Ալբանական գինի

Ալբանական գինին բնութագրվում է իր յուրահատուկ քաղցրությամբ և բնիկ տեսակներով։ 2009 թվականին Ալբանիան արտադրել է 17,500 տոննա գինի[1]։ Կոմունիստական ժամանակաշրջանում արտադրական տարածքները ընդլայնվել են 20000 հա[2]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբանիան ունի խաղողագործության հին պատմություն[2]։ Հին հռոմեացի գրող Պլինիոսը ալբանական գինին նկարագրում էր որպես «շատ քաղցր կամ հյութալի», և գինիների մեջ այն զբաղեցնում էր երրորդ տեղը[3]։ Ալբանացի ընտանիքներն ավանդական կերպով իրենց այգիներում աճեցրել են խաղող՝ գինեգործության և Ռակիայի համար։
Կոմունիստական ժամանակաշրջանում պլանտացիաների մեծ մասի բերքն արտահանվում էր[2]։ Կոմունիզմի փլուզումից հետո Իտալիայից և այլ երկրներից բազմաթիվ գաղթականներ վերադարձան և ձեռնամուխ եղան նոր գինեգործական պլանտացիաների ստեղծմանը։
Գինի արտադրող շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիան բաժանվում է գինի արտադրող 4 շրջանների[2]
- Արևմտյան դաշտավայր,
- Կենտրոնական լեռնոտ մարզ
- Արևելյան ենթալեռնային շրջան
- Լեռնային շրջան
Գինեգործական լավագույն շրջաններն են Բերետը, Կորչան, Տիրանան, Դուրրասը[4]։
Գինեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբանիայի ամենահայտնի գինեգործական վայրերն են՝ Rilindja, Skenderbeu, Çobo, Luani, Bardha, Arberi, Sara, Vintage, Kardinal, և Kokomani.
Լավագույն ալբանական գինիներն են՝
- Debine (սև և սպիտակ)
- Kallmet
- Mereshnik
- Mjaltez
- Serine (կարմիր և սպիտակ)
- Shesh i Bardhe
- Vlosh[5]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wine production (tons)». Food and Agriculture Organization. էջ 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.winealbania.com Արխիվացված 2011-02-08 Wayback Machine Wine Albania Portal
- ↑ The Laws of Fermentation and the Wines of the Ancients. Bronson Press. էջ 41. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Albania. Bradt. էջ 42. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «The technology of wine making». Avi Pub. Co. էջ 42. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wine Albania Portal Արխիվացված 2011-02-08 Wayback Machine
- Albanian Association of Sommeliers Արխիվացված 2016-10-09 Wayback Machine
- Some Brands of Albanian Wine Արխիվացված 2016-03-22 Wayback Machine
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալբանական գինի կատեգորիայում։ |