Լոռու ձորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոռու ձորում
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892-1893
ՎիքիդարանԼոռու ձորում

«Լոռու ձորում», Հովհաննես Թումանյանի անավարտ բանաստեղծություններից մեկը։ Այս բանաստեղծության ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №18-ում։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածու»-ի 4-րդ հատորի հավելվածում։ Առաջին քառյակը ջնջված է շեղ գծով։ Ստեղծագործությունը գրված է այն նույն թղթի վրա, որտեղ ավարտվում է «Հաշտություն» բանաստեղծության ինքնագիրը։ Ըստ Էդվարդ Ջրբաշյանի՝ գրվել է 1892-1893 թվականներին, քանի որ նրա «Հաշտություն» բանաստեղծությունը գրվել է վերոնշյալ թվականներին և համարակալված է 7, իսկ «Լոռու ձորում» բանաստեղծությունը՝ 8 թվով։ Հետևաբար Թումանյանը մտադիր է եղել այդ բանաստեղծությունները զետեղել մի շարքի մեջ, որոնց նախորդող 6 բանաստեղծությունները հայտնի չեն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան Հովհաննս Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով/ Հովհ․ Թումանյան․-Եր․։ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 2018․ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ․-էջ 640