Էլիսոն Դուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Էլիսոն Դուդի
Alison Doody 2.jpg
Ծնվել է նոյեմբերի 11, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}}) (50 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Դուբլին, Leinster, Իռլանդիա
Քաղաքացիություն Flag of Ireland.svg Իռլանդիա
Մասնագիտություն դերասան, մոդել և կինոդերասան
Ամուսին(ներ) Գևին Օ'Ռեյլի
alisondoody.com

Էլիսոն Դուդի (անգլ.՝ Alison Doody, նոյեմբերի 11, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}}), Դուբլին, Դուբլին, Leinster, Իռլանդիա, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Դուդիի ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 11-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում։ Դաստիարակվել է հարուստների ընտանիքում և երեք քույրերից ամենափոքրն էր[1]: Կրթվել է վանքում։ Ավելի ուշ Էլիսոնը սովորել է Դուբլինի արվեստի ազգային ինստիտուտում, սակայն կորցնելով հետաքրքրություն, թողել է կրթությունը և զբաղվել է մոդելային բիզնեսով։

Նրա մայրը՝ Ջոանը, գեղեցկուհի թեապևետ է, իսկ հայրը՝ Պատրիկը, աշխատել է իր անշարժ գույքի և գյուղատնտեսական ֆերմայում[2]:

Նրա դերասանական կարիերան սկսել է 1985 թվականի «Հայացք սպանությանը» ֆիլմով (իր առաջնելույթը, դեբյուտը)։ «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի իր դերից հետո դարձել է L’Oréal ֆրանսիական կոմիկական ընկերության ներկայացուցիչը[3]:

1995 թվականից մինչև 2003 թվականը Էլիսոնը չի նկարահանվել ֆիլմերում։ 1999 թվականի դեկտեմբերին նորզելանդացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը անձամբ է առաջարկել նրան Էովինի դերը «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» և «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմերում, սակայն հղիության պատճառով նա հրաժարվել էր դերից[4]:

2004 թվականին Էլիսոնը վերադարձել է կինո և նկարահանվել է «Սողոմոն արքայի հանքերը» ֆիլմում։ 2011 թվականից 2012 թվականը նկարահանվել է «Բիվեր Ֆոլս» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականից 2006 թվականը ամուսանացած է եղել Գվին Օրեյլիի հետ[5]: Դաստիարակել է երկու աղջիկների՝ Ալանին (1996) և Լորենին (1999)։

2011 թվականից 2012 թվականը հանդիպել է բիզնեսմեն Դուգլաս դը Յագերի հետ (մահացել է սրտի կաթվածից 2012 թվականի հունիսին)[6][7]: 2014 թվականի հոկտեմբերից հանդիպել է բիզնեսմեն Տադհգ Գիրի հետ[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]