Կոսովոյի խոհանոց
Կոսովոյի խոհանոց (ալբ․՝ Kuzhina kosovare, սերբ.՝ Косовска кухиња), Կոսովոյի Հանրապետության ազգային խոհանոցը, որը ներառում է Չեռնոգորիայի, Հարավային Սերբիայի, Ալբանիայի և Մակեդոնիայի Հանրապետության ազգային խոհանոցների ընդհանրությունը։ Խոհանոցը մեծ ազդեցություն է կրել թուրքական և ալբանական խոհանոցներից։ Այս բոլոր խոհանոցների համար ընդհանուր կերակուրներից են համարվում բյորեկը, խորովածը, սուջուխը, երշիկները, լցոնաց տաքդեղը, գառան միսը, լոբին, սարման, փիդեն և այլն[1]։
Հացը և կաթնամթերքը համարվում են Կոսովոյի խոհանոցի անբաժան մասը։ Կերակուրներում լայնորեն օգտագործում են կաթ, մածուն, այրան, սպրեդ, պանիր և կայմակ։ Միսը (տավարի միս, հավի միս, ոչխարի միս), լոբին, բրինձն ու տաքդեղը համարվում են Կոսովայի հիմնական դիետիկ սննդատեսակներից։ Բանջարեղենն օգտագործվում է ըստ եղանակային պայմանների։ Որպես կանոն, Կոսովոյի բնակիչներն անպայման պատրաստում են վարունգի, պոմիդորի և կաղամբի թթու։ Մեծ կարևորություն ունեն խոտաբույսերը, սև և կարմիր պղպեղները[2]։
Խոհանոցը փոփոխման է ենթարկվում ըստ տարվա եղանակների։ Ձմռանն ամենաշատը տարածված են բանջարեղենային թթուներն ու խավիարը։
Նախաճաշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախաճաշը Կոսովոյում պարզ է. այն բաղկացած է հացից ու պանրից, այվարից կամ կաթով օմլետից։
Կարկանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոսովոյի խոհանոցին բնորոշ կարկանդակներից են.

- կուլփիդե (Kullpite)՝ մածունով կարկանդակ,
- բյորեկ՝ շերտավոր խմորից, որը լցոնում են մսով, պանրով, սպանախով,
- բակլասարմ (Bakllasarm)՝ աղի կարկանդակ մածունով և սխտորի սոուսով[3]
- դդումով կարկանդակ,
- սպանախով կարկանդակ։
Աղցաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի խոհանոցին բնորոշ աղցանները հիմնականում պարզ են ու արագ պատրաստվող։ Աղցանի հիմնական բաղադրիչներից են՝ լոլիկ, սոխ, սխտոր, պղպեղ, վարունգ, կարտոֆիլ, կաղամբ, հազար, գազար և լոբի։ Աղցանների տեսակներից են.
- կարտոֆիլով աղցան,
- տարատոր՝ պատրաստված վարունգով, սխտորով և մածունով,
- վարունգով և լոլիկով աղցան,
- չորացրած եղինջով աղցան,
- լոբով աղցան,
- շոպական աղցան։
Երկրորդ կերակուր[խմբագրել | խմբագրել կոդը]


- Տոլմա՝ հաճախ հրամցնում են ճաշին։ Հիմնականում պատրաստում են կաղամբի և խաղողի տերևներով ու գառան մսով[4]։
- Լցոնած պղպեղ՝ մսով, բրնձով և բանջարեղենով։
- Սուջուխ՝ ապխտած մսային երշիկներ։
- Թավե գոր[5]՝ գառան մսով ավանդական կերակուր։
- Թավ կոզի՝ գառան մսով և մածունով կերակուր։
- Բուրիան ձվերով՝ բրնձով, սպանախով և ձվերով կերակուր[6]։
- Խորոված։
Ձկնեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենաշատը տարածված է տապակած ձուկը։ Հատկապես հարգի են ծածանն ու շիղաձուկը։ Խավարտը բաղկացած է սխտորից, դափնու տերևից, լոլիկից և մաղադանոսից։ Ծածանի գլուխը հիմնականում հրամցնում են գլխավոր հյուրին[7]։
Աղանդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական աղանդերի տեսակները շատ հաճախ պատրաստում են շաքարաջրով՝ շաքար, կիտրոնի հյութ և վանիլինի բուրմունք[8]։ Կոսովոյի խոհանոցի հայտնի աղանդերներից են.
- Փախլավա[9]
- Սյութլաչ՝ բրինձ, կաթ, դարչին, չամիչ[10]։
- Քնաֆե՝ շաքար, ընդեղեն, կտրատած խմոր, հունական ընկույզ[11]։
- Թուլումբա։
- Հալվա։
Ըմպելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կոսովոյում խիստ մեծ ճանաչում ունի ածիկային քաղցր ըմպելիքը՝ պատրաստված ցորենից և եգիպտացորենով։ Հայտնի է նաև խաղողի ռաքըն։ Տարածված խմիչքներից են.
- Ռաքը՝ ոգելից ալկոհոլային խմիչք զանազան մրգերից և խաղողից։
- Բուզա
- Այրան
- Գարեջուր
- Թուրքական սուրճ
- Դեղաբույսերով թեյ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ukelli Fikrije։ 1001 Receta për çdo familje
- ↑ «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին։ Վերցված է 2013-06-06
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-07-ին։ Վերցված է 2018-04-03
- ↑ «Kosovo Kosovar Cuisine — KosovoGuide»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին։ Վերցված է 2018-04-03
- ↑ 1000 receta per cdo familje
- ↑ Burani me Spinaq e Vezë — ArtiGatimit
- ↑ «Tavë Krapi Shkodrane»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին։ Վերցված է 2018-04-03
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին։ Վերցված է 2018-04-03
- ↑ Bakllava
- ↑ Rice pudding
- ↑ Kadaif Recipe & Video | Martha Stewart
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Graham Adam (օգոստոսի 20, 2015)։ «In Kosovo, a Thirst for Progress, and Beer, Too»։ New York Times
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոսովոյի խոհանոց կատեգորիայում։ |