Ալբանական խոհանոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալբանական խոհանոցը, ինչպես միջերկրական և բալկանյան շատ երկրների խոհանոցներ, իր երկրի պատմության մեծ ազդեցությունն է կրում իր վրա։ Տարբեր ժամանակահատվածներում այն տարածքը, որը զբաղեցնում է ժամանակակից Ալբանիան, համարվում էր կամ զբաղեցված էր Հունաստանի, Սերբիայի, Իտալիայի և Թուրքիայի կողմից։ Այդ բոլոր ազգերը թողել են իրենց հետքը ալբանական խոհանոցի վրա։
Ալբանական խոհանոցին բնորոշ են սև պղպեղի նման համեմունքները և միջերկրածովյան բույսերը, ինչպիսիք են խնկածաղիկը, դաղձը, ռեհանը, ծիթրոնը միս և ձուկ պատրաստելու համար, ինչպես նաև չիլի պղպեղը և սխտորը։ Բանջարեղենը օգտագործվում է գրեթե բոլոր կերակուրներում։
Ալբանական խոհանոցի հիմնական ուտելիքը լանչն է, որը սովորաբար բաղկացած է լինում շոգեխաշած մսից, հիմնական կերակուրը դանդաղորեն եփված միսն է՝ տարատեսակ բանջարեղենով և աղցանը՝ պատրաստված թարմ բանջարեղենից, ինչպիսիք են լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը և ձիթապտուղը։ Աղցանը համեմվում է աղով, ձիթապտղի յուղով, քացախով կամ լիմոնի հյութով։
Ավելի բարձր բնակավայրերում տարածված են շխեցված միսը և թթուն։ Կենդանիների օրգանները նույնպես օգտագործվում են կերակուրների մեջ, ինչպիսիք են փորոտիքը և գլխի տարբեր հատվածներ, որոնք համադամ կերակուրներ են։ Կաթնամթերքը խոհանոցի անբաժանելի մասն է, որը հաճախ համադրվում է հացի և ալկոհոլային խմիչքների հետ։ Ծովային կերակուրը նույնպես ընդհանուր են մերձափնյա քաղաքներում, ինչպիսիք են Դուրրեսը, Շկոդերը, Լեժան, Սարանդան։
Նախուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցորենի հացը և եգիպտացորենի հացը մշտական են ալբանական սեղանին։ Ուստի «գնալ ճաշելու» (ալբ․՝ për të ngrënë bukë) արտահայտությունը կարող է բառացիորեն թարգմանվել «գնալ հաց ուտելու»։
- Հավի լյարդ
- Սմբուկից խորտիկներ
- Տոլմա
- Լցոնած պղպեղներ
- Թթու կաղամբ
- Տապակված սարդելատներ լիմոնով
- Ալբանական ապուրներ, որոնք ներառում են խոզապուխտ, սալյամի և ֆետտա պանիր՝ աղացած պղպեղով և/կամ ձիթապտղի յուղի մեջ մարինացված կանաչ ձիթապտուղներով՝ սխտորի ու սոխի հետ մատուցվող։
Աղցաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոլիկով ալբանական աղցան
- Չորացված հացով ալբանական աղցան
- Լոբով աղցան
- Դդմիկով աղցան
- Տոմատով կամ պղպեղով աղցան
Ապուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փռի մեջ տապակված կարմրախայտ՝ սխտորով և լոլիկներով
- Թխված կարպ, արքայաձուկ կամ օձաձուկ՝ ձիթապտղի յուղով և սխտորով։
Միս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գառ՝ մածունով ապուրով
- Հորթի կամ հավի միս ընկույզով
- Մսի տապակված կլորակներ
- Լիմա լոբով հորթի միս
- Paçe- Տարածված և ավանդաբար օգտագործվող ուտելիք է Ալբանիայում։ Paçe-ն պատրաստվում է ոչխարի, խոզի կամ այլ կենդանու գլխից, եռացվում է, մինչև միսը հեշտորեն լուծվում է։ Այնուհետև այն շոգեխաշվում է սխտորով, սոխով, սև պղպեղով և քացախով։ Երբեմն մի փոքր ալյուր է ավելացվում զանգվածը թանձրացնելու համար։
Բանջարեղեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոլմա՝ բանջարեղենով կերակուր
- թխված պռսասոխ
- Տիրանայի Fërgesë պղպեղներով
- Բրնձով, մսով և բանջարեղենով պղպեղ
- Սմբուկ պանրով
Թխվածքաբլիթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բայրեկ՝ ալբանական թխվածքաբլիթ բանջարեղենից. այն կարող է նաև պարունակել ֆետտա պանիր, սպանախ, լոլիկ կամ միս։
- Կանգուլուր՝ շերտավոր թխվածքաբլիթ՝ լցոնված կարագով, աղով կամ շաքարավազով
- Բակլասարյոմ՝ Ավանդական ուտելիք՝ պատրաստվողԿոսովոյում կամ Ալբանիայում. այն շերտավոր թխվածքաբլիթ է, և նրա ներսում չկա ոչինչ, այն պատված է մածունով և սխտորով և կրկին տաքացված։
- Ֆլիա՝ ավանդական կերակուր՝ պատրաստվող Ալբանիայում կամ Կոսովոյում
Աղանդերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված աղանդերները Ալբանիան արտահանում է Բալկանների միջոցով։
- Հալվա
- Ռևանի
- Հասուդե
- Տամբյոլորիզ
- Քաբունի
- Տոլումբա
- Գլիկո
Ըմպելիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանքային ջուրը Ալբանիայում ոչ ալկոհոլային ամենանախընտրելի խմիչքներից մեկն է գազավորված ըմպելիքից հետո։ Թվարկված որոշ ապրանքներ տեղական են, իսկ մի մասը՝ ներկրված։
- Գազավորված և հանքային ջրեր
- Կաթ
- Յոգուրտ, մածուն
- Սարի թեյ
- Մրգային տարատեսակ հյութեր և չոր ըմպելիքներ
- Ալբանական կարագակաթ
- Գարեջուր
- Եգիպտացորենի և ցորենի հյութ
- Ալբանական գինի