Բացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՀրատարակչությունՀորիզոն օրաթերթ
Հրատարակություն1913
ՎիքիդարանԲացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին

«Բացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին[1]։

1913 թվականի նոյեմբերի 7-ին Թումանյանը այն խոսքով բացել է հայ գրողների կովկասյան ընկերության գրական երեկույթների երկրորդ շրջանը։ Այդ երեկույթն նվիրված է եղել արևմտյան գրականությանը, որի մասին բանախոսել է Գ․ Իփիկյանը[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 254) նոյեմբերի 10-ի համարում, երեկույթի մասին հաղորդման մեջ։ Դատելով ոճից, իր բացման խոսքը բանաստեղծն ինքն է տրամադրել խմբագրությունը[1]։

Այնուհետև այն տպվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 451-452)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Թումանյան Հովհաննես (1995)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջեր 605–606