Մասրիկ, Մազրա, Մազրի, Մեզրե, Մյազրաչայ, Սոդ, Սոդից գետ, գետ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռների հարավարևմտյան լանջերից և Ծովակ գյուղից հյուսիսում թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 45 կմ[1]։ Ակունքները աղբյուրներից սնվող մանր ու արագահոս առվակներ են, որ միանում և գետ են դառնում լճամերձ հարթավայր հասնելուց միայն։ Միջին և ստորին հոսանքում դանդաղահոս է և գալարուն։ Նախկինում Մասրիկ դեպի Սևան էր հոսում Գիլլի ծանծաղ ու ճահճապատ լճի միջով։ Այժմ՝ Սևանի մակարդակի իջեցման հետևանքով, Գիլլի փոքրիկ լիճն ու նրա ճահճուտները չորացել են և գետը դանդաղ հոսքով թափվում է ուղղակի Սևանա լիճը, ջրհավաք ավազանը՝ 682 կմ², տարեկան հոսքը՝ 131 մլն մ³։ Հորդանում է գարնանը, ջրերն օգտագործվում են ոռոգման համար, Ղ. Ալիիշանը Մասրիկ կազմված Է համարում Քեթի (Քեյթի), Երիշատ կամ Արաշատ և Սոդից (Սոդ) գետերի միացումից։ Որոնցից Երիշատը Մասրիկի կենտրոնական ճյուղն է, Քեթին՝ միջին և վերին հոսանքը, իսկ Սոդ կամ Սոդից գետը՝ աջ օժանդակը։ Սակայն Սոդ կամ Սոդից գետ հին անունով երբեմն անվանել են նաև ամբողջ գետը[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 80 — 150 էջ։