում՝ ինքնագրից։

1901 թվականի նոյեմբերի 5-ին, Ղ. Ալիշանի մահից հետո, Թիֆլիսյան հայ հոգևորականությունը հրաժարվել է նրա համար հոգեհանգիստ կատարել՝ պատճառաբենելով, որ բանաստեղծը կաթոլիկ է եղել, այլ ոչ թե գրիգոր-լուսավորչական։ Թումանյանը այս բանաստեղծությունը գրել է Ղ. Ալիշանի մահվան կապակցությանբ։

Հայր Գարեգինը սկզբում եղել է վարդապետ, ապա Կիլիկիայի կաթողիկոս (1867-1952), որն այդ ժամանակ նաև եղել է Թիֆլիսի թեմի առաջնորդի քարտուղար։ Թումանյանը ասելով «Մենք երեքով» նկատի ունի իրեն, իրավաբան և լրագրող Գևորգ Մելիք-Ղարագյոզյանին և Շիրվանզադեին, որոնք հայ ժողովրդի կաղմից ընտրված պատգամավորներ են, որոնք Թիֆլիսի թեմի առաջնորդին պետք է համոզեին, որ Ղ. Ալիշանի համար հոգեհանգիստ կատարվի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 663.