Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր
«Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր…» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1901 թվական |
Վիքիդարան | Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր |
«Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1901 թվականի օգոստոսի 6-ին, ՈՒրավելում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրվել է 1901 թվականի օգոստոսի 6-ին, ՈՒրավելում՝ Հարություն Հարությունյանի տանը, բանաստեղծի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ, Մարիամ Տեր-Հովհաննիսյանի (Հետագայում Տեր-Գրիգորյան) ալբոմում։
Առաջին անգամ տպագրվել է 1933 թվականին, «Գրական թերթ» ամսագրի 22-րդ համարում՝ խմբագրության հետևյալ ծանոթագրությամբ. «Մեր մեծ այս անտիպ էջը մեզ տրամադրեց ընկեր Ստեփան Կանայանը, որը բնագիրն ստացել է 1928 թվին Կիսլովոդսկում, Մարիամ Տեր-Հովհաննիսյանից (Տեր-Գրիգորյան)։ Բանաստեղծությունը գրված է ՈՒրավել ամառանոցում(Ախալցխայի մոտ), հանպատրաստից, հիշյալ Մ. Տեր-Հովհաննիսյանի ալբոմում»։
Այնուհետև տպագրվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորի 502 էջում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի Լիակատար Ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 663.