Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում
Տեսակբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1904
Հրատարակություն1949
ՎիքիդարանԱյստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում

«Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։ Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է 1949 թվականին «Գրական թերթում»։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի մասին իր հուշերում Բենյամին Ցրտատարյանը նկարագրում է Օշականում 1904 թվականի Թարգմանչաց տոնին նվիրված հանդեսը և վկայում․

Aquote1.png Մեկ էլ կարծես հանկարծակի խորհրդավոր լռություն, շշուկ, իրարանցում․․․ Սեղանի կառավարիչը հայտարարում է, որ Օշական է ժամանել հանրածանոթ բանաստեղծ Հովհ․ Թումանյանը և որտեղ որ է կներկայանա մեր սեղանին: Aquote2.png


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի Ֆոնդ №1521 ա-ում պահվում է բացիկ Մ․ Խրիմյանի դիմանկարով, որտեղ Թումանյանը գրել է․

Aquote1.png Հարգելի օր․ Հ․ Մարկոսյանին, նախագահը, անցած օրերին օր չի հասնիլ։ 21 Հունիսի 904, Էջմիածին: Aquote2.png


Այսինքն՝ Թումանյանը հունիսի 21-ին արդեն գտնվել է Էջմիածնում։ Ենթադրվում է, որ Թումանյանը հունիսի 19-ի Թարգմանչաց տոնի հանդիսություններին մասնակցելուց հետո է Օշականից մեկնել Էջմիածին։ Դրանից հետևում է, որ բանաստեղծությունը պիտի գրված լինի Օշականում հունիսի 19-ին կամ 20-ին։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում» 1949 թվականին, թվագրված՝ «1904 թվական Երևան»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Քառյակներ Բալլադներ Բանաստեղծություններ, Առաջին հատոր։ Երևան: «ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության -ինստիտուտ»։ 2018։ էջ էջ 677-678։ ISBN 978-9939-1-0723-3