«Վարդենիսի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 2. Տող 2.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
|գույն1 ={{հիմնական գույն}}
|գույն1 ={{հիմնական գույն}}
|հայերեն անվանում = Վարդենիսի շրջան
|բնօրինակ անվանում =
|զինանշան =
|դրոշ =
|երկիր =
|հիմն =
|կարգավիճակ = Շրջան
|կարգավիճակ = Շրջան
|մտնում է = {{դրոշավորում|ՀԽՍՀ}} <br />→ {{դրոշավորում|Հայաստան}}
|մտնում է = {{դրոշավորում|ՀԽՍՀ}} <br />→ {{դրոշավորում|Հայաստան}}
|ներառում է =
|վարչական կենտրոն = [[Վարդենիս]]
|վարչական կենտրոն = [[Վարդենիս]]
|խոշորագույն քաղաք = [[Վարդենիս]]
|խոշորագույն քաղաք = [[Վարդենիս]]
|խոշոր քաղաքներ =
|կազմավորման թվական = 1930-1995
|կազմավորման թվական = 1930-1995
|ղեկավար =
|ղեկավարի պաշտոն =
|ղեկավար2 =
|ղեկավարի պաշտոն2 =
|ՀՆԱ =
|ՀՆԱ-ի թվական =
|տեղը ըստ ՀՆԱ-ի =
|ՀՆԱ մեկ շնչի հաշվով =
|տեղը ըստ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով =
|լեզու = [[Հայերեն]]
|լեզուներ =
|բնակչություն = 60 200
|բնակչություն = 60 200
|մարդահամարի թվական = 1987
|մարդահամարի թվական = 1987
|տոկոսը բնակչությունից =
|տեղը ըստ բնակչության =
|խտություն = 52,3
|խտություն = 52,3
|տեղը ըստ խտության =
|ազգային կազմ = [[Հայեր]], [[ադրբեջանցիներ]]
|ազգային կազմ = [[Հայեր]], [[ադրբեջանցիներ]]
|կրոնական կազմ =
|տարածք = 1 151
|տարածք = 1 151
|տոկոսը տարածքից = 3,9
|տոկոսը տարածքից = 3,9
|պատմական շրջան = [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]]
|տեղը ըստ տարածքի =
|առավելագույն բարձրություն =
|միջին բարձրություն =
|նվազագույն բարձրություն =
|լայնք =
|երկայնք =
|միավորը երկրի քարտեզին = Vardenis region (Arm.SSR).png
|քարտեզի չափ = 300
|վարչական միավորի քարտեզ =
|պատմական շրջան = [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]]
|ժամային գոտի =
|հապավում =
|ISO =
|FIPS =
|հեռախոսային կոդ =
|փոստային ինդեքսներ =
|Ինտերնետ-դոմեն =
|ավտոմոբիլային կոդ =
|կայք =
|վիքիպահեստում =
|ծանոթագրություններ =
}}
}}
'''Վարդենիսի շրջան''' (մինչև 1969 թվականը՝ Բասարգեչարի շրջան), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայկական ԽՍՀ]], ապա՝ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վարչատարածքային միավոր այժմյան [[Գեղարքունիքի մարզ]]ի հարավ-արևելքում։ Գտնվել է ՀԽՍՀ ծայր արևելքում՝ [[Սոթքի լեռնանցք]]ով կապվելով [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]]-ին։ Կազմավորվել է 1930 թվականի [[սեպտեմբերի 9]]-ին։ Տարածությունը 1151 քառ. կմ էր, բնակչությունը՝ 60 200 մարդ (1987), խտությունը՝ 52,3 մարդ։
'''Վարդենիսի շրջան''' (մինչև 1969 թվականը՝ Բասարգեչարի շրջան), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայկական ԽՍՀ]], ապա՝ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վարչատարածքային միավոր այժմյան [[Գեղարքունիքի մարզ]]ի հարավ-արևելքում։ Գտնվել է ՀԽՍՀ ծայր արևելքում՝ [[Սոթքի լեռնանցք]]ով կապվելով [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]]-ին։ Կազմավորվել է 1930 թվականի [[սեպտեմբերի 9]]-ին։ Տարածությունը 1151 քառ. կմ էր, բնակչությունը՝ 60 200 մարդ (1987), խտությունը՝ 52,3 մարդ։

05:55, 31 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիսի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՎարդենիս
Խոշորագույն քաղաքՎարդենիս
Բնակչություն (1987)60 200
Խտություն52,3
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք1 151
(3,9 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Վարդենիսի շրջան (մինչև 1969 թվականը՝ Բասարգեչարի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Գտնվել է ՀԽՍՀ ծայր արևելքում՝ Սոթքի լեռնանցքով կապվելով Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 1151 քառ. կմ էր, բնակչությունը՝ 60 200 մարդ (1987), խտությունը՝ 52,3 մարդ։

Բնակավայրեր

Վարդենիսի շրջանի կենտրոնը Վարդենիս ավանն էր։ Ուներ 1 քտա (Վարդենիս), 1 ավանային և 14 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն

Վարդենիսի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Վարդենիսի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Վարդենիսը կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Վարդենիսի շրջանը Նոր Բայազետի գավառի Բասարգեչար գավառամասն էր։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են կիկլոպյան ամրոցները, Մաքենյաց վանքը (9-11-րդ դարեր), Ազատի և Զոդի եկեղեցիները (13-րդ և 17-րդ դարեր)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 104 սկզբնական կուսակցական և 129 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Վարդենիս» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

Վարդենիսի շրջանը գտնվում է Սևանի ավազանի հարավարևելյան մասում՝ Սևանի, Արևելյան Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաների միջև։ Տարածքում է Մասրիկի դաշտը։ Ունի 1900-3522 մ (Վարդենիս լեռ) բարձրություն։ Գերակշռում է լեռնային մակերևույթը։ Կան ոսկու, շինանյութերի, տորֆի հանքավայրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Ունի չափավոր ցուրտ, լեռնային կլիմա։ Հունվարի միջին ջերմաստիճանը -6 °C-ից մինչև-14 °C է, հուլիսինը՝ 8-16 °C, տարեկան տեղումները՝ 350-650 մմ ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։ Տարածքով հոսում են Մասրիկ, Բաբաջան, Փամբակ, Դարա, Կարճաղբյուր և այլ գետեր։ Գործում են Սոթքի, Այրքի, Գեղաքարի Խաչաղբյուրի և այլ ջրանցքներ։

Տնտեսություն

Տնտեսության ճյուղերն են գյուղատնտեսությունը, հանքարդյունահանող, թեթև և սննդի արդյունաբերությունը, սարքաշինությունը։ Կա 16 արդյունաբերական ձեռնարկություն, 18 կոլտնտեսություն, 17 խորհդրային տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար էին Զոդի ոսկու հանքի կոմբինատը, փոշեմետալուրգիայի գործարանները, գորգի ֆաբրիկան։

Գյուղատնտեսության առաջատարը դաշտավարությունն ու անասնապահությունն են։ Մշակում են հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ։ Ուներ կապի հանգույց՝ 25 բաժանմունքով։ Ավտոճանապարհների երկարությունը 293 կմ էր, երկաթուղին՝ 65 կմ, կար օդանավակայան։

1986-87 ուսումնական տարում գործում էր 30 միջնակարգ, 10 ութամյա, 2 հեռակա, 2 երաժշտական, 1 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան, Երևանի բժշկական ուսումնարանի մասնաճյուղը։ 1987 թվականին շրջանում կար 46 գրադարան, 19 մշակույթի տուն, 27 ակումբ, 1 կինոթատրոն, 3 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 4 ամբուլատորիա։

Պատկերասրահ

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։