Արթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր
Arthur
Տեսակարական անձնանուն
Արտասանություն/ˈɑːrθər/
Ծագում
Ծագման լեզուվալլիերեն, անգլերեն, ֆրանսերեն և հոլանդերեն
Գիրլատինական այբուբեն
Այլ ուղղագրությունArtur, Art (կարճ տարբերակ), Arttu (ֆիննական տարբերակ)
Ենթադրվում է, որ նույնն է ինչArturo?, Artur?, Artair?, Arthurus?, Artturi?, Arto?, Ats?, Artūrs?, Artur?, Artus?, Arcturus?, Arturus?, Aurther? և Arttur?
Նույն գրվող ազգանունArthur?
ՉշփոթացնելArthur?
Կապված հոդվածներ«Արթուր» սկսվող էջեր
Ծանոթագրություններ
«Արթուր» բառի արտասանություն
 Arthur (given name) Վիքիպահեստում

Արթուր, կելտական ծագմամբ տղամարդու անուն։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր արքայի արձանը Ալբրեխտ Դյուրեր էսքիզի հիման վրա Ինսբրուքում։

Արթուր անվան ծագման շուրջ տարաձայնություններն ու քննարկումները դեռևս շարունակվում են։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ այն փոխառվել է (չճանաչված ծագումնաբանությամբ, սակայն ամենայն հավանականությամբ` մեսսապական[1][2][3] կամ էտրուսկական[4][5][6]) հռոմեական հեթանոսական Artōrius ազգանունից։

Որոշ գիտնականներ նշում են, որ լեգենդար Արթուր թագավորի անունը հենց Արթուր տարբերակով հայտնվել է Արթուրի մասին պատմող լատինական տեքստերում, և երբեք հանդես չի եկել Artōrius տարբերակով (չնայած դասական լատիներենի Artōrius-ը վուլգար լատիներեն բարբառներում դարձել է Arturius)։ Այնուամենայնիվ, սա չի կարող վերջնական պատկերացում տալ Արթուր անվան ծագման մասին, քանի որ բացառված չէ, որ Artōrius-ը կարող էր դառնալ Art(h)ur, որը փոխառվել է ուելսերենի բառապաշար։

Մեկ այլ հնարավոր տարբերակ է նաև այն, որ անունը ծագել է բրիտոնական *Arto-rīg-ios հայրանունից (որի արմատը`*arto-rīg- արջ-աստված, հայտնվել է հին իռլանդերեն Art-ri անվան մեջ) լատինաֆիկացրած Artŏrius (կարճ -ŏ- ով) անվան միջոցով, որը իր հերթին միացված է դասական լատիներեն Artōrius-ին, (երկար -ō-ով), ինչն էլ հետագայում բնականորեն կձևավորվեր նեո-բրիտոնիկ (ուելսերենի, կորնական ու բրետոնական լեզուների անմիջական նախախահայրը) *Arθṻr տարբերակը[7]։

Հաճախ հանդիպող ուելսերենից ծագած «արջ» + (g)wr «մարդ» (ավելի վաղ` բրիտոնական լեզվով՝ *Arto -uiros) տարբերակը հնարավոր չէ հնչյունաբանական և ուղղագրական պատճառներով. հատկանշական է, որ բրիտանական Arto-uiros բարդ անունից ծագում են Հին Ուելսական *Artgur (որտեղ «u»-ը համապատասխանում է կարճ /u/ հնչյունին) և Միջին/Արդի Ուելսական *Arthwr և ոչ թե Arthur անունը (որտեղ -u- համապատասխանում է երկար /ʉː/ հնչյունին)։

Ուելսական պոեզիայում անունը միշտ արտասանվում էր որպես Արթուր, և հանգավորվում էր բացառապես -ur վերջավորությունն ունեցող բառերի հետ, և ոչ մի դեպքում -wr-ով ավարտվող բառերի հետ, ինչն էլ հաստատում է, որ երկրորդ տարրը չի կարող լինել [g]wr (մարդ)։

Գոյություն ունի նաև այլընտրանքային տարբերակ, որը, սակայն գիտնականների կողմից քիչ ընդունվեց[7][8][9][10][11][12], ըստ որի՝ Արթուր անունը ծագում է լատիներեն Arcturus բառից (Boötes համաստեղության ամենավառ աստղը, ինչը գտնվում է Մեծ Արջի մոտ[13]), որը հունական Αρκτοῦρος-ի (Arktouros) լատինացված տարբերակն է (arktos-bear-արջ[14]) և (οὖρος - ouros - պաշտպան, պահապան[15]Դասական լատիներեն Arcturus-ը կարող է դառնալ Art(h)ur, եթե փոխառվում է ուելսական բառապաշար, իսկ դրա փայլը և դիրքը երկնքում մարդկանց ստիպում է այն համարել որպես «արջի պահապան» և Boötes-ի մյուս աստղերի առաջնորդ[16]։

Համանման անուն է նաև հին իռլանդերեն Artúr-ը, որն ուղղակիորեն ծագել է հին ուելսերենից կամ կումբրիկերեն Artur անունից[17]։ Պատմականորեն այս անվան ամենավաղ կրողներից է Այդանի (Áedán mac Gabráin) որդին կամ թոռը, որը մահացել է 609 թվականին[18]։

Այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marcella Chelotti, Vincenza Morizio, Marina Silvestrini, Le epigrafi romane di Canosa, Volume 1, Edipuglia srl, 1990, pg. 261, 264.
  2. Ciro Santoro, "Per la nuova iscrizione messapica di Oria", La Zagaglia, A. VII, n. 27, 1965, P. 271-293.
  3. Ciro Santoro, La Nuova Epigrafe Messapica "IM 4. 16, I-III" di Ostuni ed nomi in Art-, Ricerche e Studi, Volume 12, 1979, p. 45-60
  4. Wilhelm Schulze, Zur Geschichte lateinischer Eigennamen (Volume 5, Issue 2 of Abhandlungen der Gesellschaft der Wissenschaften zu Göttingen, Philologisch-Historische Klasse, Gesellschaft der Wissenschaften Göttingen Philologisch-Historische Klasse) , 2nd Edition, Weidmann, 1966, p. 72, pp. 333-338
  5. Olli Salomies: Die römischen Vornamen. Studien zur römischen Namengebung. Helsinki 1987, p. 68
  6. Herbig, Gust., "Falisca", Glotta, Band II, Göttingen, 1910, p. 98
  7. 7,0 7,1 Zimmer, Stefan, "The Name of Arthur - A New Etymology ", Journal of Celtic Linguistics, Volume 13, Number 1, March 2009, University of Wales Press, pp. 131-136.
  8. Bromwich, Rachel, Trioedd ynys Prydein: the Welsh triads, University of Wales Press, 1978, p. 544
  9. Zimmer, Stefan, Die keltischen Wurzeln der Artussage: mit einer vollständigen Übersetzung der ältesten Artuserzählung Culhwch und Olwen, Winter, 2006, p. 37
  10. Walter, Philippe, Faccia M. (trans.), Artù. L'orso e il re, Edizioni Arkeios, 2005, p. 74.
  11. Johnson, Flint, The British sources of the abduction and Grail romances, University Press of America, 2002, pp. 38-39.
  12. Chambers, Edmund Kerchever, Arthur of Britain, Speculum Historiale, 1964, p. 170
  13. arctūrus, Charlton T. Lewis, Charles Short, A Latin Dictionary, on Perseus
  14. ἄρκτος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  15. οὖρος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  16. Αρκτοῦρος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  17. * Jaski, Bart, Early Irish examples of the name Arthur, Z.C.P. band 56, 2004.
  18. Adomnán, I, 8–9 and translator's note 81; Bannerman, pp. 82–83. Bannerman, pp. 90–91, notes that Artúr is the son of Conaing, son of Áedán in the Senchus fer n-Alban.
Աղբյուրներ
  • Anderson, Graham (2004), King Arthur in Antiquity, London: Routledge, ISBN 978-0-415-31714-6.
  • Barber, Richard (1986), King Arthur: Hero and Legend, Woodbridge, UK: Boydell Press, ISBN 0-85115-254-6.
  • Green, Thomas (August 2007a), «Tom Thumb and Jack the Giant Killer: Two Arthurian Fairytales?», Folklore, 118 (2): 123–40, doi:10.1080/00155870701337296. (EBSCO subscription required for online access.)
  • Green, Thomas (2007b), Concepts of Arthur, Stroud: Tempus, ISBN 978-0-7524-4461-1.
  • Higham, N. J. (2002), King Arthur, Myth-Making and History, London: Routledge, ISBN 978-0-415-21305-9.
  • Koch, John T. (1996), «The Celtic Lands», in Lacy, Norris J. (ed.), Medieval Arthurian Literature: A Guide to Recent Research, New York: Garland, էջեր 239–322, ISBN 978-0-8153-2160-6.
  • Koch, John T.; Carey, John (1994), The Celtic Heroic Age: Literary Sources for Ancient Celtic Europe and Early Ireland and Wales, Malden, MA: Celtic Studies Publications, ISBN 978-0-9642446-2-7.
  • Malone, Kemp (May 1925), «Artorius», Modern Philology, 22 (4): 367–74, doi:10.1086/387553, JSTOR 433555. (JSTOR subscription required for online access.)
  • Jaski, Bart, Early Irish examples of the name Arthur, Z.C.P. band 56, 2004

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր անունի նշանակությունը։ Артур Անունների ազատ հանրագիտարան