Հայոց ազգագրական ընկերության քարտուղարի և նրա վարմունքի առիթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ազգագրական ընկերության քարտուղարի և նրա վարմունքի առիթով
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
Հրատարակվել է1913
ՎիքիդարանՀայոց ազգագրական ընկերության քարտուղարի և նրա վարմունքի առիթով

«Հայոց ազգագրական ընկերության քարտուղարի և նրա վարմունքի առիթով», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 74, 75) մարտի 4-ի ու 5-ի համարներում։ Այնուհետև՝ 1969 թվականին Երևանում լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» (էջ 246-248) գրքում՝ «Էդ ցուցանակի ետևը եթե ինձ համար մի թանկ բան կա» տողով սկսվող հատվածը, մինչև վերջ, ապա՝ կրաճատումներով և փոփոխություններով` Երևանում`1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 246-252)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 593.