Գիլիերմո Սելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլիերմո Սելիս
անգլ.՝ Guillermo León Celis Montiel
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գիլիերմո Լեոն Սելիս Մոնտիել
Ազգությունը կոլումբիացի
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1993(1993-05-08)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Սինսելեխո, Կոլումբիա
Հասակ 178 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 28
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 2 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Կոլումբիա Կոլումբիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 26, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 26, 2016

Գիլիերմո Լեոն Սելիս Մոնտիել (անգլ.՝ Guillermo León Celis Montiel, մայիսի 8, 1993(1993-05-08)[1], Sincelejo, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկա»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 2-ին Սելիսը 5-ամյա պայմանագիր է կնքել պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ։ Ըստ պայմանագրի նրա հրաժարագինը կազմելու էր 30 միլիոն եվրո[2][3]։

Թիմի կազմում իր դեբյուտը Գիլիերմո Սելիսը նշել է 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ «Նասիոնալի» դեմ խաղում[4]։ Չեմպիոնների լիգայում իր դեբյուտը Սելիսը նշել է սեպտեմբերի 13-ին՝ «Բեշիկթաշի» դեմ խաղում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի հավաքականի կազմում Գիլիերմո Սելիսը իր դեբյուտը նշել է 2016 թվականի մարտի 24-ին՝ Բոլիվիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Կոլումբիա Կոլումբիա
2016 6 0
Արդյունք 6 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «Guillermo Celis ya está en Lisboa para firmar con el Benfica» (իսպաներեն). AS.com. 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Celis apresentado este sábado» (պորտուգալերեն). A Bola. 2016 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Насьонал Фуншал VS. Бенфика Лиссабон 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 27.
  5. «Бенфика Лиссабон VS. Бешикташ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլիերմո Սելիս» հոդվածին։