Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ
Արտաքին տեսք
| Կորցըրել եմ, ո՞ր գըտնեմ Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ... | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | քառյակ |
| Ձև | քառյակ |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1920 |
| Վիքիդարան | Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ |
Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ, Հովհաննես Թումանյանի քառյակներից, որը գրվել է 1920 թվականի փետրվարի 4-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ № 1407-ում պահվում է մեկ ինքնագիր։ Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին Երևանում լույս տեսած «Հոկտեմբեր-նոյեմբեր» գրականության, արվեստի, գիտության և տնտեսության տարեգրքի 3-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 546-րդ էջում։
Տպագրվում է Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի երկրորդ հատորում տպագրված ինքնագրից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 524.