Արթուր Բեմբրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Բեմբրիջ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արթուր Լեոպոլդ Բեմբրիջ
Քաղաքացիությունը  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծննդյան ամսաթիվ 1861 հունիսի 16
Ծննդավայր Վինձոր,  Անգլիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 27, 1923(1923-11-27)[1] (62 տարեկան)
Մահվան վայր Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Ազգային հավաքական
1884 Անգլիա 3 (1)

Արթուր Լեոպոլդ Բեմբրիջ (անգլ.՝ Arthur Leopold Bambridge, հունիսի 16, 1861(1861-06-16)[1], Վինձոր, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 27, 1923(1923-11-27)[1], Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է անգլիական վեց ակումբներում և Անգլիայի ազգային հավաքականում։

Ծնվել է Վինձորում (Բերկշիրի կոմսություն)։ Միսիոներ և Վիկտորյա թագուհու լուսանկարիչ Ուիլյամ Սեմյուել Բեմբրիջի վեցերորդ զավակն էր։ Ավարտել է Վինձորի Ս. Մարկոսի դպրոցը։

Հանդես է եկել Վինձոր, Ապտոն պարկ, Սվիֆթս, Կլեպհեմ Ռովերս, Կորինթիան ֆուտբոլային ակումբներում որպես ձախ պաշտպան, նաև աջ կիսապաշտպան։ 1881 թվականին առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի հավաքական և մասնակցեց Ուելսի հավաքականի հետ խաղին, որում ուելսցիները հաղթեցին 1։ 0 հաշվով։ Հաջորդ անգամ նա հավաքական հրավիրվեց 2 տարի անց՝ կրկին Ուելսի հավաքականի հետ խաղին։ Նա խաղաց աջ կիսապաշտպանի դիրքում, իսկ նրա եղբայր Չարլզը՝ ձախ, և Անգլիայի հավաքականը հաղթեց 5-0 հաշվով։

Նրա երրորդ և վերջին խաղն Անգլիայի հավաքականում կայացավ 1884 թվականին Իռլանդիայի հավաքականի դեմ։ Այս խաղում Արթուրը խփեց իր միակ գոլը հավաքականում։

Նրանց ավագ եղբայր Էռնեստ Բեմբրիջը 1876 թվականին Անգլիայի հավաքականում անցկացրեց մեկ խաղ։ Այսպիսով, նրանք միակ երեք եղբայրներն էին, որ երբևէ հանդես են եկել Անգլիայի հավաքականում։

Հետֆուտբոլային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականին Արթուր Բեմբրիջն ավարտեց իր կարիերան վնասվածքի պատճառով։ Դրանից հետո նա ճամփորդեց աշխարհով մեկ, սովորեց կերպարվեստ և հեղինակեց մի քանի կտավներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Roglo — 1997. — ed. size: 9000000