Պրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պռսասոխից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հազար
Պրաս
Սպառման համար պատրաստ պրասներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Allium porrum


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Պրաս[1], պռաս, պրասասոխ[1], սավզի[1], քուռաթ[1] կամ քյավառ[1] (Allium porrum), երկամյա բույս։ Համեմատած գլուխ սոխի և սխտորի հետ, ավելի քիչ է տարածված։ Հիմնականում մշակվում է հարավային շրջաններում։ Համի տեսակետից գրավում է սոխի ու սխտորի միջին տեղը։

Գոյություն ունի պրասի 2 տեսակ՝ հաստ ու սպիտակ կեղծ ցողուն առաջացնող և տերևատու, որից օգտագործում են միայն տերևները։

Հիմնականում օգտագործվում է որպես կանաչի։ Ունի համի բարձր հատկություններ։ Հարուստ է C վիտամինով, հանքային աղերով և յուրահատուկ բակտերիասպան հատկություն ունեցող եթերային նյութերով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ռուբեն Ս. Ղազարյան (2002), Բուսանունների բառարան հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն (2-րդ հրատ.), Երևան: Արեգ, § 1010, էջ 95b, ISBN 99930-56-24-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]