Նրա երազանքների դաշտը
Նրա երազանքների դաշտը (անգլ.՝ Field of Dreams), ամերիկյան ֆենտեզի-դրամա սպորտային ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Ֆիլ Օլդեն Ռոբինսոնն է։ Ստեղծագործության էկրանավորման հեղինակը Ուիլիամ Կինսելան է։ Առաջադրվել է «Օսկարի» երեք անվանակարգերի համար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյ Կինսելան Այովայի ֆերմեր է։ Մի անգամ նա դաշտում եգիպտացորեններից նա լսում է․ «Կառուցեք այն, և այն կգա»։ Ռեյը որոշում է, որ ինքը պետք է կառուցի բեյսբոլի դաշտ` եգիպտացորենի տեղում։ Բայց ձայները շարունակում են հնչել, և Ռեյը պետք է պարզի, թե ինչ են ուզում։ Շուտով դաշտում սկսում են հայտնվել մարդիկ, բայց նրանց միայն տեսնում են Ռեյը, նրա կինը և դուստրը։ Նրանք լեգենդար մահացած խաղացողներ են, որոնք այս կամ այն պատճառով թողել են բեյսբոլը և ավարտել իրենց կարիերան։
Մնացածը այս «ուրվականներին» չեն տեսնում։ Չտեսնողների թվում է նաև Ռեյի կնոջ եղբայրը՝ Մարկը, ով կարծում է թե Ռեյը խելագարվել է, քանի որ իր գյուտերի պատճառով նա մոտենում էր սնանկությանը։ Ռեյը ստիպված է երկար ճանապարհորդություն սկսել և դիմել հիշողություններին, որոնք մնացել են հեռավոր մանկությունից։ Վերջիվերջո բոլորը կարողացան տեսնել խաղացողներին կախարդական դաշտում։ Դաշտում վերջինը հայտնվում է Ռեյի հայրը՝ երիտասարդ խաղացողի պատկերով։ Նրանց երկարատև վեճը հիանալի լուծում գտավ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քևին Քոսթներ՝ Ռեյ Կինսելա
- Ռեյ Լիոտա՝ Ջո Ջեքսոն
- Բերտ Լանկաստեր՝ Արչիբալդ Գրեհեմ (ծեր)
- Էմի Մեդիգան՝ Էնի կինսելա
- Ջեյմս Էռլ Ջոնս՝ Թերենս Ման
- Տիմոտի Բասֆիլդ՝ Մարկ
- Ֆրենկ Ուեյլի՝ Արչիբալդ Գրեհեմ (երիտասարդ)
- Գաբի Հոֆման՝ Կարին Կինսելա
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի «Կառուցեք այն, և այն կգա» արտահայտությունը հաճախ մեջբերվում է ամերիկյան կինոնկարում[10]։
- Ֆիլմը հիշատակվում է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (սեզոն 2, սերիա 4), «Մալկոլմն է ուշադրության կենտրոնում» (սեզոն 1, սերիա 10), «Հափշտակիչների քաղաք» (սեզոն 2, սերիա 11), «Ոսկորները» (9 սեզոն, 6 սերիա), «Վերջին իրական տղմարդը» (սեզոն 3, 13 սերիա) սերիալներում։
Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օսկար» (1990)
- Լավագույն ֆիլմ՝ առաջադրված։
- Լավագույն սցենար՝ առաջադրված։
- Լավագույն երաժշտություն (բնագիր սաունդթրեկ)՝ առաջադրված։
- «Սատուրն» (1991)
- Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ՝ առաջադրված
- Լավագույն սցենար՝ առաջադրված։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0097351/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/field-of-dreams
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/pole-marzen
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4965.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt0097351/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://boxofficemojo.com/movies/?id=fieldofdreams.htm
- ↑ 100 известных цитат из американских фильмов за 100 лет по версии AFI
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարծիքներ և քննադատություններ Archived 2012-10-12 at the Wayback Machine.
|