Կարծես թե քիչ էր, ինչ որ արեցին…
«Կարծես թե քիչ, ինչ որ արեցին…» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1896 թվական |
Վիքիդարան | Կարծես թե քիչ էր, ինչ որ արեցին… |
«Կարծես թե քիչ էր, ինչ որ արեցին…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1896 թվականին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականի մարտի 24-ին Մ․ Վարդազարյանի ալբոմում Թումանյանի դրած «Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում…» ոտանավորը փոքր-ինչ վրդովվեցրել է Մ․ Վարդազարյանի մտերիմներին՝ Մխիթար Տեր-Անդրեասյանին և Փիլիպոս Վարդազարյանին։ Նրանք առանձին-առանձին պատասխանել են բանաստեղծին ալբոմի երկու էջերի վրա։ Փիլիպոս Վարդազարյանը գրել է․ «Արձակ գրողները ներուստ համոզված են լինում և երբեմն իսկ ստիպված են լինում օրը ցերեկով խոստովանելու, որ իրանք իրանց բանաստեղծներ համարողներին ահագին մեծամասնությունը լոկ նախալներ են»։ Իսկ Մխիթար Տեր-Անդրեսյանը․ «Միայն բանաստեղծներն են, որ պատասխանատու չեն իրանց գրածների համար»։ Թումանյանը ի պատասխան գրել է այս ոտանավորը։
Երկրորդ տողի կեսերի վրա Թումանյանն աստղանիշ է դրել, ապա տողատակ դրել՝ «Ծանոթ», բայց չի ծանոթագրել։
Մ․ Վարդազարյանի ալբոմը և ինքնագիրը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդի 413 համարում։
Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին, «Լրաբեր» ամսագրի առաջին համարի 27-րդ էջում։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 652.