Գևորգ Մալիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Մալիքյան
Ծնվել է1943 հունիսի 2
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
ԿրթությունRose Bruford College?
ՔաղաքացիությունԱնգլիա Մեծ Բրիտանիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1968 թվականից
IMDbID 0539616

Գևորգ Մալիքյան (անգլ.՝ Kevork Malikyan, 1943, հունիսի 2, Դիարբեքիր), հայկական ծագումով անգլիացի դերասան, ուսուցիչ։ Մարմնավորել է Քյազիմի կերպարը «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մալիքյանը ծնվել է 1943 թվականին, Դիարբեքիրի Դիվրիղի (Տևրիկ) շրջանում, հայկական ընտանիքում։ Հայրը՝ Մարտիրոս Թորոսը եղել է արհեստավոր։ Տիրապետելով հայերեն, քրդերեն, զազա, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին աշխատել է նաև որպես թարգմանիչ և գրագիր։ Մայրը՝ Թուման, եղել է տնային տնտեսուհի։ 1953 թվականին մեկնել է Ստամբուլ, 4-րդ և 5-րդ դասարանները սովորել Քարագյոզյան միջնակարգ դպրոցում, այնուհետև Սկյուտարի Սուրբ Խաչ դպրեվանքում[1]։ 1963 թվականին մեկնում է Լոնդոն, սովորում Rose Bruford քոլեջի դրամայի բաժնում։ Աշխատում է հայտնի ռեժիսորների և դերասանների հետ։ 20 տարի շարունակ խաղացել է Շեքսպիրի պիեսներում։ 1974 թվականին հայրը մահանում է, սակայն նա հնարավորություն չի ունենում վերադառնալու Թուրքիա՝ պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության վտանգի հետ[2][3][3]։ Ստամբուլ վերադառնում է 19 տարի անց և մոր հետ տեղափոխվում է Լոնդոն, սակայն մայրը մահանում է 1984 թվականին։

Այժմ ապրում է Ստամբուլում և դասավանդում է դպրոցում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաշոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mind Your Language
  • Auf Wiedersehen Pet, սերիա 1, էպիզոդ 11
  • Who Pays the Ferryman?, էպիզոդ 8: The Daughters of Themis
  • The Detective, սերիա 3, էպիզոդ 3: Art Attack
  • The Professionals, սերիա 2, էպիզոդ 9: Blind Run and սերիա 3 էպիզոդ 2: Backtrack

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]