Սովի ժամանակից
Սովի ժամանակից | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1893 |
Հրատարակվել է | 1893 |
Վիքիդարան | Սովի ժամանակից |
«Սովի ժամանակից», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1893 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1893 թվականին «Մուրճ» ամսագրի № 5-ում (էջ 741-749), որտեղ ցանկում, վերնագրի դիմաց գրված է «զրույց», այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 9-14)։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Թումանյանն այս պատմվածքը գրել է 1892 թվականին։ Նույն թվականին Ան․ Աբովյանին ուղղված նամակում, որը գրվել է մարտի 24-ին, գրել է․ «Այսօր առավոտյան գրասնյակն եկա և մենակ լինելով մի սորումը վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ դնելու։ Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը»»։ Նամակի ծանոթագրողներն իրավացիորեն նկատել են, որ խոսքը «Սովի ժամանակից» պատմվածքի մասին է։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Մուրճ» ամսագրից[1]։