Ֆլիա
Ֆլիա ալբ․՝ Flija | |
---|---|
![]() | |
![]() ![]() | |
Ծագում | |
Տեսակ | ազգային ճաշատեսակ |
Ենթատեսակ | սննդամթերք |
Առաջացման երկիր | Ալբանիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ալյուր, ջուր, կարագ, մածուն, աղ |
![]() |
Ֆլիա առավել հայտնի է որպես Ֆլիյա կամ Ֆլի (ալբ․՝ Flija), ազգային ուտեստ, որը բնորոշ է Ալբանիայի և Կոսովոյի ազգային խոհանոցներին[1][2]։
Համարվում է ալբանական խոհանոցի առավել հեշտ պատրաստվող ճաշատեսակներից մեկը[3]։
Ֆլիա ուտեստը կարևոր նշանակություն ունի Ալբանիայի ազգային խոհանոցում։ Դա է պատճառը, որ յուրաքանչյուր տարվա մարտի 18-ը Ալբանիայի Հանրապետությունում և Կոսովոյում պետականորեն նշվում է «Ֆլիա ուտելու օր»։
Այս օրը ալբանական տարբեր ընտանիքներ իրենց բարեկամներին հրավիրում են ֆլիա պատրաստելու և ճաշակելու։
Ալբանական այս ճաշատեսակը ունի բավականին պարզ բաղադրություն։ Մեկ բաժին ֆլիա պատրաստելու համար հարկավոր է ալյուր, ջուր, կարագ, մածուն և աղ։ Բոլոր բաղադրամասերը խառնելուց հետո դյուրաեփ այս ուտեստը պետք է հունցել և ջեռոցում տաքացնել կլոր տապակի մեջ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kosovo Guide»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-21-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ «Kosovo Pastry dishes»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ Michael Ashkenazi, The World Cookbook: The Greatest Recipes from Around the Globe, p. 718