Քրդագոմ
Գյուղ | ||
---|---|---|
Քրդագոմ | ||
Քրդագոմ (թուրքերեն։ Tabanlı Muş; քրդերեն։ Kirtakom) | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Պաշտոնական լեզու | Մինչ 1915 թ-Հայերեն,Թուրքերեն, Քրդերեն | |
Բնակչություն | մոտ 1000 բնակիչ մարդ (2012 թ.-ին 994 մարդ) | |
Ազգային կազմ | Հայեր -(մինչև 1915 թ.Մեծ եղեռնը), 1915 թ.-ից հետո-հիմնականում Քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև 1915 թ.-իՄեծ եղեռնը); 1915 թ.-ից հետո-մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 436 | |
Փոստային ինդեքսներ | 49XXX | |
Պաշտոնական կայք | yerelnet.org.tr/koyler/koy.php?koyid=256065 (թուրքերեն) | |
|
Քրդագոմ (թուրքերեն։ Tabanlı Muş; քրդերեն։ Kirtakom), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։
Գյուղը տարբեր ժամանակներում տարբեր կերպ են անվանել՝ Քրդագոմ, Գըրդագոմ, Կիրտակոմ, Կյուրտակոմ, Քըրդագոմ, Քյուրդագոմ, Քրտագոմ։ Ղ. Ալիշանը հիշատակում է Գրդագոմ տառադարձությամբ։ Ռուսական աղբյուրներում՝ Киртаком, Кюртаком[1]:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Մուշ քաղաքից 15-20 կմ հեռավորության վրա, դեպի արևելք, Արածանիի ձախակողմյան Մեղրագետ վտակի աջ ափին։
Մուշի օդանավակայանը գտնվում է գյուղի վարչական տարածքում և հեռու է բնակավայրից մոտ 1.5 կմ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկա է մայրցամաքային կլիմա չափավոր ցրտոտ, չոր ամառներով 28 °C (ըստ Կյոպպենի կլիմայի դասակարգման - Dsa)։ Ձմեռը ձյունառատ է, ամառը շոգ է, շատ չոր և արևաշատ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել են, փոքրաթիվ փրկվածները բռնագաղթել են։ Վերջիններիս մի մասը գաղթի ճանապարհին սովից և զրկանքներից զոհվել են[1]։
Մեծ եղեռն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 28-ի գիշերը մինչև առավոտ Քրդագոմի, Խասգյուղի և Հունանի խոշոր գոմերի ու մարագների ներսում, կրակի բոցերի մեջ այրվեցին, ածուխ դարձան տասը-տասներկու հազար հայ կանայք, մանուկներ, ծերեր և երիտասարդներ[2]։
- Քուրդ Թոնդոն Բերդակի և Արաղի ջարդերի մասին պատմում է. «Եթե հիմա գնաք Բերդակ գյուղը, ձեզ կթվա, թե այդ գյուղում հավանաբար հիսուն տարի Է, որ մարդ չի ապրում։ Չեն փրկվել նույնիսկ շներն ու կատուները։ Մուսա բեկի մարդիկ ասացին, թե հրաման կա, օսմանների հողում բնակվող բոլոր քրիստոնյաներին ոչնչացնել։ Բոլոր գյուղացիներին քշում են ներքին գյուղերը և փակելով մարագներում, վառում են։ Նորշենը, Սողգոմը, Օխունկը, Հունանը, Քրդագոմը և դաշտի շատ ուրիշ գյուղեր մոխրակույտի էին վերածվել։ Հունիսի 29-ին /գիշերը/ միայն Քրդագոմի և Հունանի մարագներում մոտ հազար տղամարդ /երիտասարդ,ծերեր/, կին ու երեխա այրեցին»։ Մեկ գիշերվա ընթացքում նման իրադարձություններ էին տեղի ունեցել տարբեր գյուղերում... Այսպիսով Մշո դաշտը, որտեղ շատ դարեր առաջ ապրել և աշխատել է հայ հողագործը, միայն մեկ օրվա մեջ՝ հունիսի 28-ին /հուլիսի 10-ն նոր տոմարով/ կառավարողներ Էնվերի և Թալեաթի հրամանով, վերածվեց անապատի։ 105 գյուղերում 75 հազար անզեն և անմեղ հայ ոչնչացրին[3][4][5]
- Ըստ ականատես Բարխյան Մ.-ի կանանց ու աղջիկներին /Նորշենի/ գոմերից հանում են և ոստիկանների ուղեկցությամբ տանում դեպի Քրդագոմ։ Երկու աղջիկ իրենց ջուրը նետեցին, ոստիկանները կրակեցին ու երկուսին էլ սպանեցին։ «Մայր մը, հազիւ չորս տարեկան տղեկի մը ձեռքէն բռնած, երկու տարեկանը կռնակին կապած և մէկ տարեկանը գրկած, որչափ կարելի է կը ջանայ ձեռքէն բռնած տղուն հետ քալել… Բայց չէ՞ որ չորս տարեկան երախան չի կրնար քալել ձիուն հետ։ Տղան ուժաթափ ընկաւ»։ Վրա է հասնում ոստիկանն ու տղան մնում է նրա ձիու ոտքերի տակ։ Քրդագոմում Ղասըմի խուժանները «առին իրենց սիրած հարս ու աղջիկ, մնացածը քշեցին» առաջ, չթողնելով գետից ջուր խմել։ Նրանց էլ Խաս գյուղում լցրեցին մարագներն ու հրդեհեցին[3][6]։
Բնակչության
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի երկրորդ կեսին ուներ 1400 բնակիչ (180 տուն), իսկ 1909 թ.` 1500 (150 տուն) քրիստոնյա հայ բնակիչ։ Բնակչության տվյալները 2012 թ-ին` 994 մարդ, որից 494 տղամարդ և 500 կին։ Ազգությունը՝ հիմնականում քրդեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տնտեսությանը հիմնված է գյուղատնտեսության /կարտոֆիլագործություն, թութունագործություն, պտղատու ծառատեսակներ/ և անասնապահության վրա։ Տարածված է ձեռագործ գորգագործությունը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գյուղը ունեցել է հայկական եկեղեցի և 1860-ական թթ-ից գործող վարժարան[1]։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր առկա է նախակրթարան, հիմնական դպրոց։ Գյուղը էլեկտրաֆիկացված է և առկա է ֆիքսված հեռախոսացանց։ Մոտակա փողոցները ասֆալտապատ են։ Գյուղում բացակայում են՝ փոստային բաժանմունք, բուժ. ամբուլատորիա, ջրամատակարարում, կոյուղացանց։
Գրականություն, աղբյուրներ և հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1. «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1»/Ինճիճյան Ղ., Վնտ., 1806 թ.։
- 2. «Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Հայաստանի, հ. 1»/Միրախորյան Մ., ԿՊ, 1884 թ.։
- 3. «Այցելություն ի Հայաստան 1878 թ.»/Տեվկանց Ա., Եր., 1985 թ.։
- 4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, 5 հատորով»/Երևանի Համալսարանի հրատարակչություն, Եր., 1986-2001 թթ.,հատոր 5,Էջ 442։
- 5. «Ռանչպարների կանչը»/Դաշտենց Խաչիկ, Եր.,Սով.գրող,1984թ.,I-7,I-8 մասեր;գրքում 222,294 էջեր:
- 6. «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ»/Սվազլյան Վերժինե, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011թ., 1(1) Եղիազար Կարապետյանի պատմածը 2011/08/27
- 7. «Հայոց ցեղասպանության պատմություն, հատոր III: Մեծ եղեռնը Արևմտյան Հայաստանի նահանգներում»/Պողոսյան Ստեփան, Եր., ԵՊՀ հրատ., 2011թ., 316,322 էջեր։
- 8. «Հուշագրական ժառանգություն, գիրք 14»/Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող /ՀՃՈՒ/ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Եր., 2011թ., 354,359 էջեր։ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- 9. «Ինձ բահ տվեք...»/Պողոսյան Ստեփան, Պողոսյան Կարո, «Արևիկ» հրատ., Եր., 1990 թ.։
- 10.«Պատմութիւն Տարօնի աշխարհի»/Սասունի Կարո, Բեյրութ, 1956 թ., 848-850 էջեր։
- 11. ՀԱԱ/Հայաստանի Ազգային Արխիվ/, ֆ. 1, ց. 1, գ. 219, Թ. 24-62
- 12.«Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում»/Ներսիսյան Մ., «Հայաստան» հրատ., Եր., 1991թ.,էջ422: Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- 13.«Геноцид армян в Османской империи». Сборник документов и материалов /Нерсисян М.Г.,Изд.«Айастан», Ер.,1982г.,стр 345-346. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 442
- ↑ ««Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ»/Սվազլյան Վերժինե, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011թ., 1(1) Եղիազար Կարապետյանի պատմածը 2011/08/27». Վերցված է 2016 հունվարի 18-ին.
- ↑ 3,0 3,1 ««Հայոց ցեղասպանության պատմություն, հատոր III: Մեծ եղեռնը Արևմտյան Հայաստանի նահանգներում»/Պողոսյան Ստեփան, Եր., ԵՊՀ հրատ., 2011 թ., 316,322 էջեր։» (PDF). Վերցված է 2016 հունվարի 18-ին.
- ↑ ««Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում»/Ներսիսյան Մ., «Հայաստան» հրատ., Եր., 1991 թ.,էջ422». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 հունվարի 18-ին.
- ↑ ««Геноцид армян в Османской империи». Сборник документов и материалов /Нерсисян М.Г.,Изд.«Айастан», Ер.,1982г.,стр 345-346» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 հունվարի 18-ին.
- ↑ «Պատմութիւն Տարօնի աշխարհի»/Սասունի Կարո, Բեյրութ, 1956 թ., 848-850 էջեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |