Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1893
Հրատարակվել էթվականը ստույգ հայտնի չէ
ՎիքիդարանԵս վիշտ ունեմ բերած երկրից հայրենի…

«Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որի ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 32-րդ համարում է պահվում մեկ սևագիր-ինքնագիր, որը գրված է նույն թղթի վրա, ինչ «Հոսիր արտասուքս անկեղծ տխրության» բանստեղծությունը, որը թվագրվել է «21 հունիսի 93»։ Այստեղից ենթադրվում է, որ գրվել է նույն ժամանակ։

Առաջին անգամ տպագրվել է 1941 թվականին, «Սովետական գրականություն» ամսագրի 3-րդ համարի 3-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» I հատորի 454-րդ էջում։

Ինքնագրում ջնջված են 3-4 րդ և 7-12 րդ տողերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 650.