Ռաքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաքը
Tekirdag Raki.JPG
Տեսակ անիսային ալկոհոլային ըմպելիք
Բաղաբրամասեր Pomace
Ալկոհոլի պարունակություն 40–45%
Ծագման երկիր Թուրքիա
Գույն սպիտակ
Rakı Վիքիպահեստում

Ռաքը (թուրք.՝ Rakı), թունդ ալկոհոլային ըմպելիք, որը մեծապես տարածված է Թուրքիայում: Ըմպելիքը համարվում է թուրքերի ազգային ալկոհոլային ըմպելիքը և երկրի այցեքարտերից մեկը: Ժամանակակից բրենդային ռաքըն իրենից ներկայացնում է թորված խաղողի գինի` պնդեցված անիսոնի արմատներով: Սակայն տան պայմաններում պատրաստվող ռաքըն կարող է պատրաստվել տարբեր մրգերից, հատկապես թզից և խուրմայից: Մինչ շշալցումը ռաքըն, ամենաքիչը մեկ ամիս, պահվում է կաղնե տակառներում: Սովորաբար ռաքըի մեջ սպիրտի պարունակությունը 45% է, բայց որոշ տեսակներ կարող են տատանվել 40- 50%[1][2][3]:

Ընդհանուր առմամբ, ռաքըն համարվում է ալկոհոլային այլ խմիչքների հիմք, որոնք պատրաստվում են անիսոնից: Դրանք են հունական Ուզոն, ֆրանսիական պաստիսը, բուլղարական ռաքիան:

Օգտագործման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաքըն խմում են ջրի ավելացմամբ: Սովորաբար մեկ լիտր ռաքըին ավելացվում երկու լիտր ջուր: Հիմնականում մատուցվում է փոքր ապակե նեղ բաժակներով: Ըստ ցանկության ստացված խառնուրդին կարելի է ավելացնել սառույց: Բանն այն է, որ եթե անջուր ռաքըին ավելացնենք սառույց, ապա խմիչքը կբյուրեղանա և կկորցնի իր համային հատկանիշները: Ռաքըն կարելի է խմել նաև առանց ջրի ավելացման, այդ դեպքում միայն պետք է խմիչքը դնել սառնարան, նոր խմել: Այդ դեպքում ռաքըն խմելուց հետո, պետք է անմիջապես ջուր խմել: Սովորաբար մեկ բաժակ ռաքըից հետո, մեկ բաժակ ջուր: Անջուր ռաքըն ունի սուր այրող համ և անիսոնի ուժեղ հոտ, իսկ ջրախառն ռաքըն ունի հաճելի քաղցր համ և անիսոնի թույլ հոտ:

Ինչպես մնացած անիսոնային խմիչքները, այնպես էլ ռաքըն, ջուր ավելացնելու ժամանակ սպիտակում է, իսկ խառնուրդը նմանվում է կաթի: Ստացված խմիչքի սպիտակ գույնը և ռաքըի թնդությունը նպաստեցին ռաքըի ավանդական անվան ի հայտ գալուն` «առյուծի կաթ» (թուրք.՝ aslan sütü): Հետաքրքիր է, որ նախկինում ռաքըի բաժակների վրա առյուծ է պատկերված եղել:

Սովորաբար ռաքըն խմում են ուտելու ժամանակ: Համարվում է, որ ռաքըն թուրքական խոհանոցի անբաժանելի մասնիկն է: Թուրքիայի որոշ նահանգներում ռաքըն խմում են որպես զովացուցիչ ըմպելիք: Իսկ Թուրքիայի որոշ նահանգներում, ինչպես օրինակ Ըսպարտայի նահանգում, ռաքըն արգելված է:

Ռաքըի արտադրությունը ժամանակակից Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս ռաքըի կոմերցիոն արտադրությամբ զբաղվում է «Թեքել» ընկերությունը: Շուկայում ռաքըի բրենդային տեսակները քիչ էին: Միչն 1970 ական թվականները արտադրվում էր միայն Յենի և Քուլյուփ տեսակները, իսկ դրանից հետո միացավ նաև երրորդ տեսակը` «Ալթընբաշ» (թուրք.՝ Altınbaş), որը արագ հայտնի դարձավ: Չորրորդ բրենդը` «Թեքիրդաղը» (թուրք.՝ Tekirdağ) ի հայտ է եկել 2001 թվականին: Ներկայումս Թուրքիայում տարեկան խմում են 60 միլիոն լիտր ռաքը:

Ռաքըի մեծ սիրահար է եղել թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adabıyla Rakı ve Çilingir Sofrası. Vefa Zat, İletişim Yayınları, 1994.Albüm bölümü
  2. Çilingir Sofrasında Rakı. Deniz Gürsoy, Oğlak Yayınları, 2001.s.37-38
  3. http://www.buyukkeyif.com/readArticle.jsp?objectID=7000000000033698