«Կոսովոյի խոհանոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 3 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 72. Տող 72.
[[Կատեգորիա:Կոսովոյի Հանրապետություն]]
[[Կատեգորիա:Կոսովոյի Հանրապետություն]]
[[Կատեգորիա:Ազգային խոհանոցներ]]
[[Կատեգորիա:Ազգային խոհանոցներ]]
[[Կատեգորիա:Բալկանյան խոհանոց]]

12:09, 19 հունվարի 2021-ի տարբերակ

Կոսովոյի խոհանոց (ալբ․՝ Kuzhina kosovare, սերբ.՝ Косовска кухиња), Կոսովոյի Հանրապետության ազգային խոհանոցը, որը ներառում է Չեռնոգորիայի, Հարավային Սերբիայի, Ալբանիայի և Մակեդոնիայի Հանրապետության ազգային խոհանոցների ընդհանրությունը: Խոհանոցը մեծ ազդեցություն է կրել թուրքական և ալբանական խոհանոցներից: Այս բոլոր խոհանոցների համար ընդհանուր կերակուրներից են համարվում բյորեկը, խորովածը, սուջուխը, երշիկները, լցոնաց տաքդեղը, գառան միսը, լոբին, սարման, փիդեն և այլն[1]:

Հացը և կաթնամթերքը համարվում են Կոսովոյի խոհանոցի անբաժան մասը: Կերակուրներում լայնորեն օգտագործում են կաթ, մածուն, այրան, սպրեդ, պանիր և կայմակ: Միսը (տավարի միս, հավի միս, ոչխարի միս), լոբին, բրինձն ու տաքդեղը համարվում են Կոսովայի հիմնական դիետիկ սննդատեսակներից: Բանջարեղենն օգտագործվում է ըստ եղանակային պայմանների: Որպես կանոն, Կոսովոյի բնակիչներն անպայման պատրաստում են վարունգի, պոմիդորի և կաղամբի թթու: Մեծ կարևորություն ունեն խոտաբույսերը, սև և կարմիր պղպեղները[2]:

Խոհանոցը փոփոխման է ենթարկվում ըստ տարվա եղանակների: Ձմռանն ամենաշատը տարածված են բանջարեղենային թթուներն ու խավիարը:

Նախաճաշ

Նախաճաշը Կոսովոյում պարզ է. այն բաղկացած է հացից ու պանրից, այվարից կամ կաթով օմլետից:

Կարկանդակներ

Կոսովոյի խոհանոցին բնորոշ կարկանդակներից են.

Ֆլիա

Աղցաններ

Տարատոր

Կոսովոյի խոհանոցին բնորոշ աղցանները հիմնականում պարզ են ու արագ պատրաստվող: Աղցանի հիմնական բաղադրիչներից են՝ լոլիկ, սոխ, սխտոր, պղպեղ, վարունգ, կարտոֆիլ, կաղամբ, հազար, գազար և լոբի: Աղցանների տեսակներից են.

Երկրորդ կերակուր

Թավա
Կաղամբի տերևով տոլմա
Սարմա
  • Տոլմա՝ հաճախ հրամցնում են ճաշին: Հիմնականում պատրաստում են կաղամբի և խաղողի տերևներով ու գառան մսով[4]:
  • Լցոնած պղպեղ՝ մսով, բրնձով և բանջարեղենով:
  • Սուջուխ՝ ապխտած մսային երշիկներ:
  • Թավե գոր[5]՝ գառան մսով ավանդական կերակուր:
  • Թավ կոզի՝ գառան մսով և մածունով կերակուր:
  • Բուրիան ձվերով՝ բրնձով, սպանախով և ձվերով կերակուր[6]:
  • Խորոված:

Ձկնեղեն

Ամենաշատը տարածված է տապակած ձուկը: Հատկապես հարգի են ծածանն ու շիղաձուկը: Խավարտը բաղկացած է սխտորից, դափնու տերևից, լոլիկից և մաղադանոսից: Ծածանի գլուխը հիմնականում հրամցնում են գլխավոր հյուրին[7]:

Աղանդեր

Հալվա

Ավանդական աղանդերի տեսակները շատ հաճախ պատրաստում են շաքարաջրով՝ շաքար, կիտրոնի հյութ և վանիլինի բուրմունք[8]: Կոսովոյի խոհանոցի հայտնի աղանդերներից են.

Ըմպելիքներ

Բուզա
Այրան

Կոսովոյում խիստ մեծ ճանաչում ունի ածիկային քաղցր ըմպելիքը՝ պատրաստված ցորենից և եգիպտացորենով: Հայտնի է նաև խաղողի ռաքըն: Տարածված խմիչքներից են.

Ծանոթագրություններ

  1. Ukelli, Fikrije. 1001 Receta për çdo familje.
  2. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-06-06-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-04-07-ին. Վերցված է 2018-04-03-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Kosovo Kosovar Cuisine — KosovoGuide». Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2018-04-03-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 1000 receta per cdo familje
  6. Burani me Spinaq e Vezë — ArtiGatimit
  7. «Tavë Krapi Shkodrane».
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին. Վերցված է 2018-04-03-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Bakllava
  10. Rice pudding
  11. Kadaif Recipe & Video | Martha Stewart

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսովոյի խոհանոց» հոդվածին։