Արթուր Արմին
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Արմին | |
---|---|
Ծնվել է | 1958 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | հայագետ և խմբագիր |
Կայք | arthurarmin.com |
Արթուր Արմին[1] (Արթուր Բաբայան, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի գիտնական և հայագետ։
Արթուր Արմինը ծնվել է 1958 թ. Երևան քաղաքում, 1991 թվականից առ այսօր ապրում է Լոս Անջելես քաղաքում։ Արթուր Արմինը հեղինակն է բազմաթիվ ակնարկների, հոդվածների և գրքերի որոնք լույս են տեսել ինչպես անգլերեն այնպես էլ հայերեն լեզուներով։ 1996 - 1998 թթ. աշխատել է որպես Լոս Անջելեսում հրատարակվող «Եղիցի Լույս» մշակութային հանդեսի խմբագրող։ 1998 թ. արժանացել է «California Motion Pictures» մրցանակին։ 2007 թ. «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր Էպոսը» գրքի համար պարգևատրվել է «Բնության և Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի» Սուրբ Գեորգ շքանշանով։
2011 թվականին հրատարակված «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» գրքի համար Արթուր Արմինին Բնական Գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից (European Academy of Sciences of Nature ) շնորհվել է “Ալբերթ Շվիցեր* Շքանաշան” (“Albert Schweitzer Medaille”) մրցանակը։ Արթուր Արմինը 2011 թվականից Բնական Գիտությունների Եվրոպական Ակադեմիայի անդամ է (Member of European Academy of Sciences of Nature):