Քութայիս
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Քութայիս | |||||
վրաց.՝ ქუთაისი | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Մխարե | Իմերեթի մարզ | ||||
Համայնք | Իմերեթի մարզ | ||||
Քաղաքապետ | Նիկոլոզ Կաճկաճիշվիլի | ||||
Հիմնադրված է | մոտ մ.թ.ա. 3-րդ դար թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1983 թվականից | ||||
Մակերես | 67,7 կմ² | ||||
ԲԾՄ | 120 մետր | ||||
Բնակչություն | ▼129 305 մարդ (2022)[1] | ||||
Ազգային կազմ | Վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | քութայիսցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | (431) | ||||
Փոստային դասիչ | 4600–4699[2] | ||||
Պաշտոնական կայք | kutaisi.gov.ge(վրաց.)(անգլ.) | ||||
| |||||
Քութայիս[3][4] (վրաց.՝ ქუთაისი), քաղաք Վրաստանի Իմերեթի մարզում։ 2012 թվականից համարվում է Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաքը[5]։ Տեղակայված է Ռիոնի գետի երկու ափերին, ծովի մակարդակից 125 300 մ բարձրության վրա։ Քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Քութայիս օդանավակայանը։ Բնակչությունը՝ ▼129 305 մարդ (2022)[1]։
Թբիլիսիից հեռավորությունն երկաթուղով, ինչպես նաև ավտոճանապարհով կազմում է 220 կմ, մինչև Փոթի՝ 100 կմ, իսկ մինչև Բաթում՝ 150 կմ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քութայիս անվանումը բաղկացած է երեք մասերից՝ հին վրացերեն կվա՝ նշանակում է քար և բնորոշում է քաղաքի հին հատվածի բնահողը, մթա՝ նշանակում է «լեռ» և համաձայնեցվում է Պրոկոպիոս Կեսարացու նկարագրության հետ, ով պնդում է, որ քաղաքը բնակեցված էր Ռիոնի գետի միայն աջ ափին, իսկ –իս-ը՝ տեղանվանագիտական վերջածանց է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 184 000 մարդ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 197 000 մարդ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 149 100 մարդ[6]։
Ազգային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- վրացիներ (իմերեթցիներ),
- վրացիներ (ռաճացիներ),
- ռուսներ,
- հայեր,
- օսեր,
- ուկրաինացիներ,
- աբխազներ,
- ադրբեջանցիներ,
- հրեաներ,
- հույներ,
- գնչուներ,
- այլ փոքրաթիվ ժողովուրդներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Քութայիսը հիմնադրվել է մ.թ.ա. 6-5 թվականներին[9]։ Քութայիսի քաղաքի փաստագրական պատմությունը սկսվում է մ.թ.ա. III դարում, երբ նկարագրված էր Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկա» (հուն․՝ Ἀργοναυτικά) գրքում (գիրք 2, 398-402)[10]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +14,5 °C: 1881-1960 թվականներն ընկած ժամանակահատվածում տարվա ամենացուրտ ամիսը հունվարն էր (միջին ջերմաստիճանը կազմում է +5,2 °C)։ Ամենատաք ամիսն օգոստոսն է (միջին ջերմաստիճանը՝ +23,6 °C)։ Տարվա ընթացքում ամռանը լինում է 10-12 օր +35 °C և ավելի բարձր ջերմաստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2014 թվականի օգոստոսի 18-ին և կազմել է +42,2 °C: Ամենացածր ջերմաստիճանը՝ -17,0 °C, գրանցվել է 1950 թվականի հունվարի 14-ին։ Տարվա ընթացքում Քութայիսում և նրա հարակից շրջաններում թափվում են մոտ 1530 մմ տեղումներ։ Քութայիսի տարածքում գարնան և աշնան սեզոնին հաճախ լինում են ուժեղ քամիներ։ 1979 թվականի փետրվարին փոթորիկի ժամանակ քամու արագությունը հասել էր 49 մ/վ։
Քութայիսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 9 (49) |
11 (51) |
13 (56) |
18 (65) |
24 (75) |
26 (79) |
28 (82) |
28 (83) |
26 (78) |
22 (72) |
18 (64) |
12 (54) |
19.6 (67.3) |
Միջին ցածր °C (°F) | 4 (39) |
4 (39) |
6 (42) |
9 (49) |
14 (57) |
17 (62) |
19 (66) |
19 (66) |
16 (61) |
13 (55) |
11 (51) |
7 (44) |
11.6 (52.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 145 (5.7) |
104 (4.1) |
86 (3.4) |
84 (3.3) |
84 (3.3) |
112 (4.4) |
99 (3.9) |
91 (3.6) |
122 (4.8) |
100 (4) |
81 (3.2) |
183 (7.2) |
1291 (50,9) |
աղբյուր: Weatherbase[11] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քութայիս քաղաքում ներկա դրությամբ հիմնական տրանսպորտը երթուղային տաքսիներն են։ Երկու երկաթուղային կայարանները կապում են քաղաքը Արևմտյան և Արևելյան Վրաստանի հետ։ Ինչպես նաև քաղաքից ոչ հեռու գտնվում է Քութայիս օդանավակայանը, որը վերակառուցվել է և վերաբացվել 2012 թվականի վերջին[12]։
Մինչև 2009 թվականը քաղաքում գործում էին տրոլեյբուսներ։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Парламент Грузии вернут в Тбилиси?(չաշխատող հղում)
- ↑ «Численность населения краёв и муниципалитетов Грузии на начало года в 2005—2015 гг». Национальная статистическая служба Грузии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 1 мая 2015-ին.(անգլ.)
- ↑ Georgian Census 2014
- ↑ http://geostat.ge/cms/site_images/_files/english/population/01%20Population%20by%20municipalities%20for%20the%20beginning%20of%20the%20year.xls
- ↑ Gela Gamkrelidze. RESEARCHES IN IBERIA-COLCHOLOGY. Edited by David Braiind (Prof, of University of Exeter (UK)) // Olar LORDKIPANIDZE CENTRE OF ARCHAEOLOGY OF GEORGIAN NATIONAL MUSEUM. P. 43 "According to the data on archaeological excavations on the Gabashvili, Dateshidze and Ukimerioni hills in Kutaisi, an urban-type settlement of the 6-5 cent. BC was found to be concentrated"
- ↑ http://royallib.com/read/rodosskiy_apolloniy/argonavtika.html#184320
- ↑ «Weatherbase: Historical Weather for Kutaisi, Georgia». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
- ↑ Саакашвили: Через год между Грузией и Европой будет установлен безвизовый режим
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.telegraph.co.uk/travel/destinations/europe/11520328/Europes-oldest-cities.html?frame=3258883
- http://royallib.com/read/rodosskiy_apolloniy/argonavtika.html#184320
- http://azbyka.ru/otechnik/6/vojna-s-gotami/4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութայիս» հոդվածին։ |
|