Jump to content

Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը
անգլ.՝ Indiana Jones and the Last Crusade[1]
Երկիր ԱՄՆ[2][3][4]
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ, արկածային ֆիլմ և գանձերի փնտրման ֆիլմ
ԹեմաՍուրբ Գրաալ
Թվականմայիսի 24, 1989[5], սեպտեմբերի 14, 1989[6] և 1989
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ
ՊրոդյուսերՋորջ Լուկաս և Ռոբերտ Ուոթս
Սցենարի հեղինակՋեֆրի Բոամ, Թոմ Սթոփարդ, Մեննո Մեյես, Ջորջ Լուկաս և Ֆիլիպ Քաուֆման[7]
ԴերակատարներՇոն Քոնների, Ջոն Ռիս-Դևիս, Հարիսոն Ֆորդ, Ռիվեր Ֆենիքս, Մայքլ Բիրն, Էլիսոն Դուդի, Դենհոլմ Էլիոթ, Ջուլիան Գլովեր, Բրեդլի Գրեգ, Մայքլ Շիրդ, Ալեքսեյ Սեյլ, Յուջին Լիպինսկի, Այլա Բլեր, Ռիչարդ Յանգ, Ռոբերտ Էդիսոն, Ռոնալդ Լեյսի, Գևորգ Մալիքյան[8], Ալեքս Հայդ-Ուայթ[8], Սյուզաննա Ռոքետ[8], Վերմոն Դոբչեֆ[8], Փեթ Ռոուչ[8], Լարրի Սանդերս, Նիք Գիլարդ և Փոլ Մաքսվել
ՕպերատորԴուգլաս Սլոքոմբ
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրՅուտա, Բեռլին և Հաթայ պետություն
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, Նյու Մեքսիկո, Վենետիկ, Գերմանիա, Կոլորադո, Իսպանիա, Յուտա, Թուրքիա, Հորդանան, Ալմերիա[9], Rodalquilar?[9], Los Escullos?[9], Ռիոխա[9], Տաբեռնաս[9], Գադոր[9], Տուռե[9] և Escuela de Arte y Superior de Diseño Carlos Pérez Siquier?[9]
ԿինոընկերությունLucasfilm և Paramount Pictures
Տևողություն122 րոպե
Բյուջե48 000 000 $[10]
Շահույթ474 200 000 $[11] և 197 171 806 $[10]
ՆախորդԻնդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը
ՀաջորդԻնդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը
Պաշտոնական կայքէջ
 Indiana Jones and the Last Crusade Վիքիպահեստում

«Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (անգլ.՝ Indiana Jones and the Last Crusade), Սթիվեն Սփիլբերգի արկածային ֆիլմերից, հայտնի Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմը, որը նկարահանվել է 1989 թվականին։ Սցենարի համահեղինակներից է Ջորջ Լուկասը։ Հարիսոն Ֆորդը կրկին մարմնավորել է հնագետ Ինդիանա Ջոնսին, իսկ Շոն Քոններին` հնագետի հորը։ Ֆիլմում մասնակցել են նաև Էլիսոն Դուդուն, Դենհոլմ Էլիոթը, Ջուլիան Գլովերը, Ռիվեր Ֆենքսը և Ջոն Ռիս-Դևիսը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1938 թվականին։ Ջոնսն այս ֆիլմում ուղևորվում է իր հորը որոնելու, որին առևանգել են նացիստները։ Նացիստներն էլ իրենց հերթին ջանում էին գտնել Սուրբ Գրաալը։

«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի խառը կարծիքներից ելնելով Սփիլբերգը որոշեց համակշռել բռնությունն ու արյունը նոր ֆիլմում։ Այսպիսով «Խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի սցենարի վրա Սփիլբերգն աշխատեց շուրջ 5 տարի և նա մի քանի անվամբ սցենարներ տվեց պրոդյուսեր Լուկասին, մինչև որ Ջեֆրի Բոամը հաստատեց սցենարը։ Ֆիլմը պետք է նկարահանվեր Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Հորդանանում։

Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում լույս է տեսել 1989 թվականի մայիսի 24-ին և հիմնականում ունեցել է դրական արձագանքներ։ Ֆիլմը հաջողություն է ունեցել ֆինանսական առումներով և վաստակել է 474,171,806 ԱՄՆ դոլար։ Ֆիլմը Օսկարի է արժանացել ձայնային էֆեկտների համար։

1912 թվականին, Յուտա նահանգուն, պատանի Ինդիանա Ջոնսը մի հնէաբանի և վարձկանների բանդայի մոտից գողանում է Կորոնադոյի ոսկե խաչը։ Ջոնսը փախչում է կրկեսային գնացքով։ Իսկ գնացքի մեջ Ինդիանան ընկնում է օձերով արկղի մեջ։ Դրանից հետո հերոսը սկսում է վախենալ օձերից։ Ինդիանան վերադառնում է տուն։ Քիչ անց Ինդիանայի տուն է մտնում շերիֆը և գողացված խաչը տալիս է հնէաբանին, իսկ ավազակներից մեկը Ինդիանային նվիրում է իր գլխարկը։

1938 թվականին Պորտուգալիայում արդեն մեծացած Ինդիանա Ջոնսը կրկին փորձում է այն հնէաբանից գողանալ խաչը։ Բայց փորձը ձախողվում է և խաչը խլում են Ինդիանայի ձեռքից առնում են։ Ջոնսին պատրաստվում են տախտակամածից դուրս նետել, բայց Ջոնսը ծեծում է վարձկաններին, վերցնում խաչը և փախչում, իսկ նավը պայթում է։ Դրանից հետո հայտնի հնագետին դիմում է գործարար Ուոլտեր Դոնովանը։ Նա գտել էր քարե սալ, որտեղ գրված էր, թե որտեղ կարելի է գտնել Սուրբ Գրաալը` բաժակը, որից Հիսուս Քրիստոսը ջուր էր խմում իր աշակերտների հետ և որի մեջ վերջում հավաքվել է նրա արյունը։

Միաժամանակ Ջոնսը Վենետիկից նամակ է ստանում, որտեղ գտնվում էր իր հոր` Հենրի Ջոնս-ավագի օրագիրը։ Ինդիանայի հայրը տարօրինակ պրոֆեսոր էր, որն իր ողջ կյանքը նվիրել էր Սուրբ Գրաալի որոնմանը։ Երբ Ինդիանա Ջոնսը և նրա ընկեր ու ղեկավար Մարկուս Բրոդին գալիս են պրոֆեսորի տուն, նրանք հայտնաբերում են, որ պրոֆեսորն անհետացել է, իսկ տունը կողոպտված ու տակն ու վրա է արված։ Հնէաբանները գնում են Վենետիկ, որտեղ հանդիպում են դոկտոր Էլզա Շնայդերին, որը Ջոնս-ավագի ասիստենտուհին էր։ Ինդիանան և Էլզան սալիկի եզրի կիսատ գիրը որոնելու համար մտնում են գրադարանի տակ գտնվող որմնախորշեր, որտեղ պետք է գտնվեր սըր Ռիչարդի գերեզմանը։ Ռիչարդը համարվում էր 3 ասպետներից մեկը, ովքեր ըստ ավանդության գտել էին Գրաալը։ Քարայրի և նավթի լճի միջով անցնելիս արշավորդները գտնում են գերեզմանը և այն վայրը, որտեղ գտնվում է Գրաալը։ Դա Ալեքսանդրետտա կամ Իսկանդերուն քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի հարավում։

Բրունվալդ ամրոցում Ինդին զբաղվում է Հենրիի որոնումներով, բայց այդտեղ նա հասկանում է, որ Էլզան և Դոնավանը փաստացի աշխատում են հօգուտ նացիստների և իրեն օգտագործել են Գրաալը գտնելու համար։ Իսկ Մարկուսը գնացել էր Հաթայ (Թուրքիա), որպեսզի Սալլահի հետ սպասի Ջոնսերին։ Ջոնսերը փախչում են Բրունվալդ ամրոցից և ուղևորվում են Բեռլին` Էլզայի հետևից, որի մոտ էր գտնվում օրագիրը։ Ինդիանան դեմ առ դեմ հանդիպում է Ադոլֆ Հիտլերին, որին ստիպված էր հանձնել հազիվ ձեռք բերված օրագիրը։ Նրա բախտը բերում է` Հիտլերն այն չի գցում վառվող գրքերի հետ, այլ նրա վրա դնում է իր ստորագրությունը և հետ տալիս Ինդիանային։ Ջոնսերը դիրիժաբլով մեկնում են Գերմանիայից, բայց շուտով հարկադրված են լինում լքել դիրիժաբլը վթարային երկտեղանոց ինքնաթիռի միջոցով։ Ջոնսերին սկսում են հետապնդել, և կրակահերթի ժամանակ ավագ Հենրի Ջոնսը պատահաբար կրակում է սեփական ինքնաթիռի վրա։ Նրանք հարկադրված վայրէջք են կատարում։ Հետապնդումից ազատվելու համար Ավագ Ջոնսը անձրևանոցով վախեցնում է թռչուններին, որոնք թռչում են դեպի երկնքում սավառնող ինքՆաթիռը և կործանման են այն։

Ջոնսերը Հաթայում հանդիպում են Սալլահի հետ, որտեղ նրանք իմանում են Մարկուսի գերության մասին։ Մարկուսի քարտեզն օգտագործելով՝ նացիստները շարժվում են դեպի Գրաալը։ Սուլթանն իրեն ընծայած Rolls-Royce Phantom II ավտոմեքենայի դիմաց նացիստներին տվել էր արշավախմբի համար անհրաժեշտ սպառազինություն և մեծ տանկ։ Ինդիանան, Հենրին և Սալլահը գտնում են նացիստների արշավախումբը։ Կռվի ժամանակ նացիստները ավագ Հանրիին գերի են վերցնում։ Ծերունուն տեղափոխում են տանկով, որտեղ գտնվում էր նաև Մարկուսը։ Քիչ անց երկու ծերունիները գրիչ թանաքով հանկարծակի են բերում Կազիմին և սպանում են նրան ու տանկի ողջ անձնակազմին։ Երիտասարդ Ջոնսը Սալահի օգնությամբ ձիով հետևում է տանկերին և փրկում է Հենրիին ու Մարկուսին։ Տանկի վրա կռվում է Ֆոգելի հետ` հազիվ կարողանալով խուսափել տանկի անվաշղթաների տակն ընկնելուց։

Քիչ անց Ինդիանան, Հենրին, Մարկուսը և Սալլահը գերի են ընկնում նացիստների մոտ, որոնց գլխավորում էին Դոնավանը և Էլզան։ Վերջիններս գտել էին տաճարը, որտեղ պահպանվում էր Գրաալը, բայց չէին կարողանում անցնել Գրաալը պաշտպանող 3 թակարդների միջով։ Դոնավանը հրազենային վերք է հասցնում Հենրիին` մահացու վիրավորելով նրան։ Հենրիին հիմա միայն կարող էր փրկել Սուրբ Գրաալով բերված ջուրը։ Դրա համար Ինդիանան ստիպված է անցնել թակարդների միջով։ Հետևելով իր հոր օրագրի ցուցումներին՝ Ինդիանան կարողանում է անցնել 3 թակարդների միջով (շրջանաձև դանակներ, բառային գլոխկոտրուկ և անտեսանելի կամուրջ անհատակ անդունդի վրայով) և հասնել Գրաալի դահլիճին, որը հսկվում էր ծեր ասպետի կողմից։ Էլզան և Դոնավանը քայլ առ քայլ հետևում են Ինդիանային և իրենք էլ են հասնում դահլիճ։ Դահլիճում Էլզան Դոնավանին առաջարկում է կեղծ ոսկե Գրաալ, որի պատճառով էլ վերջինս սկսում է ահավոր արագությամբ ծերանալ, իսկ քիչ անց մահանում է և իսպառ փոշիանում։

Ինդիանան իր հնագիտական կարողություններն է օգտագործում, որպեսզի կարողանա գտնի ատաղձագործի հասարակ բաժակը։ Ծերունի ասպետը Ինդիանային զգուշացնում է, որ բաժակը չի կարելի տաճարի շեմից դուրս բերել։ Ինդիանան բաժակը կենարար ջուր է լցնում և այն բերում-լցնում է հոր վերքի վրա։ Հեղուկը ապաքինում է հրազենի վերքը։ Այնուհետև Էլզան որոշում է Գրաալը դուրս բերել տաճարի մուտքից՝ ասպետի զգուշացումներն արհամարհելով։ Տաճարը սկսում է արագորեն փլուզվել։ Էլզան ընկնում է բացված ճեղքի մեջ և կառչում ելուստից։ Ինդիանան փորձում է օգնել աղջկան, բայց վերջինս ամեն կերպ ջանում էր իր մյուս ձեռքով բռնել Գրաալը, որի համար էլ գահավիժում է անդունդ։ Մի քիչ անց նույն իրավիճակում է հայտնվում Ինդիանան և վերջինս էլ իր հերթին փորձում է փրկել Գրաալը։ Սակայն օգնություն շտապած Հենրին համոզում է հետ կանգնել այդ մտադրությունից։ Տաճարից դուրս են գալիս Հենրին, Ինդիանան, Մարկուսը, իսկ տաճարը փլվում է։ Մինչ հերոսները շարժվեում էին արևմուտք, Ինդիանան բացատրում է, որ իր մականունը կապված է Մալամուտում ապրող ընտանիքի հետ, այլ ոչ թե շան անվան հետ։

Հիմնական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինդիանա Ջոնս (Հարիսոն Ֆորդ), արկածախնդիր հնէաբան, ով մեկնում է իր հորը փրկելու և Սուրբ Գրաալը գտնելու։ Ֆորդն ասել է, որ նա հավանել է սցենարում Ինդիանայի հոր առկայությունը, քանի որ դա նրան հնարավորություն է ընձեռնել բացահայտել իր հերոսի անհատականության այլ կողմեր. «Կան մարդիկ, ովքեր չեն հարմարվում իրար հետ։ Ինդիանան իրեն այլ է կերպ է պահում իր հոր ներկայության ժամանակ։ Չէ, որ նրանից բացի էլ ո՞վ կհամարձակվեր Ինդիանային ասել կրտսեր»[12]։
    • Տասներեքամյա Ինդիանա Ջոնս (Ռիվեր Ֆենիքս), պատանի Ինդիանան։ Ֆորդը խորհուրդ է տվել Ֆենիքսին վերցնել երիտասարդ հնէաբանին պատանեկան տարիքում մարմնավորելու համար, քանի որ գործող դերասաններից միայն ինքն է, որ նմանություն ունի իրեն` պատանեկան տարիներին[13]։
  • Հենրի Ջոնս Ավագ կամ պրոֆեսոր Հենրի Ջոնս (Շոն Քոնների), Ինդիանայի հայրը, միջնադարի գրականության պրոֆեսոր, ում ավելի շատ էր մտահոգում Գրաալի որոնումները, քան իր որդուն դաստիարակելը։ Սփիլբերգը Ինդիանայի հոր դերը մտածել էր տալ Քոններիին, չնայած նրան, որ Լուկասին այդ մասին նախօրոք չէր ասել։ Իսկ Լուկասն էլ հոր կերպարի համար ի նկատի ուներ խելագար, էքսցենտրիկ պրոֆեսորի, որը հիշեցնում էր Լոուրենս Օլիվիեին, որի հարաբերություններն իր որդու հետ ավելի շուտ ուսուցիչ և աշակերտ էր, քան հայր և որդի[14]։ Սփրիլբերգը հանդիսանում էր Քոններիի աշխատանքի երկրպագուներից մեկը, նամանավանդ Ջեյմս Բոնդի կերպարի համար, ուստի և նա չէր կարող պատկերացնել մեկ ուրիշին, ով կկարողանար կատարել այդ դերը[15]։ Սփիլբերգի կենսագիր Ջոզեֆ ՄակԲրայդը գրել է. «Քոնների արդեն իսկ հանդիսանում էր Ինդիանա Ջոնսի հայրը, քանի որ Լուկասն ու Սփիլբերգը ուզում էին որ հնէաբանի մասին պատմող ֆիլմերը մրցակցել Քոններիի Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի հետ»[16]։ Սակայն Քոններին հենց սկզբից հրաժարվեց դերից, պատճառ բերելով, որ ինքն ընդամենը տասներկու տարի է մեծ Ֆորդից, բայց հետագայում համաձայնվեց նկարահանվել, միայն թե սցենարում որոշակի փոփոխություններ անելուց հետո։ Քոններին ասել է, որ ինքը ուզում է Հենրի Ջոնսի կերպարը նման լինի Ռիչարդ Ֆրենսիս Բըրթոնին։ «Ինձ պետք է հաճույք պատճառի մարմնավորել հոր կերպարը, որը խռպոտ վիկտորիական շոտլանդացի է»,- ասել է Շոնը[15]։ Քոններին ենթադրում էր, որ Հենրին պետք է ամեն ինչում ավելի լավ լիներ, քան Ինդիանան. «Ինչ անում է որդին, հայրը պետք է անի ավելի լավ»[13]։ 1988 թվականի մարտի 25-ին Շոնը հաստատեց ֆիլմում իր մասնակցությունը[14]։
  • Դոկտոր Էլզա Շնեյդեր (Էլիսոն Դուդի), ավստրիական արվեստի պրոֆեսոր, որը դաշնակցում էր նացիստների հետ։ Դուդին 21 տարեկան էր, երբ մասնակցում էր ֆիլմի քաստինգին[14]։
  • Դոկտոր Մարկուս Բրոդի (Դենհոլմ Էլիոթ), Ինդիանայի վատ անգլերեն խոսացող կոլեգան։ Սփիլբերգը միտք ունենալով պահպանել «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» (1981) ֆիլմի ոճը, Էլիոթին կրկին հրավիրեց մասնակցելու հնէաբանի մասին պատմող ֆիլմում։ Դերասանն իր կերպարով հանդես չէր եկել «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (1984) ֆիլմում[13]։
  • Սալլահ (Ջոն Ռիս-Դևիս), Ինդիանայի ընկերը և պրոֆեսիոնալ պեղող, որն ապրում էր Կահիրեում։ Էլիոթի նման Ռիս-Դևիսը վերադարձել էր «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի ոճը պահպանելու համար[13]։
  • Ուոլտեր Դոնավան (Ջուլիան Գլովեր), ամերիկացի գործարար, ով Ջոնսերին ուղարկում է Սուրբ Գրաալը որոնելու։ Դոնավանը աշխատում էր նացիստների համար և երազում էր հավիտենական կյանք ունենալ։ Այս ֆիլմից առաջ Գլովերը հանդես էր եկել Լուկասի «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում։ Նա սկզբում կաստինգի էր անվել Վոգելի դերի համար։ Գլովերը, որ անգլիացի էր, ֆիլմի համար սովորեց խոսել անգլերեն ակցենտով[17], բայց գոհ չէր արդյունքից[13]։
  • Գեներալ Վոգել (Մայքլ Բիրն), ՍՍ-ի դաժան գնդապետ։ Բիրնը և Ֆորդը նախկինում միասին հանդես են եկել «Նավարոնի թիվ 10 ջոկատը» (1978) ֆիլմում, որտեղ նրանք կրկին մարմնավորում էին գերմանացու և ամերիկացու[18]։
  • Կազիմ (Գևորգ Մալիքյան), Խաչաձև թրի միության ղեկավար։ Միության հիմնական ֆունկցիան Սուրբ Գրաալը պաշտպանելն է։ Սփիլբերգը Մալիկյանի աշխատանքով դեռևս տպավորվել էր «Կեսգիշերային ճեպընթաց» (1978) ֆիլմից և նրան առաջարկել էր Սալլահի դերը «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի համար, սակայն Մալիքյանը ռեժիսորի հետ հանդիպումից ուշացել էր փողոցային խցանումների պատճառով[18]։
  • Գրաալի ասպետ (Ռոբերտ Էդիսոն), Գրաալի պահակ, որը խաչակրաց արշավանքների ժամանակ կենարար ջուր էր խմել Քրիստոսի բաժակից և դարձել էր անմահ։ Էդիսոնը հեռուստատեսային ֆիլմերի վետերան էր (ֆիլմում միայն հանդես էր եկել 1948 թվականին՝ Պիտեր Ուիլսոնի «Ընդհակառակը» կատակերգությունում)։ Ֆիլմի ժամանակ դերասանը եղել է նյարդային և գրեթե միշտ հարցրել է, ինքը ճիշտ է խաղում դերը թե՞ ոչ[19]։
  • Ադոլֆ Հիտլեր (Մայքլ Շիրդ, տիտրերում նշված չէ), Ինդիանան Հիտլերին հանդիպում է գրքերի այրման ժողովի ժամանակ։ Շիրդը մինչ այդ երեք անգամ մարմնավոր էլ էր Հիտլերին և ծովակալ Օզզելի դերով հանդես էր եկել Լուկասի «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում։
Դերասան Դեր
Հարիսոն Ֆորդ Ինդիանա Ջոնս
Շոն Քոնների պրոֆեսոր Հենրի Ջոնս
Դենհոլմ Էլիոթ Մարկուս Բրոդի
Էլիսոն Դուդի դոկտոր Էլզա Շնեյդեր
Ջոն Ռիս-Դևիս Սալլահ
Ջուլիան Գլովեր Ուոլտեր Դոնավան
Ռիվեր Ֆենիքս երիտասարդ Ինդիանա Ջոնս
Մայքլ Բիրն գեներալ Վոգել
Գևորգ Մալիքյան Կազիմ
Ռոբերտ Էդիսոն Գրաալի ասպետ
Ռիչարդ Յանգ Ֆեդորա
Ալեքսեյ Սեյլ սուլթան
Ալեքս Հայդ-Վայտ երիտասարդ Հենրի Ջոնս
Պոլ Մաքսվել Պանամա Հատ
Այլա Բլեր միսիս Դոնավան
Վերնոն Դոբչեֆ Բատլեր
Ջ.Ջ. Հարդի Հերման
Բրեդլի Գրեգ Ռոսկո
Ջեֆ Օ’Հակո Հալֆ Բրիդ
Վինս Դեդրիկ կոպիտ ձիավոր
Մարկ Մայլզ շերիֆ
Թեդ Գրոսման շերիֆի տեղակալ
Թիմ Հիսեր պանամայով երիտասարդը
Լարի Սանդերս վարպետ սկաուտ
Ուիլ Մայլզ սկաուտ #1
Դևիդ Մյուրեյ սկաուտ #2
Ֆրեդերիկ Ջագեր Աս օդաչու Առաջին համաշխարհայինից (տեսարանը ջնջված է)
Ջերի Հարտ պրոֆեսոր Ստանտոն
Բիլի Ջ. Միտչել դոկտոր Մուլբրայ
Մարտին Գորդոն մարդ Հիտլերի ժողովում
Պոլ Համպոլեց գերմանացի սպա Հիտլերի ժողովում
Թոմ Բրենչ հետայացի զինվոր դղյակում
Գրեմ Կրաուզեր զեփելինի անձնակազմից
Լյուկ Հենսոն գերմանացի սպա դղյակում
Քրիս Ջենկինսոն սպա դղյակում
Նիկոլյա Սքոթ կին սպա դղյակում
Լուիս Շելդոն երիտասարդ սպա դղյակում
Ստեֆան Կալիֆա հետայացի տանկիստ
Փիթեր Պեյսի հետայացի, տանկի վարորդ
Պետ Ռոուչ գեստապո
Սյուզաննա Ռոքեթ ֆիլմի ռեժիսոր (տեսարանը ջնջված է)
Յուջին Լիպինսկի Գ-Մարդ
Ջորջ Մելպաս մարդ զեպելինում
Ջուլի Էքլս Իռեն
Նինա Արմսթրոնգ ծաղիկներով աղջիկը
Նիկ Գիլարդ տանկիստ (տիտրերում նշված չէ)
Ռոնալդ Լեյսի Հեինրիչ Հիմլեր (տիտրերում նշված չէ)
Դերեկ Լայոնս գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ)
Լի Ռիչարդս օդանավի ուղևոր (տիտրերում նշված չէ)
Մայքլ Շիրդ Ադոլֆ Հիտլեր (տիտրերում նշված չէ)
Տիպ Տիփինգ տանկիստ (տիտրերում նշված չէ)

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիս Կոլոմբուսի սցենարը. Կապիկների արքան Աֆրիկայից

Լուկասը և Սփիլբերգը ի սկզբանե նախատեսել էին Ինդիանա Ջոնսի արկածների մասին եռապատում ստեղծել, երբ 1977 թվականին նկարահանեցին «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը[20]։ Երկրորդ՝ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմին ուղղված քննադատների և հանրության խառը գնահատականների համար Սփիլբերգը ներողություն խնդրեց Լուկասին և խոստացավ ավարտել եռագրությունը[21]։ Լուկասն ու Սփիլբերգը մտադրություն ունեին նոր ֆիլմում վերակենդանացնել «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի շունչն ու ոգին[13]։ Սփիլբերգը խոստացել է, որ ֆիլմի ստեղծման աշխատանքների ընթացքում ինքը դիտավորյալ հապաղել է, որպեսզի դուրս գա իր կողմից նկարահանած «Մեծը» և «Անձրևի մարդը» ֆիլմերի ազդեցությունից[20]։

Լուկասն առաջարկեց ֆիլմ ստեղծել «Ուրվականներով տուն» մոտիվներով, որն արել էր Դիան Թոմասը «Սիրավեպ քարի հետ» ֆիլմի սցենարի համար։ Սփիլբերգը հրաժարվեց այդ գաղափարից Պոլտերգեյստ ֆիլմին նման լինելու պատճառով, որտեղ ինքը հանդես էր եկել որպես համահեղինակ և պրոդյուսեր[16]։ Լուկասն առաջինն առաջարկեց Սուրբ Գրաալի գաղափարն օգտագործել ֆիլմում։ Ըստ նրա՝ Գրաալը պետք է հանդիսանար քրիստոնեական մասունք, որը գտնվում էր Աֆրիկայում։ Սփիլբերգն այդ գաղափարին հավանություն չտվեց և այն համարեց չափազանց էզոտերիկական[12], նույնիսկ երբ Լուկասն առաջարկեց Գրաալին օժտել բուժիչ և անմահություն պարգևող ուժով։ 1984 թվականի սեպտեմբերին Սփիլբերգն ավարտեց 8 էջանոց պատմությունը Ինդիանա Ջոնսի և Կապիկների արքայի մասին, որը շուտով դարձավ 11 էջ։ Սցենարը պատմում էր Շոտլանդիայում ոգիների հետ պայքարող Ինդիանա Ջոնսի արկածների մասին, որին հաջորդում էր Ջոնսի աֆրիկյան արկածները, որտեղ վերջինս փնտրում էր հավերժ երիտասարդության ակունքը[14]։

Սցենարը գրել առաջարկվեց Քրիս Կոլամբուսին, ով գրել էր «Գրեմլիներ», «Հիմարները» և «Երիտասարդ Շերլոկ Հոլմսը» ֆիլմերի սցենարները, որոնց պրոդյուսերը հանդիսացել էր Սփիլբերգը։ Առաջին սևագիր տարբերակը գրվել է 1985 թվականի մայիսի 3-ին։ Փոխվել է գլխավոր սյուժեն։ Այն սկսվում է 1937 թվականին։ Ինդիանան Շոտլանդիայում մարտնչում է մահացու ուրվական Սիմուս Սիգով III-ի հետ։ Այնուհետև Ինդիանան գնում է Մոզամբիկ՝ դոկտոր Կլեր Կլարկին (ըստ Լուկասի Քեթրին Հեփբորնի տարբերակը) օգնելու համար, որը գտել է 200-ամյա պիգմեյ։ Նացիստները առևանգել են պիգմեյին նավակային մրցարշավի ժամանակ և Ինդիանան, Կլերն ու Սկրագի Բրիերը՝ Ինդիանայի հին ընկերը, ճանապարհորդում են Զամբեզի գետով, որպեսզի փրկեն նրան։ Ինդիանա Ջոնսը մահանում է մարտի թեժ պահին, բայց վերակենդանացվում է Կապիկների արքայի կողմից։ Սցենարի գործող կերպարներից էին աֆրիկյան կանիբալների ցեղախումբը, նացիստական սերժանտ Գատերբաղը, որն ուներ մեխանիկական բազուկ, Բետսին և ծովահենների հրամանատար Կեզուրեն (նկարագրված էր Տոսիրո Միֆունեի օրինակով), որը Դեղձն ուտելով մահանում է, քանի որ սրտով մաքուր չէր։

Կոլումբուսի երկրորդ սևագիրն ավարտվել է 1985 թվականի օգոստոսի 6-ին։ Սցենարից հեռացվեց Բետսին և հայտնվեց Դեշը։ Սցենարում Կապիկների արքան և նացիստները հանդես են գալիս որպես չարագործներ։ Կապիկների արքան Ինդիանային և Դեշին ստիպում է շախմատ խաղալ ռեալ անձանց հետ և ջախջախել այն անձանց, ում խորհրդանշող ֆիգուրը զոհ կգնար շախմատում։ Արդյունքում Ինդիանան ջախջախում է մեռյալներին, խաթարում է Կապիկների արքայի մտադրությունները և ամուսնանում Կլերի հետ[14]։ Սակայն Սփիլբերգն ու Լուկասը հրաժարվեցին Կապիկների արքայի բացասական կերպարից[22], քանի որ սցենարը դառնում էր ցափազանց ոչ իրական[14]։ Սփիլբերգը խոստովանել է. «ես ինձ զգում էի ծեր, չափազանց ծեր որ ուղղորդեի նրան»[12]։ 1997 թվականին Կոլումբոսի սցենարը թափանցեց համացանց և շատերը կարծում էին, որ դա Ինդիանա Ջոնսի չորրորդ ֆիլմի սցենարն էր, քանի որ այնտեղ տարեթիվը սխալմամբ գրել էին 1995 թվական[23]։

Գոհունակություն չհայտնելով սցենարին, Սփիլբերգն առաջարկեց սցենարում մտցնել նոր հերոս՝ Հենրի Ջոնս Ավագին։ Լուկասը այնքան էլ համամիտ չէր այդ գաղափարին, քանի որ նա ուզում էր ֆիլմը կենտրոնացնել Գրաալի որոնման շուրջ։ Բայց Սփիլբերգը համոզեց, որ հայր-որդի հարաբերությունը լավ խթան կառաջանան Գրաալի որոնման համար[16]։ Սփիլբերգն այս անգամ նոր սցենարիստ վարձեց՝ Մեննո Մենյեսին` ով Սփիլբերգի հետ աշատել էր «Ծիրանի գույները» և «Արևի կայսրություն» ֆիլմերում։ Սցենարի աշխատանքները սկսվեցին 1986 թվականի հունվարի 1-ին և ավարտվեց 10 ամիս անց։ Սցենարում Ինդիանա Ջոնսը Մոնտեսգուրում զբաղված էր իր հոր որոնումներով։ Այնտեղ նա հանդիպում է Շանտալ անունով միանձնուհու հետ։ Ինդիանա Ջոնսը ուղևորվում է Վենետիկ, այնուհետև Արևելյան ճեպընթացով մեկնում է Ստամբուլ և իր ճանապարհը գնացքով շարունակում է դեպի Պետրա, որտեղ նա հանդիպում է Սալլահին և գտնում է հորը։ Սցենարի հանգուցալուծման ժամանակ նացիստները դիպչում են Գրաալին, որը պայթում է։ Իսկ երբ Գրաալին Հենրին է դիպչում, նա աստիճաններով բարձրանում է Երկինք։ Շանտալը որոշում է մնալ երկրի վրա և ամուսնանում է Ինդիանայի հետ։ 2 ամիս անց սցենարը կրկին վերաձևափոխվում է և Ինդիանան իր հորը գտնում է Ասպետներու ամրոցում։ Նացիստների ղեկավարը Գրետա ֆոբ Գրիմ անունով կին էր։ Ինդիանան մարտնչում է հրեշի հետ, որին կարողանում է սպանել մի թրով, որի վրա գրված էր. «Աստվածը թագավոր է»։ Երկու սևագրերի տարբերակում էլ պատմությունը սկսում է Մեքսիկայում, որտեղ Ինդիանան մարտնչում է Մոնտեսումայի դիմակը ձեռք բերելու համար մի անձի հետ, ով գորիլաներին պահում էր որպես տնային կենդանիներ[14]։

Սփիլբերգը «Ներքին տարածություն» ֆիլմի սցենարիստ Ջեֆրի Բոամին առաջարկեց վերագրել սցենարը։ Բոամը երկու շաբաթ ծախսեց Լուկասի հետ սցենարը վերամշակելու համար[14]։ Բոամը Լուկասին ասում էր, որ ճիշտ կլինի, որ Ինդիանան իր հորը գտնի պատմության կեսում։ «Ի նկատի ունենալով որ սա երրորդ ֆիլմն է, դուք չեք կարող այս ֆիլմն ավարտել զուտ որոնման օբյեկտը գտնելով։ Եկ հետին պլան թողնենք Գրաալը և առաջնային պլան քաշենք հայր-որդի հարաբերությունը։ Սա հնագիտական որոնում է նվիրված Ինդիանայի ինքնաճանաչմանը և հորն ըստ արժանվույն ընդունմանը, այլ ոչ թե զուտ Գրաալի որունում». ասել է Բոամը[16]։ Ըստ Բոամի Ինդիանայի կերպարը լավ չէր զարգացրած նախորդ ֆիլմերում[12]։ Բոամի առաջին սևագիրն ավարտվեց 1987 թվականի սեպտեմբերին։ Այնտեղ Ինդիանայի պատմությունը սկսվում էր 1939 թվականից։ Նախաբանը սկսվում է Մեքսիկայի պրոֆեսորներից մեկից Ացտեկների հնէաբանական իրի ձեռքբերման պատմությունով և շարունակվում է կրկեսի գնացքում։ Խաչաձև սրերի եղբայրության առաջնորդը հանդիսանում էր Քեմալը, որը Հաթայալ գաղտնի գործակալ էր և դաշնակից էր նացիստների հետ, քանի որ ինքը ուզում էր Գրաալը ձեռք բերել իր երկրի փառքի համար։ Նա սպանում է Հենրիին և գավաթից ջուրը խմելով մահանում է։ Հենրին և Էլզան, որը սցենարի տարբերակում նշված էր որպես սևահեր, որոնում էին Գրաալը Չենդլերի ֆոնդի միջոցներով։ Գրաալի ասպետը Հենրիի հետ կռվում է ձիու վրա նստած, մինչ Ֆոգելը ճզվում է ժայռաբեկորի տակ, երբ փորձում էր գողանալ Գրաալը[14]։

1998 թվականի փետրվարին Բոամը իր սյուժեն վերափոխեց օգտվելով Քոններիի առաջարկած կոմիքսներից։ Այն իր մեջ ուներ ներածական, որը վերջում հանվեց սցենարից։ Լուկասն համոզում էր Սփիլբերգին Ինդիանային ցույց տալ որպես տղա «Արևի կայսրություն» ֆիլմի խառը արձագանքների պատճառով, որը երիտասարդ տղայի մասին էր[12]։ Սփիլբերգը, որն ուշ տարիքում արժանացել էր Արժանապատիվ Արծիվ սկաուտական մրցանակի, ուզում էր Ինդիանային ներկայացնել որպես սկաուտ[20]։ Սցենարում կար նաև Ինդիանայի մայրը, որի անունը Մարգարետ էր։ Չարագործներից մեկի անունը Ուոլթեր Չանդլեր էր։ Վերջինս իր մահկանացուն կնքում է տանկի մեջ։ Էլզան կրակում է Հենրիի վրա, երբ վերջինս ջուր է խմում սխալ Գրաալով։ Ինդիանան փրկում է իր հորը իրական Գրաալը տալով։ Ֆոգելը գլխատվում է Գրաալը պահպանող թակադների միջով անցելիս, իսկ Քեմալն այդ ընթացքում փորձում էր պայթեցնել տաճարը, որի ռումբի ֆիտիլը մի քանի անգամ արդեն հասցրել էին մարել։ Լենի Ռիեֆենշտահլն հայտնվում է նացիստական ռալլիով[14]։ Բոամի տարբերակում Հենրին օդն է բարձրացնում ծովաորորներին, որոնք հանդիսանում են ինքնաթիռի կործանման պատճառ։ Թոմ Սթոփարդը Բարրի Ուոթսոն կեղծանվան տակ ևս մի անգամ վերամշակեց սցենարը 1988 թվականի մայիսի 8-ին[14]։ Նա հղկեց երկխոսությունների մեծամասնությունը[24] և ստեղծեց «Պանամա գլխարկ» սիմվոլը, որպեսզի միմյանց կապի երիտասարդ և տարեց Ինդիանաներին։ Բացի այդ նա անվանափոխեց Քեմալին Կազիմ, իսկ Չենդլերին՝ Դոնավան։ Իսկ Հենրիի վրա Էլզայի փոխարեն կրակում է Դոնավանը[14]։

Տանկերի տեսարանը նկարահանվել է Ալերիայում, Իսպանիա

Հիմնական նկարահանումները սկսվել են 1988 թվականի մայիսի 16-ին՝ Իսպանիայի Ալմերիա պրովինցիայի Տաբերնաս անապատում։ Ի սկզբանե Սփիլբերգը պլանավորել էր 2 օր տրամադրել այդտեղ նկարահանումներն իրականացնելու համար։ Բայց նա որոշեց ֆիլմի կենտրոնական մասը դարձնել գործողություններով հարուստ[13]։ Սփիլբերգն ուզում էր գերազանցել «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի բեռնատար մեքենաների արշավի տեսարանին, բայց հասկանում էր, որ տանկերն ավելի դանդաղ են շարժվում։ Եվ նա որոշեց տեսարան ավելացնել Ինդիանայի և հոր մասին, թե ինչպես են վերջիններս օգնում միմյանց։ Ավելի ուշ Սփիլբերգը խոստովանել է, որ ինքն ավելի շատ հաճույք է ստացել տեսարանը բարելավելուց, քան նկարահանումից[25]։ Երկրորդ մասը նկարահանվեց նախատեսվածից երկու շաբաթ շուտ[19]։ Մոտավորապես 10 օր անց նկարահանման խումբը տեղափոխվեց այլ վայր՝ Հաթայան սուլթանի ամրոցի տեսարանը նկարահանելու համար։ Ֆիլմի ճանապարհների տեսարանները և ծովաորորներին վախեցնելով երկինք թռցնելու տեսարանը նկարահանվել է Կաբո դե Գատա-Նիժար ազգային պարկում։ Իսպանական մասի նկարահանումները ավարտվում են 1998 թ.-ի հունիսի 2-ին՝ Գրանադա պրովինցիայի Գուադիս քաղաքի «Իսկանդերուն» գնացքի կայարանում, որտեղ նկարահանվում էր Բրոուդիի առևանգման տեսարանը[19]։ Ֆիլմ ստեղծողները միջավայրը ռեալիստիկ դարձնելու համար կայարանից քիչ հեռու մզկիթ են կառուցում՝ չդիմելով վիզուալ էֆեկտի հնարավորությանը[25]։

Ամրոցի տեսարանի նկարահանումները սկսվեցին 1988 թվականի հուլիսի 5-ին՝ Անգլիայի Էլետրի ստուդիայում։ Օդանավակայանի ինտերիորի համար օգտագործվեց Լոնդոնի Լոուրենս Հոլը։ Հաջորդ օրը նկրահանման անձնակազմը վերադարձավ Էլստրի՝ մոտոցիկլետով մրցարշավը նկարահանելու համար։ Ստուդիայում աշխատանքները տարվեցին մինչև հուլիսի 18-ը։ Հուլիսի 29-ին, ընդամենը մի օրում, նկարահանվեց Հյուսիսիային Ուելդ օդանավակայանի տեսարանը, որտեղ Ինդիանան լքում է Վենետիկը[19]։ Դիրիժաբլում Շոն Քոններին ու Ֆորդը հանում են իրենց տաբատները, օգտվելով այն առիթից, որ միայն գոտկատեղից վերև էին նկարահանում։ Պատճառն այն էր, որ ահավոր շոգ էր այդ օրը[26]։ Սփիլբերգը, Մարշալը և Քեննեդին ընդհատեցին իրենց նկարահանումները, որպեսզի Բրիտանական պառլամետնում աջակցեն Բրիտանական ընկերություններին, որոնք տնտեսական ճնշման մեջ էին գտնվում։ Հուլիսի 20-22-ն օգտագործվեց տաճարի տեսարանի վրա։ Տաճարի ներքին տեսքի ձևավորման համար պահանջվել է 6 շաբաթ։ Այնտեղ օգտագործվել է 80 ֆուտ բարձրություն ունեցող հիդրավլիկաներ և 10 հատ կարդանային կախոցներ՝ երկրաշարժի տեսարանը ապահովելու համար։ Ամեն մի նոր դուբլի համար պահանջվում էր 20 րոպե, որովհետև հիդրավլիկան պետք է գար իր սկզբնական դիրքին, իսկ գետնի ճեղքերը պետք է ծածկվեին ավազով։ Մի քանի դուբլ են ծախսել, որպեսզի նկարահանեն այն տեսարանը, որտեղ Գրաալը գլորվում է անունդ և մնում ելուստի վրա։ Բոլորն անհաջող էին ստացվում։ Այդ ժամանակ նոր ներքին հարթակ սարքեցին, որտեղ Գրաալի դիրքը գիբսով ֆիքսված էր[25]։ Հուլիսի 25-26-ն օգտագործվել է Սթով դպրոցի և Նացիստական միթինգի տեսարանների համար[19]։

Ալ Ղազնեն օգտագործվել է Սուրբ Գրաալի տաճարի արտաքին տեսքի համար

Նկարահանումները վերսկսվեցին 2 օր անց՝ Էլստրիում, որտեղ Սփիլբերգն արագորեն նկարահանեց գրադարանի և կատակոմբաների տեսարանները[19]։ Նախերգանք ծառայող 1938 թվականին նավում մարտի տեսարանը նկարահանվել է 3 օրվա ընթացքում՝ Էլստրիում առանցքակալների վրա կառուցած 60x40 ֆուտ չափեր ունեցող տախտակամածի վրա։ Տեսարանի համար օգտագործվել է մի դյուժին տանկերներ, որոնցից յուրաքանչյուրը ուներ 300 կասերական գալոն (1 կայսերական գալոնն համարժեք է 4.54609 լիտրին)[25]։ Հենրիի տան տեսարանը նկարահանվել է Լոնդոնի Միլ Հիլլում։ Ինդիանայի և Կազիմի նավի շարժիչի թևի մոտ պայքարը Վենետիկում նկարահանվել է Էլստրիի տանկերներից մեկում։ Սփիլբերգն հատուկ է օգտագործել օբյեկտիվի երկար ֆոկուսավորումը, որպեսզի դերասանները ավելի մոտ երևան շարժաթևին, քան իրականում են[19]։ Երկու օր անց՝ օգոստոսի 4-ին նկարահանվում է նավակների մրցարշավի մյուս տեսարանը, բայց այս անգամ Էսսեքսի Տիլբուրի նավահանգստում[19]։ Նավակի ջախջախվելու տեսարանը երկու նավերի արանք մտնելիս հաջողվել է նկարահանել երկու դուբլից։ Բախման պահին նավակում միայն մանեկեններ էին և հրդեհ ու ծուխ։ Սակայն առաջին դուբլի ժամանակ նավակը տեսախցիկներից բավականին ցածր է անցնում։ Դրա համար էլ տեսարանը նկարահանում են երկրորդ անգամ[25]։ Հաջորդ օրը նկարահանումն արվեց Ռիքմանսվորտի Արքայական Մասոնական դպրոցում՝ Ինդիանայի քոլեջի տեսարանի համար։ Այդ դպրոցն նաև առկա էր Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս ֆիլմում[19]։

Օգոստոսի 8-ին նկարահանումներ կատարվեցին Վենետիկում։ Նկարահանվեցին Ինդիանայի և Բրոդիի Էլզայի հետ հանդիպման տեսարանը, նավակներով մրցարշավը և թե ինչպես է Կազիմը Ինդիանային ասում, թե որտեղ է վերջինիս հայրը[25]։ Ռոբերտ Ուոթսին հաջողվեց Վենետիկի Grand Canal հեռուստաալիքից իրավունք վերցնել փողոցը փակել տուրիստներից ժամը 7-ից մինչև 13-ը։ Դա առավելագույն թույլատրելի ժամանակն էր։ Օպերատոր Դուգլաս Սլոկոմբը նկարահանելիս զգուշանում էր, որ հանկարծ արբանյակային ալեհավաքներ կադրում չընկնեն[19]։ Վենետիկի Սան Բարբարա եկեղեցին ծառայեց որպես գրադարանի էքստերիեր։ Հաջորդ օրը նկարահանման խումբն ուղևորվեց Հորդանան, Պետրա, որտեղ Ալ Ղազնեհ տաճարը ծառայում էր որպես Գրաալի պահպանման տաճարը։ Ֆիլմում հրավիրված մասնակիցներից էին Հուսեյն I Իբն Թալալn թագավորը և Նուր Ալ Հուսեյն թագուհին։ Տաճարն ավելի վաղ հայտնվել էր Սինդբադը և վագրի աչքը ֆիլմում։ Գլխավոր տեսարանի նկարահանումն ավարտվեց այդ շաբաթ՝ նկարահանումները սկսվելուց 63 օր անց[19]։

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը նկարահանվեց 1912 թվականի նախերգանքի 2-րդ մասը։ 2 օր տևեց Կոլորադոյի Ալամոստայում կրկեսի գնացքի տեսարանի նկարահանումը։ Սեպտեմբերի 10-14-ի ընթացքում Ինդիանայի նկարահանման անձնակազմը գնացքով ուղևորվեց Լոս Անջելես։ Այնուհետև բացօթյա տեսարանների համար նկարահանումներ սկսվեցին Արկի ազգային պարկում։ Պարկի մոտակայքում գտնվող տունն օգտագործվեց որպես Ինդիանայի հայրական տուն[19]։ Նկարահանումներն ուզում էին իրականացնել Մեսսա Վերդե ազգային պարկում, բայց ամերիկացի հնդիկների կրոնական առարկությունների պատճառով հրաժարվեցին այդ գաղափարից[25]։ Երբ 1988 թվականի վերջում Սփիլբերգը և Մայքլ Կանը նայեցին ֆիլմի սևագիր տարբերակը, նրանք այն զգացումն ունեին, որ ֆիլմը տուժել է գործողությունների պակասի պատճառով։ Եզրափակիչ տեսարանը, որտեղ Հենրին, Սալլահը, Բրոուդին և Ինդիանան մայրամուտին ձի են հեծնում, նկարահանվել է Տեխասում[17][19]։

Բնօրինակ ծառայած Մարկ VIII տանկը

Մեխանիկական էֆեկտներով զբաղվող Ջորջ Գիբսն ասել է, որ ֆիլմը ամենադժվարինն էր իր կարիերիայի ողջ ընթացքում[25]։ Նա այցելել է թանգարան, որպեսզի այնտեղից կարողանա վերցնել Առաջին համաշխարհային պատերազմի տանկերից մեկը, բայց հետագայում որոշել է ինքը նմանատիպ մի օրինակ ստեղծել[19]։ Տանկը հիմնված էր Մարկ VIII տանկի հիման վրա և ուներ 11 մետր երկարություն ու կշռում էր 25 տոննա։ Գիբսը տանկը կառուցեց 25 տոննանոց էքսկավատորի հիմքի վրա և ավելացրեց 6.4 տոննա քաշ ունեցող թրթուռներ, որոնք գործի էին դրվում ավտոմատ հիդրավլիկ պոմպերի միջոցով, որոնք միացված էին Range Rover -ի Rover V8 շարժիչին։ Գիբսը տանկը պատրաստեց պողպատից, այլ ոչ թե այլումինիցից կամ ապակեբամբակից։ Դա ավելի ռեալիստիկ կլիներ։ Ի տարբերություն պատմական բնօրինակի, որն ուներ միայն երկու կողային թնդանոթներ, այս մեկն ուներ նաև աշտարակային թնդանոթ։ Չորս ամիս հարկ եղավ այն ստեղծելու և Ալմերիայից ինքնաթիռով բերելու համար[25]։

Տանկը երկու անգամ կոտրվել է։ Մատակարարի ռոտորի շարժիչ արմունկը կոտրվել էր և այն պետք է փոխարինվեր նորով, որը պետք է ստանային Մադրիդից։ Այնուհետև պայթեցին սառեցման համակարգի երկու փականներ՝ զոդանյութի հալման և յուղի հետ խառնվելու պատճառով։ Տանկում շատ շոգ էր՝ չնայած նրան, որ տանկում կար տաս հովացուցիչներ[25]։ Տանկն ընդամենը շարժվում էին 16-19 կմ/ժամ արագությամբ։ Վիկ Արմստրոնգը այդ առումով ասել է, որ դժվար էր նկարահանել ձիով տանկի հետևից արշավող Ինդիանային[19]։ Տանկի մի փոքր հատված ստեղծված էր այլումինից։ Բացի այդ մոտիկ տեսարանների համար օգտագործվել է ռետինային թրթուռներ։ Վերջինս կշռում էր ութ տոննա և ուներ անվտանգությունն ապահովող մասեր, եթե հանկարծ ինչ-որ մեկն անցներ թրթուռի տակ[25]։ Այնուհետև Industrial Light & Magic-ի կողմից Գիբսի նախագծերի հիման վրա ստեղծվել է չորս անգամ փոքրացված տանկի մոդելը, որը ներքև են գցել 15 մետր բարձրություն ունեցող լեռից[27]։

1912 թվականի տեսարանի մեխանիկական էֆեկտները ղեկավարող Մայքլ Լանտիերին նշում էր, որ դժվար էր շարժվող գնացքի վրա կրակոցների տեսարանի նկարահանումը։ «Եթե կադրում սխալ է ստացվում, հնարավոր չէ գնացքը միանգամից կանգնեցնել». ասել է Լանտիերին։ Գնացքի ինտերիերը պատրաստվել էր Universal Studios Hollywood ընկերության կողմից։ Նրան ստեղծվել էին խողովակների վրա, որպեսզի կարողանային կատարել տատանողական շարժումներ[25]։ Գնացքում Ինդիանայի վրա հարձակվող ռենգղջյուրը ստեղծվել է Լոնդոնում՝ փրփուրից և ապակեբամբակից։ Երբ Սփիլբերգը որոշեց այն օգտագործել իր ֆիլմում, նա Ջոն Կառլ Բյունխլերին ուղարկեց Լոս Անջելոս, որպեսզի այնտեղ նա 3 օրվա ընթացքում ռնգեղյուրին պարգևի թարթելու, ձայն հանելու և ականջները շարժելու ունակություններ։ Ընձուղտները նույնպես ստեղծվել են Լոնդոնում։ Լոկոմոտիվում շատ աղմկոտ էր և Լանտիերիի անձնակազմը որպեսզի արձագանքեր ռեժիսոր Դավիդ Տոմբլինին շարժում էին ընձուղտների գլխները։ Դա զվարճացնում էր անձնակազմին[27]։ Բացասական հերոսների համար Լանտիերին ընտրեց 1914 թվականի Ford Model T, 1916 թվականի Ford Model T, 1916 թվականի Սաքսոն Model 14 մեքենեները։ Բոլոր մեքենաներում տեղադրված էր Ford Pinto վեցգլանային շարժիչ։ Ավտոմեքենաների տակ կար պարկերով փոշի, որպեսզի ստեղծվի փոշոտ միջավայրի տպավորություն[25]։

Սփիլբերգը ծովաորորի փոխորեն օգտագործել է աղավնիներ, երբ Հենրին ափի վրայից վախեցնում է վերջիններին և օդը բարձրացնում՝ հանգեցնելով ինքնաթիռի վթարի։ Պատճառն այն էր, որ առաջին դուբլում ծովաորորները տեղերից չշարժվեցին[13]։ 1988 թվականին Lucasfilm-ը 1000 հատ մոխրագույն առնետներ վարձեց կատակոմբներում բաց թողնելու համար։ Հետագա 5 ամիսների ընթացքում կատակոմբներերից ավելի քան 5000 առնետ է դուրս բերվել[13]։ 1000 մեխանիկական առնետ է օգտագործվել հրդեհի տեսարանը նկարահանելու ժամանակ։ 5 ցեղատեսակի մի քանի 1000 օձեր են օգտագործել, որոնց թվում նաև հասարակ վիշապաօձեր, երկաթգծի միջադեպը նկարահանելու համար։ Կենդանի օձերի հետ օգտագործվել է նաև ռետինե օձեր։ Օձերն իրենց արկղներից սողալով հեռանում էին և անձնակազմին հարկ էր լինում թեփի մեջ որոնել նրանց և վերադարձնել արկղներ։ Ֆիլմում օգտագործվել է երկու կենդանի առյուծ, որոնք սկսել էին նյարդայնանալ ճոճքից և թարթող լույսերից[25]։

Հագուստի դիզայներ Էնթոնի Պաուելը պատրաստակամություն հայտնվեց ստեղծել Քոններիի հագուստը։ Դա մարտահրավեր էր նրա համար, քանի որ Քոններիի կերպարը ամենուրեք պետք է կրեր միևնույն հագուստը։ Պաուլը մտաբերեց իր պապին և վերջինիս հագուստին ավելացրեց թվիդ կտորից կոստյում և ձկնորսական գլխարկ։ Պոուելը գտնում էր, որ անհրաժեշտ է Հենրին ակնոցներ կրի, բայց ընտրեց առանց շրջանակների ակնոցներ, որպեսզի չվնասի Քոններիի աչքերը։ Բայց հարմար ակնոց չգտնելով Պաուելն այն պատվիրեց։ Նացիստների զգեստներն իրական են։ Այն գտնվել է Արևելյան Եվրոպայում՝ Պոուելի համադիզայներ Ջոաննա Ջոնստոնի կողմից, որին Պաուելը տվել էր հետազոտական փաստաթղթեր և լուսանկարներ[19]։

Մոտոցիկլի տեսարանում կա սխալ։ Ամրոցից փախչելիս Ինդիանան և Հենրին նստում են Դնեպր մոտոցիկլը։ Այն ուկրաինական մոտոցիկլ էր, սակայն ֆիլմում այն հանդես էր գալիս որպես Գերմանական բանակի մոդել։ Գիբսը Pilatus P-2 զինվորական ինքնաթիռները ստեղծելու համար օգտվել են Messerschmitt Bf-109 մոդելի ինքնաթիռից։ Նա ինքնաթիռի վրա տեղադրել է ներքին այրման շարժիչով սարք, որպեսզի նրանով իրականցվի զենքի կրակոցները։ Դա ավելի էժան ու անվտանգ տարբերակ էր հանդիսանում, քան փամփուշտներն այրելը[27]։

Հենրիի վերքը ստեղծելու համար օգտագործել են կերակրի սոդա։ Իսկ Գրաալի բուժման էֆեկտը ցույց տալու համար օգտագործվել է քացախ[27]։

«Industrial Light & Magic» (ILM) ընկերությունը փրփրապլաստից պատրաստեց 8 ֆուտանոց դիրիժբլի մոդել, որտեղ պետք է նկարահանվեին Շոն Քոններիի և Հարիսոն Ֆորդի լրացուցիչ կադրերը։ 2-3 ֆուտ թևերի բացվածք ունեցող դիրիժաբլն օգտագործվել է գետնից թռչող սարքի պոկվելը նկարահանելու համար։ Գերմանական կործանիչի թունելի մեջ կործանվելու տեսարանի համար օգտագործվել է տիկնիկային անիմացիա (պայթեցրել են փոքրիկ մոդելը)։ Թունելն իրենից ներկայացնում էր 210 ֆուտանոց մոդել, որն երկու ամիսների ընթացքում զբաղեցրել էր 14 ավտոկայանատեղի։ Այն կառուցվել էր 8 ֆուտանոց սեկցիաներով, որոնք հնարավոր էր բացել ֆիլմի նկարահանման ժամանակ։ Ֆորդը և Քոններին նկարահանվել են կապույտ էկրանի դիմաց, և ֆիլմում պետք էր, որ ինքնաթիռի ապակին կեղտոտ լինի, սակայն դա չի հաջողվել իրականացնել կապույտ էկրանի տեսարանի ժամանակ։ Դրա փոխարեն այդ ապակին ընդհանրապես հեռացրեցին նկարահանումների ժամանակ, իսկ հետո մոնտաժի ժամանակ այն կադրերում տեղադրեցին։ Որորներին ինքնաթիռի վրա քշելու տեսարանը նկարահանել են մի քանի անգամ։ Նկարահանումներից մեկի ժամանակ թռչնի փետուր էր ընկել տեսախցիկի վրա[27]։

Սփիլբերգը Գրաալը պահպանող երեք փորձություն մտածեց[12]։ Առաջին փորձությունը, որը վերաբերվում էր խոնարհվող մարդուն, կապվել էր Գիբսի և ILM-ի կողմից ստեղծված սղոցի սայրերին։ Երկրորդ փորձության ժամանակ, որտեղ Ինդիանան պետք է ասեր Iehova և սխալմամբ անվանումը սկսում է "J" տառից, տարանտուլ պետք է անցներ հերոսի վրայից։ Սակայն կադրը նկարահանելուց հետո այն հավանության չարժանացավ և սցենարային փոփոխություն արվեց։ Դրա փոխարեն ILM-ն կրկնորդ առաջարկեց, որը պետք է կախվեր 30 ֆուտանոց անդունդի եզրին, երբ հերոսը սխալ տառի վրա ոտք դնի։ Երրորդ փորձության համար, որը նվիրված էր հավատքի թռիչքին, պետք էր կառուցել անտեսանելի կամուրջ։ Դա ավելի էժան էր իրականացնել մոդելի օգնությամբ, որտեղ կամուրջը ներկված էր այնպես, որ միաձուլվի ժայռերի ֆոնին։ Քանի որ Ֆորդը այդ տեսարանի համար նկարահանվում էր կապույտ էկրանի դիմաց, նրա ստվերը պատկերելու համար օգտագործվել է Ֆորդի տիկնիկային մոդելը[27]։

Սփիլբերգն ուզում էր Դոնավանի մահը ցուցադրել մեկ դուբլով, որտեղ տեսանելի չի լինի, թե ինչպես է դերասանը դուբլերի ընթացքում գրիմներ ընդունում։ Դերասանի այտերին և ճակատին փչովի բարձիկներ դրեցին, որոնց շնորհիվ թվում էր, թե Դոնավանը քայքայման ստադիայում է։ Մազերի փոխարեն օգտագործվել է մեխանիկական կեղծամ, որն աճեցնում էր մազերը։ Դոնավանի մահվան տեսարանի նկարահանումը տևել է 3 ամիս, որի ժամանակ Դոնավանի քայքայված մարմինը ցուցադրելու համար օգտագործվել է 3 մանեկեն։ Նկարահանման այս տեխնիկան ILM-ն կիրառել էր նաև «Ուիլոու» (1988) ֆիլմում[26]։ Չորրորդ մանեկենն էլ օգտագործվել է շորերի քայքաման ժամանակ, քանի որ նախորդ մանեկենների մեխանիկան վնասվել էր։ Դժվարություններ եղավ Էլիսոն Դուդիի կադրերի հետ, որտեղ նա ներկա էր Դոնավանի մահվան տեսարանին։ Պետք էր հոգ տանել, որ այս կադրում և նախորդ կադրում դերասանուհու մազերի երանգն ու տեսքը նույնը լիներ։ Դոնավանի կմախքի հետ կապված տեսարանը մի քանի դուբլ պահանջվեց, որպեսզի հարկ եղած տեսքով նկարահանվեր, քանի որ այն խամաճիկի նման կախված էր լարերից և նկարահանման ժամանակ միշտ չէ որ կմախքն անհրաժեշտ դասավորություն էր ունենում[27]։

Բեն Բըրթը պետք է զբաղվեր ձայնային էֆեկտներով։ Նա ձայնագրել էր հավերի և առնետների ձայները[19], և ձայները թվային եղանակով փոփոխելով այն օգտագործել էր դղյակի կրակի համար։ Նա դիրիժաբլով թռիչք է կատարել, որպեսզի ինքնաթիռներով կռվի տեսարանի համար այն ձայնագրի[27]։ Բըրթն ուզեցել է, որ Դոնավանի կրակոցը Հենրիի վրա արձագանք տա, և դրա համար օգտագործել է տվել .357 Մագնում ատրճանակ[19]։ Երկրաշարժը ներկայացնելու համար օգտագործվել է ռետինե փուչիկներ[28]։ Ֆիլմն էկրաններին է դուրս եկել 70 մմ լիամետրաժ ձայնային ֆորմատով, որը ոչ միայն հնարավորություն էր տալիս ձայնին տեղափոխվել աջից ձախ կամ հակառակը, այլը նաև առաջ գնալ դեպի հանդիսատեսը և հետ վերադառնալ[27]։

Ավստրիական դղյակն ու գերմանական օդանավակայարանը հիմնված են իրական շինությունների վրա։ Ավստրիական դղյակը արևմտյան Գերմանիայի փոքրիկ դղյակներից մեկն է, որը ֆիլմում հատուկ էֆեկտներով ենթարկել են չափերի մեծացման։ Ֆիլմում անձրևը ստեղծվել է գրանուլացված բորաքսի օճառից։ Սակայն այն չափերով գրեթե կրկնակիացվել էր, որ նկարահանումների ժամանակ անձրը չնմանվեր ձյան։ Կայծակը պատկերել են անիմացիայի օգնությամբ։ Օդնավակայարանի համար օգտագործել են Սան Ֆրանցիսկոյի Թրեժեր Այլենդ օդանավայարանը, որն արդեն իսկ համապատասխանում էր արտ-դեկո ճարտարապետական ոճին։ ILM-ն միայն ավելացրել էր դիտաշտարակ, նացիստական խորհրդանշաններ, հին ավտոմեքենաներ և "Berlin Flughafen" մակագրությամբ խորհրդանիշ։

Գեղարվեստական յուրահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական թեմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր և որդի հարաբերությունները կնետրոնական դեր են զբաղեցնում Սթիվեն Սփիլբերգի շատ ֆիլմերում՝ ներառելով նաև «Այլմոլորակայինը» և «Նավապետ Կեռիկը»[16]։

Հայր և որդի հարաբերությունները իրենց արտացոլումն են գտնում նաև ֆիլմի կրոնական մասում՝ հատում ունենալով 1989 լույս տեսած «Աստղային ճանապարհ 5։ Վերջին սահմանը» և «նրա երազանքների դաշտը» ֆիլմերի հետ։ Քեյրին Ջեյմսը «Նյու Յորք Թայմս» թերթում ասում է, որ այս ֆիլմերը իրենցից ներկայացնում են կինոյի նոր սերունդ։ Այս ֆիլմում կարևոր խնդիրը Գրաալի որոնումը կամ նացիստների հետ պայքարը չէր, այլ հայր և որդու պրոֆեսիոնալ հարգանքն էր մեկը մյուսի նկատմամբ։ Ջեյմսը ընդգծում է, որ կոնտրաստ կա տաճարի փլուզման և ֆիլմու վերջում հոր և որդու միջև ծավալված կենդանի երկխոսության շուրջ։ Ջեյմս նաև նշում է, որ Ինդիանայի մայրը բացակայում էր նախերգանքում[29]։

Փաստեր ստեղծողների կյանքից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի 1912 թվականի նախերգանքը հղվում է նկարահանող անձնակազմի կյանքի փաստերին։ Երբ երիտասարդ Ինդիանան վերցնում է ճիպոտը և պատահաբար խփում է իր դեմքին, նրա երեսի վրա մնում է սպի։ Այդ սպին Հարիսոն Ֆորդը ձեռք էր բերել մանուկ ժամանակ՝ ավտովթարի ժամանակ[13]։ Գլխավոր հերոսը «Ինդիանա» մականունը ստացել է ի պատիվ իր սիրելի Ալյասկայի մալամուտ ցեղատեսակի շան։ Նույն ցեղատեսակի շուն «Ինդիանա» անունով ուներ Ջորջ Լուկասը[26]։ Կախարդական հարմարանքներով վագոնը, որտեղ մրցարշավի հետևանքով հայտնվում է Ինդիանան, կոչվում է «Doctor Fantasy’s Magic Caboose»: Դա հանդիսանում էր Ֆրենկ Մարշալի դերական կեղծանունը, երբ վերջնս հանդես էր գալիս որպես աճպարար։ Սփիլբերգը գաղափար հայտնեց, որ Ինդիանան լոգոտիպով արկղի մեջ մտնելուց հետ անհետանա[30], իսկ արտադրական դիզայներ Էլիոտ Սքոթն առաջարկեց այն նկարահանել մի դուբլով[25]։ Ավագ Հենրիի տեսարանը, որտեղ վերջինս անձրևանոցով վախեցնում է թռչուններին, հղացել է Սթիվեն Սփիլբերգը՝ հղվելով «Ռայանի աղջիկը» ֆիլմի վրա։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոն Քոններին առաջադրվել է Ոսկե գլոբուս և BAFTA նոմինացիաների իր դերի համար

Ֆիլմը Օսկարի է արժանացել լավագույն ձայնային մոնտաժ անվանակարգում. ինչպես նաև նոմինացվել է Օսկարի ֆիլմի լավագույն երաժշտություն և լավագույն ձայն (Բեն Բըրթ, Գարի Սամերս, Շոն Մերֆի և Թոնի Դավ) անվանակարգերում, բայց այն տանուլ է տվել «Ջրահարսը» և «Փառք» ֆիլմերին[31]։ Շոն Քոններին ստացել է Ոսկե գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում[32]։ Քոններին, վիզիուլ և ձայնային էֆեկտների թիմը նաև նոմինացվել է BAFTA մրցանակի[33]։ Ֆիլմը վաստակել է Հյուգո մրցանակ որպես լավագույն դրամատիկ ֆիլմ[34], և «լավագույն կինոֆիլմ դրամա» անվանակարգում նոմինացվել է Երիտասարդ դերասան կինոմրցանակում[35]։ Ջոն Ուիլյամնսը վաստակել է Broadcast Music Incorporated մրցանակ և նոմինացվել է Գրեմմիի համար[36]։

Նախերգանքը, որտեղ ներկայացվում էր Ինդիանան, Լուկասին ոգեշնչեց ստեղծել «Երիտասարդ Ինդիանա Ջոնսը» հեռուստասերիալը, որտեղ երիտասարդ և տարեց Ինդիանային մարմնավորում էր Շոն Պատրիկ Ֆլաներին, իսկ 8-10 տարեկան Ինդիանային՝ Կորի Կարիերը[17]։ 1990 թվականից 13-ամյա Ինդիանայի մասին Ֆենիքսի կողմից երիտասարդ Ինդիանայի մասին սերիալ նկարահանվեց[37], որն 9-րդ սերիալով նոր միանում էր Լուկասի հեռուստասերիալին[38]։ Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Հոհլբայնը 1912 թվականի նախերգանքը նկարագրում է իր վեպերից մեկում, որտեղ Ինդիանան հանդիպում է գերազմանագողերի հետ[39]։ Ֆիլմի ավարտը սկսվում է 1995 թվականի «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի նիզակը» կոմիքսի սերիայով, որն առաջ է ընթանում, ներկայացնելով 1945 թվականին հայր և որդի Հենրիների արկածներն Իռլանդիայում, որտեղ նրանք որոնում էին Լոնգինի նիզակը[40]։ Սփիլբերգը մտադրվել էր Քոններիին հրավիրել «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» (2008) ֆիլմում նկարահանվելու համար, բայց Քոններին մերժեց, քանի որ անցել էր թոշակի[41]։

Պետրայի տաճարի օգտագործումը ֆիլմում զգալի նպաստեց տուրիզմի աճին դեպի Պետրա։ Մինչև ֆիլմի լույս տեսնելը տարեկան մի քանի հազար տուրիստ էր այն այցելում, այնինչ ֆիլմի լույս տեսնելուց հետո այն համարյա հասավ մեկ միլիոնի[42]։ Խանութներում և հյուրանոցներում հատուկ քարտեզներում նշված էր ֆիլմում օգտագործված երթուղիները[43]։ Հորդանանի տուրիզմի խորհուրդը նշում է, որ դա կապված է իրենց կայքէջի հետ[44]։

Ֆիլմի թրեյլերը «Նոր սուրբծննդյան հեքիաթ» և «Մերկ ատրճանակ» ֆիլմերի հետ 1988 թվականի նոյեմբերին[45]։ Ֆիլմին սյուժեով վեպը գրվել է Ռոբ ՄակԳրեգորի կողմից 1989 թվականի հունիսին[46] և ըստ վաճառքի քանակի «Նյու Յորք Թայմս»-ում այն հարմարվել է բեսթսելեր[47]։ Դրանից հետո ՄակԳրեգորը ևս 6 վեպ է գրել, որոնք հանդիսացել են նախերգանք։ Վեպերը լույս են տեսել 1990-ականներին։ Ֆիլմի լույս տեսնելուց հետո Հարիսիոն Ֆորդի կոստյումը և գլխարկը տեղ գտան Սմիթսոնովյան համալսարանի Ամերիկյան պատմության թանգարանում[48]։

Նախքան ֆիլմի թողարկելը չի արտադրվել որևէ խաղալիք, որը կխորհրդանշեր ֆիլմը։ «Խաղալիքների հորիզոնում Ինդիանա Ջոնսը չի երևացել». նշել է «Children’s Business»-ի գլխավոր խմբագիր Լարրի Կարլատը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դիրրժաբլի էպիզոդի նկարահանման ժամանակ ահավոր տոթ էր՝ 35 աստիճան։ Դերասանները ուղղակի քրտնքից թրջվել էին կոստյումների և ժիլետների մեջ նստելով։ Բայց Շոն Քոններին չկորցրեց իրեն և օգտվելով այն առիթից, որ կադրում տեսանելի էին միայն դերասանների վերին մասը, նա հանում է տաբատը և կոշիկները։ Հարիսոն Ֆորդը մի պահ շփոթվում է, ապա ինքն էլ է հետևում Շոնի օրինակին։ Դերասանները հոյակապ շարունակում են իրենց դերը, չնայած այն հանգամանքին, որ նկարահանող անձնակազմը ծիծաղից մեռնում էր[49]։
  • Շոն Քոններին, որը մարմնավորել է Ինդիանա Ջոնսի հորը, Հարիսոն Ֆորդից ընդամենը 12 տարի է մեծ[49]։
  • Գոյություն ունի էպիզոդ, որտեղ ցույց է տրվել, թե ինչպես Գրաալից խմել են Մարկուսն ու Սալահը։ Բայց այդ էպիզոդը վերջնական ֆիլմում չի ընդգրկվել։ «Մեզ անմահներ պետք չեն». կատակել է Սթիվեն Սփիլբերգը[49]։
  • Գրաալի տաճարի քարե կոնստրուկցիան իրական տաճար է։ Այն Հորդանանի Էլ Հանզե տաճարն է[49]։
  • Ֆեդոր (մարմնավորել է Ռիչարդ Յանգը) անունով տղամարդու անվանումը սցենարի սկզբնապահին եղել է Աբներ Ռեյնվենվուդ։ Նա երիտասարդ Ինդիանա Ջոնսի գլխին դրել է իր գլխարկը։ Իսկ սցենարով նա առաջին և չորրորդ ֆիլմերի հերոսուհի Մերիոնի հայրն էր[49]։
  • Ուոլտեր Դոնավանի, որին մարմնավորում է Ջուլիան Գլովերը, կնոջ դերը մարմնավորում է Այլա Բլերը և հանդիսանում է Ջուլիան Գլովերի կինը իրական կյանքում[49]։

Ֆիլմի սաունդթրեքներն հետևյալն են.[50]

Կատարող Երգ Տևողություն
Ջոն Ուիլյամս Indys Very First Adventure 00:08:11
Ջոն Ուիլյամս X Marks the Spot 00:03:08
Ջոն Ուիլյամս Scherzo for Motorcycle and Orchestra 00:03:50
Ջոն Ուիլյամս Ah, Rats!!! 00:03:37
Ջոն Ուիլյամս Escape from Venice 00:04:21
Ջոն Ուիլյամս No Ticket 00:02:42
Ջոն Ուիլյամս The Keeper of the Grail 00:03:21
Ջոն Ուիլյամս Keeping up with the Joneses 00:03:35
Ջոն Ուիլյամս Brother of the Cruciform Sword 00:01:53
Ջոն Ուիլյամս Belly of the Steel Beast 00:05:26
Ջոն Ուիլյամս The Canyon of the Crescent Moon 00:04:14
Ջոն Ուիլյամս The Penitent Man Will Pass 00:03:21
Ջոն Ուիլյամս End Credits (Raiders March) 00:10:35
Մրցանակ Տարի Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք
«Օսկար»[31]
1990
Օսկարի մրցանակ ֆիլմի լավագույն երգի համար
Ջոն Ուիլյամս Առաջադրված
Օսկարի մրցանակ լավագույն ձայնի համար
Բեն Բըրթ, Գերի Սամերս, Շոն Մերֆի, Թոնի Դոու Առաջադրված
Օսկարի մրցանակ լավագույն ձայնային էֆեկտների համար
Բեն Բըրթ, Ռիչարդ Հարիս Հաղթանակ
«Ոսկե Գլոբուս»[51] 1990
Ոսկե Գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
Շոն Քոնների Առաջադրված
«BAFTA»[52]
1990
BAFTA-յի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
Շոն Քոնների Առաջադրված
Լավագույն հատուկ էֆեկտներ
Ջորջ Գիբս, Մայքլ Ջ. ՄակԱլիստեր, Մարկ Սալիվան, Ջոն Էլիս Առաջադրված
Լավագույն ձայն
Ռիչարդ Հայմս, Թոնի Դոու, Բեն Բըրթ, Գերի Սամերս, Շոն Մերֆի Առաջադրված
«Երիտասարդ դերասան»[53]
1990
Լավագույն դրամատիկ ֆիլմ
Առաջադրված
«BMI մրցանակ»[54]
1990
«Broadcast Music, Inc.» մրցանակ
Ջոն Ուիլյամս Հաղթանակ
«Գրեմմի»[54]
1990
Գրեմմիի մրցանակ լավագույն ալբոմի համար, որն հանդիսանում է ֆիլմի, հեռուստատեսության կամ այլ վիզուալ արտադրանքի սաունդթրեք
Ջոն Ուիլյամս Առաջադրված
«Հյուգո»[55]
1990
Հյուգոյի մրցանակ լավագույն ներկայացման համար
Սթիվեն Սփիլբերգ, Ջեֆրի Բոում, Մեննո Մեյես, Ջորջ Լուկաս, Ֆիլիպ Կաուֆման Հաղթանակ
«Սատուրն»
1991
Սատուրն մրցանակ լավագույն ֆենտեզի ֆիլմ անվանակագրում
Առաջադրված
Սատուրն մրցանակ լավագույն սցենար անվանակագրում
Ջեֆրի Բոում Առաջադրված
Սատուրնի մրցանակ լավագույն կինոդերասան անվանակագրում
Հարիսոն Ֆորդ Առաջադրված
Սատուրն մրցանակ լավագույն կոստյումների համար
Էնթոնի Պաուել և Ջոաննն Ջոնսթոն Առաջադրված
Սատուրն
Սատուրն մրցանակ լավագույն DVD հավաքածուի համար
Ինդիանա Ջոնսի արկածները DVD հավաքածու («Կորուսյալ տապանը որոնելիս», «Ճակատագրի տաճարը», «Խաչակրաց վերջին արշավանքը») Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Indiana Jones and the Last Crusade | Indiana Jones Wiki | Fandom
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  4. BFI Film & TV Database
  5. Internet Movie Database — 1990.
  6. Internet Movie Database — 1990.
  7. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Paisajes de Cine - Almería de Película
  10. 10,0 10,1 Box Office Mojo — 1999.
  11. Box Office Mojo — 1999.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «The Hat Trick». TheRaider.net. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 Indiana Jones: Making the Trilogy (DVD). Paramount Pictures. 2003. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 Rinzler, Bouzereau, "The Monkey King: July 1984 to May 1988", p. 184 - 203.
  15. 15,0 15,1 Richard Corliss; Elaine Dutka; Denise Worrell; Jane Walker (1989 թ․ մայիսի 29). «What's Old Is Gold: A Triumph for Indy». Time (magazine). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 McBride, "An Awfully Big Adventure", p. 379 – 413
  17. 17,0 17,1 17,2 Marcus Hearn (2005). The Cinema of George Lucas. New York City: Harry N. Abrams, Inc. էջեր 159–165. ISBN 0-8109-4968-7.
  18. 18,0 18,1 «Casting the Crusaders». TheRaider.net. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 Rinzler, Bouzereau, "The Professionals: May 1988 to May 1989", p. 204 - 229.
  20. 20,0 20,1 20,2 Susan Royal (1989 թ․ դեկտեմբեր). «Always: An Interview with Steven Spielberg». Premiere (magazine). էջեր 45–56.
  21. Nancy Griffin (1988 թ․ հունիս). «Indiana Jones and the Last Crusade». Premiere (magazine).
  22. McBride, p.318
  23. David Hughes (2005 թ․ նոյեմբեր). «The Long Strange Journey of Indiana Jones IV». Empire (magazine). էջ 131.
  24. «Indiana Jones and the Last Crusade: An Oral History». Empire (magazine). 2008 թ․ մայիսի 8. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  25. 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 25,11 25,12 25,13 25,14 «Filming Family Bonds». TheRaider.net. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Crusade: Viewing Guide». Empire (magazine). 2006 թ․ հոկտեմբեր. էջ 101.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 27,8 «A Quest's Completion». TheRaider.net. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  28. (2003). The Sound of Indiana Jones (DVD). Paramount Pictures.
  29. Caryn James (1989 թ․ հուլիսի 9). «It's a New Age For Father–Son Relationships». The New York Times. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
  30. «Last Crusade Opening Salvo». Empire. 2006 թ․ հոկտեմբեր. էջեր 98–99.
  31. 31,0 31,1 «The 62nd Academy Awards (1990) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  32. Tom O'Neil (2008 թ․ մայիսի 8). «Will 'Indiana Jones,' Steven Spielberg and Harrison Ford come swashbuckling back into the awards fight?». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  33. «Film Nominations 1989». British Academy of Film and Television Arts. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  34. «1990 Hugo Awards». Thehugoawards.org. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  35. «Eleventh Annual Youth in Film Awards 1988-1989». Youngartistawards.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  36. «John Williams» (PDF). The Gorfaine/Schwartz Agency, Inc. 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  37. William McCay (1990). Young Indiana Jones and the Plantation Treasure. Random House. ISBN 0-679-80579-6.
  38. Les Martin (1993). Young Indiana Jones and the Titanic Adventure. Random House. ISBN 0-679-84925-4.
  39. Wolfgang Hohlbein (1991). Indiana Jones und das Verschwundene Volk. ISBN 3-442-41028-2. {{cite book}}: Text "Goldmann Verlag" ignored (օգնություն)
  40. Elaine Lee (April to July 1995). «Indiana Jones and the Spear of Destiny». No. 4. Dark Horse Comics. {{cite news}}: Unknown parameter |penciller= ignored (օգնություն)
  41. Lucasfilm (2007 թ․ հունիսի 7). «The Indiana Jones Cast Expands». IndianaJones.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 15-ին.
  42. Comer, Douglas (2011). Tourism and Archaeological Heritage Management at Petra: Driver to Development Or Destruction?. Springer. էջեր 5–6. ISBN 9781461414803. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  43. Bulger, Adam (2008 թ․ մայիսի 21). «Indiana Jones' Favorite Destinations». NBC News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  44. «petra». Jordan Tourism Board. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  45. Aljean Harmetz (1989 թ․ հունվարի 18). «Makers of 'Jones' Sequel Offer Teasers and Tidbits». Նյու Յորք Թայմս.
  46. Rob MacGregor (1989 թ․ սեպտեմբեր). Indiana Jones and the Last Crusade. Ballantine Books. ISBN 978-0-345-36161-5.
  47. Staff (1989 թ․ հունիսի 11). «Paperback Best Sellers: June 11, 1989». The New York Times.
  48. «Apotheosis». TheRaider.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 49,5 «kinopoisk; Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը; Հետաքրքիր փաստեր». Վերցված է 2015 Օգոստոսի 30-ին.
  50. «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը; Սաունդթրեք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 Օգոստոսի 30-ին.
  51. Tom O'Neil (2008 թ․ մայիսի 8). «Will 'Indiana Jones,' Steven Spielberg and Harrison Ford come swashbuckling back into the awards fight?». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  52. «Film Nominations 1989». British Academy of Film and Television Arts. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  53. «Eleventh Annual Youth in Film Awards 1988-1989». Youngartistawards.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  54. 54,0 54,1 «John Williams» (PDF). The Gorfaine/Schwartz Agency, Inc. 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  55. «1990 Hugo Awards». Thehugoawards.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» հոդվածին։