Jump to content

Գիշերը բազմեց լեռների վրա…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գիշերը բազմեց լեռների վրա…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել էգրության թվականը ստույգ հայտնի չէ
ՎիքիդարանԳիշերը բազմեց լեռների վրա…

«Գիշերը բազմեց լեռների վրա…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], թվականը ստույգ հայնի չէ։

Ստեղծագործությունը որոշակի նմանություն ունի «Նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև» բանաստեղծության հետ։

Թումանյանի ընտանիքի արխիվի համար 10 ծոցատետրում պահվում է ինքնագիրը, որի մեջ եղած տեղեկությունները վերաբերում են 1891-1892 թվականներին։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ այս բանաստեղծությունը գրված է նույն ժամանակահատվածում։

Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին, «Լրաբեր» ամսագրի առաջին համարի 35-րդ էջում։

Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։

Ինքնագրում «Թանձր մռայլը» բառերի տակ Թումանյանը գրել է՝ «Նրա ստորոտում»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 648.