Ստեփան Կանայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կանայան (այլ կիրառումներ)
Ստեփան Մկրտչի Կանայան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1860
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1936
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունբանասեր-պատմաբան, մանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Ստեփան Կանայան Վիքիդարանում

Ստեփան Մկրտչի Կանայան (դեկտեմբերի 25, 1860, Իգդիր - հոկտեմբերի 8, 1936, Երևան), հայ բանասեր-պատմաբան, մանկավարժ։ ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի (1930 թվականից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ (1925Խաչատուր և Հայկ Կանայանների եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Իգդիրի Վարդանյան-Շուշանյան դպրոցում, 1874-1883 թվականներին՝ էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Դորպատի, Ցյուբինգենի, Մյունխենի, Ստրասբուրգի համալսարաններում։ 1888-1889 թվականներին Հունաստանում ուսումնասիրել է դասական լեզուներ։ 1891-1893 թվականներին և 1896-1914 թվականներին Գևորգյան ճեմարանում ավանդել է հայոց ընդհանուր պատմություն և գերմաներեն։ 1893-1896 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Շուշիի թեմական դպրոցներում, 1920-1922 թվականներին եղել է Հայաստանի Ազգային գրադարանի վարիչ, 1927 թվականից՝ ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար[1]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակցել է հայ և օտար պարբերականներին, գրել հայ ժողովրդի պատմության, ազգագրության, Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ, ինչպես և պատմա-բանասիրական ու բանագիտական աշխատություններ [«Ցուցակ հայերեն ձեռագրերի Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրանոցի», 1893, «Lehrbuch der Neuesarmenischen Literatursprachen», 1902 («Հայ գրական նոր լեզվի ձեռնարկ», հայագետ Ֆ. Ն. Ֆինկի հետ), «Մամիկոնյանց պատմություն»-ը («Արարատ», 1906-1907))։

Հատկապես արժեքավոր են «Ջոջանց տան Սասմա ծռեր. Գավիթ և Մհեր ազգային ժողովրդական վեպի պատմականը» (1907) և «Ջոջանց տուն կամ Սասմա ծռեր Ստեփան Մկրտչի Կանայան վեպի երեք փոփոխակ» (1910), «Իրանական առասպելները հայոց մեջ» (որում լուսաբանել է հայ-իրանական առասպելների ու դյուցազնավեպերի ընդհանրությունները) գործերը։ «Անհայտ գավառներ հին Հայաստանի» (մաս 1, 1914) երկում Կանայանը հայ սկզբնաղբյուրների տեղեկությունների հիման վրա լրացրել, ճշտել է Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների տեղադրությունը։

Հայագիտության համար արժեքավոր է Գ. Տեր-Մկրտչյանի հետ կատարած Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի (1909) քննություն-բաղդատությունը։

Ստեփան Կանայանի արխիվը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  2. «Ստեփան Կանայանի՝ Գյոթեի «Էգմոնտ»-ի անտիպ թարգմանությունը»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2018-12-25 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 232 CC-BY-SA-icon-80x15.png