Սանտյագո Արիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտյագո Արիաս
Santiago Arias
Արիասը ՊՍՎ Էյնդհովենի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Santiago Arias Naranjo
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1992(1992-01-13)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Մեդելյին, Կոլումբիա
Հասակ 178 սմ
Քաշ 72 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2011 Կոլումբիա Լա Էկիդադ 28 (0)
2011-2013 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 7 (0)
2012-2013 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն B 28 (1)
2013-2018 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 136 (9)
2013-2014 Նիդերլանդներ Յոնգ ՊՍՎ 2 (0)
2018-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 25 (1)
Ազգային հավաքական
2009 Կոլումբիա Կոլումբիա Մ17 6 (0)
2011 Կոլումբիա Կոլումբիա Մ20 14 (1)
2013-ներկա Կոլումբիա Կոլումբիա 52 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2019

Սանտյագո Արիաս (իսպ.՝ Santiago Arias, հունվարի 13, 1992(1992-01-13)[1][2][3], Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիասը Լա Էկիդադի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի ապրիլի 6-ին՝ Ինդեպենդիենտե Մեդելյինի դեմ խաղում[5]։ Լա Էկիդադի առաջին թիմի կազմում Արիասը անցկացրեց 28 հանդիպում։

2011 թվականի հունիսի 21-ին Արիասը 5 տարվա պայմանագիր կնքեց Սպորտինգ Լիսաբոնի հետ[6][7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց նոյեմբերի 6-ին՝ փոխարինելով Մատիաս Ֆերնանդեսին Ունիան Լեյրիայի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Սպորտինգի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի փետրվարի 11-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում[9]։ 2012 թվականի փետրվարի 22-ին կոլումբիացին գոլային փոխանցում տվեց Նասիոնալի դեմ խաղում[10]։ Սպորտինգում Արիասը հիմնականում հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում, և Սպորտինգի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում մասնակցեց ընդամենը 10 հանդիպման առաջին թիմում։

ՊՍՎ Էյնդհովեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 14-ին Արիասը 4 տարվա պայմանագիր կնքեց ՊՍՎ Էյնդհովենի հետ[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 3-ին՝ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում[13]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի Լուդոգորեցի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի փետրվարի 8-ին՝ Տվենտեի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին մրցաշրջանում Արիասը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[17]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Արիասը անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[18]։ Առաջին գոլը այս մրցաշարում խփեց 2016 թվականի նոյեմբերի 1-ին՝ Բավարիայի դեմ խաղում[19][20]։ 2017-18 մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 30 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[21]։ Այս մրցաշրջանում ՊՍՎ-ն հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[22][23], իսկ Արիասը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[24][25] և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[26][27]։

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 31-ին Արիասը 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[28][29][30][31]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Խոսե Խիմենեսին Սելտա Վիգոյի դեմ խաղում[32][33]։ Ատլետիկոյի կազմում իր առաջին գոլը խփեց 2019 թվականի հունվարի 19-ին՝ Հուեսկայի դեմ խաղում[34][35]։ Իր առաջին մրցաշրջանում Արիասը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[36]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիասը ներկայացրել է Կոլումբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2009 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[37]՝ անցկացնելով 6 հանդիպում և օգնելով իր թիմին զբաղեցնել 4-րդ հորիզոնականը առաջնությունում[38]։ 2011 թվականին Արիասը Կոլումբիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին[39]։ Նույն թվականին նա Մ20 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[40]՝ թիմի մեկնարկային կազմում մասնակցելով բոլոր 5 հանդիպումներին։

Կոլումբիայի ազգային հավաքական Արիասը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի սեպտեմբերին՝ Չիլիի և Պարագվայի դեմ խաղերի համար[41]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 16-ին՝ Պարագվայի դեմ խաղում[42]։ 2014 թվականին Արիասը մասնակցեց աշխարհի առաջնությանը[43][44]՝ անցկացնելով 3 հանդիպում։ 2015 թվականին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[45][46], սակայն Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչում[47][48]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Արգենտինային[49][50]։

2016 թվականին Արիասը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[51][52]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում, իսկ Կոլումբիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[53][54]՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով ԱՄՆ-ին[55][56]։ 2018 թվականի մայիսին Արիասը ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[57][58]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[59], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[60][61]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[62][63]։

2019 թվականի մայիսի 30-ին Արիասը ընդգրկվեց Կոլումբիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[64][65][66]։ Նա անցկացրեց 2 հանդիպում, իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[67][68]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[69][70]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[71]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լա Էկիդադ 2009 Պրիմերա A 14 0 0 0 14 0
2010 7 0 0 0 7 0
2011 7 0 0 0 7 0
Ընդհանուր 28 0 0 0 0 0 0 0 28 0
Սպորտինգ Լիսաբոն 2011–12 Պրիմեյրա Լիգա 6 0 2 0 0 0 8 0
2012–13 1 0 1 0 0 0 2 0
Ընդհանուր 7 0 3 0 0 0 0 0 10 0
ՊՍՎ Էյնդհովեն 2013–14 Էրեդիվիզի 25 1 1 0 6 0 32 1
2014–15 21 1 3 0 5 0 29 1
2015–16 32 3 3 0 6 0 1 0 42 3
2016–17 28 1 2 0 4 1 0 0 34 2
2017–18 30 3 3 0 2 0 35 3
Ընդհանուր 136 9 12 0 23 1 1 0 172 10
Ատլետիկո Մադրիդ 2018–19 Լա Լիգա 25 1 4 0 4 0 0 0 33 1
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 25 1 4 0 4 0 0 0 33 1
Կարիերայի ընդհանուր 196 10 19 0 27 1 1 0 243 11

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[71]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 3 0
2014 11 0
2015 6 0
2016 11 0
2017 7 0
2018 10 0
2019 4 0
Ընդհանուր 52 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՍՎ Էյնդհովեն

Ատլետիկո Մադրիդ

Միջագզային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիա Մ20

Կոլումբիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Colombia - S. Arias - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «La Equidad vs. Independiente Medellín - 5 April 2009 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Arias signs for Sporting Lisbon» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Equidad's Santiago Arias confirms agreement with Sporting Lisbon | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Sporting CP - União de Leiria, Nov 6, 2011 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «CS Marítimo - Sporting CP, Feb 11, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «CD Nacional - Sporting CP, Apr 22, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Transfer latest: PSV sign Schaars and Arias from Sporting Lisbon». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «PSV sign Santiago Arias from Sporting Lisbon» (հոլանդերեն). 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «ADO Den Haag - PSV Eindhoven, Aug 3, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  14. «PSV Eindhoven - PFK Ludogorets Razgrad, Sep 19, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  15. «PSV Eindhoven - FC Twente Enschede, Feb 8, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  16. «PSV Eindhoven 3-2 Twente Match Report - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  17. «Santiago Arias | Football Stats | Atletico Madrid | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «PSV Eindhoven - Manchester United, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «PSV Eindhoven - Bayern Munich, Nov 1, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  20. «Bayern into Last 16 as Lewandowski double downs PSV | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  21. «Santiago Arias | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  22. 22,0 22,1 «PSV Eindhoven beat Ajax to seal title». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «PSV punish nine-man Ajax to reclaim Eredivisie title | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  24. 24,0 24,1 «Arias named player of the season» (անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  25. «Santiago Arias kroont zich tot speler van het seizoen 2017/2018 | Eredivisie» (հոլանդերեն). 2018 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  26. 26,0 26,1 «Elftal van het seizoen 2017/2018 bekend | Eredivisie» (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «Manchester City youngster named in Eredivisie Team of the Year for 2017/18 – City Watch» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
  28. «Club Atlético de Madrid - Agreement with PSV over the transfer of Santiago Arias». Club Atlético de Madrid (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  29. «Atletico Madrid sign PSV's Arias | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  30. «Atletico Madrid sign Colombia World Cup defender Santiago Arias». Eurosport UK. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  31. «Atletico Madrid sign Santiago Arias and loan Sime Vrsaljko to Inter». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  32. «Celta de Vigo - Atlético Madrid, Sep 1, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  33. «Celta Vigo 2-0 Atletico Madrid: Stefan Savic sent off in Atletico defeat» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  34. «SD Huesca - Atlético Madrid, Jan 19, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  35. «Atletico Madrid bounce back with easy win over Huesca in La Liga». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  36. «Santiago Arias | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  37. FIFA.com. «FIFA U-17 World Cup Nigeria 2009 - Teams - Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  38. FIFA.com. «FIFA U-17 World Cup Nigeria 2009 - Matches - Colombia-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  39. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  40. 40,0 40,1 «France 1-1 Colombia (1-3 on pens.): South Americans win Toulon tournament | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «Pékerman convoca a Santiago Arias por Camilo Zúñiga». Noticias RCN (իսպաներեն). 2013 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  42. «Paraguay - Colombia, Oct 16, 2013 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «Colombia 2014 World Cup squad: the 23 chosen by José Pékerman». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  44. Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 2). «Colombia World Cup 2014 squad» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  45. «Colombia 23 Men Team Squad for Copa America 2015». www.tsmplug.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  46. «2015 Copa America squad lists». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  47. Ames, Nick (2015 թ․ հունիսի 27). «Copa América quarter-final: Argentina beat Colombia 5-4 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  48. «Argentina vs. Colombia - Football Match Report - June 26, 2015 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  49. «Argentina - Colombia, Jun 27, 2015 - Copa América 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  50. «Argentina vs Colombia Copa America 2015 LIVE». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  51. «Copa America full squad lists». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  52. «Colombia preview for Copa America Centenario - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  53. Hill, Tim (2016 թ․ հունիսի 26). «USA 0-1 Colombia: Copa América – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  54. 54,0 54,1 «Colombia Beats U.S. for Third Place in Copa América» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  55. «United States - Colombia, Jun 26, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  56. «USA Defeated 1-0 by Colombia in 2016 Copa America Centenario Third Place Match». www.ussoccer.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  57. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  58. «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  59. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Santiago ARIAS - Santiago Arias - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  60. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  61. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  62. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  63. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  64. «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  65. «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  66. Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  67. Veitch, Adam (2019 թ․ հունիսի 29). «Colombia out of Copa America after losing to Chile on penalties». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  68. «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  69. «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  70. «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  71. 71,0 71,1 «Santiago Arias». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  72. «PSV Eindhoven win 22nd Dutch Eredivisie title with three games to spare». 2015 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  73. Press, Associated (2016 թ․ մայիսի 8). «PSV Eindhoven clinch Eredivisie title after Ajax fail to win». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  74. «FC Groningen - PSV 0:3 (Johan Cruijff Schaal 2015, Finale)». voetbal.com (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  75. «PSV opnieuw de koning van de Cruijff Schaal | KNVB». www.knvb.nl. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  76. «Diego Costa double helps Atlético beat Real Madrid 4-2 in Uefa Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Արիաս» հոդվածին։